Արաբական Միացյալ Էմիրությունների զինանշանը[1] պաշտոնապես ստեղծվել է 1973 թվականին և թարմացվել 2008 թվականին։ Այն նման է արաբական այլ երկրների զինանշանների և խորհրդանիշների։
Այն բաղկացած է ոսկե բազեից, որի կենտրոնում կա շրջան՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշով և 7 աստղերով, որոնք խորհրդանշում են երկրի 7 նահանգները։ Բազեն կանգնած է կարմիր մագաղաթի վրա[2][3][4]։
2008 թվականի մարտի 22-ին զինանշանը թարմացվեց և շրջանակի մեջ գտնվող լողացող առագաստանավը փոխարինվեց երկրի դրոշով[5][6][7]։
{{cite web}}