- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
«Արարատ», քաղաքական, առևտրային և բանասիրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1850-1851-ին Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գաբրիել Պատկանյան։ Աշխարհաբար առաջին պարբերականն է Կովկասում[2][3]։
Տպագրել է Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Մսեր Մսերյանի և ուրիշների բանաստեղծություններից, առակներ, հանելուկներ, նյութեր՝ հայկական տպագրության և մամուլի պատմությունից, հոդվածներ՝ պատմական, մանկավարժական թեմաներով[4]։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 695)։
|