Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (գերմ.՝ Sozialdemokratische Partei Österreichs, SPÖ), ավստրիական քաղաքական կուսակցություն, սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուժ[5][6]։ ԱՍԴԿ-ի նախագահը Քրիստիան Կերնն է, ով կանցլեր է դարձել 2016 թվականի մայիսի 17-ին[7]։
Կուսակցությունը ստեղծվել է 1889 թվականին «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն» անվանումով (Sozialdemokratische Arbeiterpartei Österreichs)[8]: Այն երկրի ամենամեծ կուսակցություններից է։ Առաջին համագումարում, որը կայացել է 1888 թվականի դեկտեմբերի 30-ից 1889 թվականի հունվարի 1-ը Հայնֆելդում, կուսակցության անդամներն ընդունել են հիմնական սկզբունքների հռչակագիրը։ 1889 թվականի հուլիսի 12-ին լույս է տեսել կուսակցական «Arbeiter-Zeitung» թերթի առաջին համարը։ 20-րդ դարասկզբին անդամների թիվը շարունակում էր աճել հատկապես Վիեննայում, Բոհեմիայի արդյունաբերական շրջաններում, Մորավիայում, Շտիրիայում, Վերին և Ստերին Ավստրիաներում։
Տրիեստում իտալախոս Սոցիալ-դեմոկրատական լիգան 1897 թվականի դեկտեմբերին կայացած իր համագումարում որոշում է ընդունել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության անվանումը փոխել։ Հատկանշական է, որ Տրիեստի սոցիալիստները նախընտրել են օգտագործել սոցիալիստ բնորոշումը և ոչ թե սոցիալ-դեմոկրատ[9]։
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կուսակցությունն ավստրոմարքսիզմի գաղափարախոսության դիրքերից էր հանդես գալիս։
1920-ական թվականներին ԱՍԴԿ-ն հաջողություն էր վայելում, սակայն արդեն 1930-ական թվականների սկզբներին նրա կողմնակիցները ենթարկվել են բռնությունների։ Ավստրոֆաշիզմի բռնապետության ժամանակ (1934-1938), ինչպես նաև Անշլյուսի ժամանակ (1938-1945) կուսակցության գործունեությունն արգելվել է։
Երկրի ազատագրումից հետո ԱՍԴԿ-ն վերածնվել է «Ավստրիայի սոցիալիստական կուսակցություն» անվանումով։ 1947 թվականին ձախ թևը դուրս է գալիս կուսակցությունից` ձևավորելով Ավստրիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որը 1956 թվականին ձուլվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը։ 1991 թվականին կուսակցության անվանումը փոխվել է սոցիալ-դեմոկրատականի։
1970-2000 և 2007 թվականներին կուսակցության ներկայացուցիչները ղեկավարել են ավստրիական կառավարությունը։ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այս գաղափարախոսության այն քիչ կուսակցություններից է, որ իրենց ձախ հայացքները այնքան էլ կտրուկ չեն փոխել շուկայական արմատականությամբ։ Սակայն 1980-ական թվականներին, երբ երկիրը տնտեսական դժվարութուններ ու բյուջեի դեֆիցիտ էր կրում, սոցիալիստ Ֆ. Վրանիցկու կառավարությունը ձեռնամուխ է լինում աստիճանական ազատականացմանը և տնտեսությունը վերահսկելուց հրաժարվելուն։ Պետական համակարգի բանկերն ու ձեռնարկությունները կա'մ վաճառվում են տեղի և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, կա'մ նրանց բաժնետոմսերը ներդրվում են ավստրիական ու օտարերկրյա ֆոնդային բիրժաներում։ Ազատականացվում են էներգետիկ, երկաթուղային, մետաղաձուլական, ածուխի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունները, պլաստմասայի արտադրման գործարանները։ Ֆինանսների նախարար սոցիալիստ Ֆ. Լացինը պակասեցրել է հարկերը բարձր եկամուտների հաշվին[10]։ Կուսակցության քաղաքական ուղղությունը Վիկտոր Կլիմի և Ալֆրեդ Գուզենբաուերի ղեկավարության ժամանակ տարբերվել է շուկայական զգալից միտումներով։
ԱՍԴԿ-ը բաղկացած է կուսակցության անդամներից (parteimitglied), որոնցից յուրաքանչյուրը կատարում է պարտադիր մուծումներ։ Կուսակցության անդամները միավորված են տեղական կազմակերպություններում (ortsorganisation), վերջիններս` շրջանային կազմակերպություններում (bezirksorganisation), իսկ դրանք էլ իրենց հերթին` նահանգային կազմակերպություններում (landesorganisation):
Կուսակցության բարձրագույն մարմինը ֆեդերալ համաժողովն է (bundesparteitag) (մինչև 1920 թվականը ` կայսերական համաժողով (reichsparteitag)): Ֆեդերալ համաժողովների միջակայքում կայանում են ֆեդերալ խորհուրդներ (bundesparteirat), դրանց միջակայքում` ֆեդերալ կառավարում (bundesparteivorstand) (մինչև 1920 թվականը — կայսերական կառավարում (reichsparteileitung)): Կատարող մարմինը ֆեդերալ նախագահականն է (bundesparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` ֆեդերալ քարտուղարը (bundesparteivorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ քարտուղարի տեղակալները, ֆեդերալ գանձապահը, ֆեդերալ տնօրենը։ Բարձրագույն հսկող մարմինը ֆեդերալ արբիտրաժային դատարանն է (bundesschiedsgericht), ռևիզիոն բարձրագույն մարմինը` ֆեդերալ հսկիչ հանձնաժողովը (bundeskontrollkommission):
Նահանգային կազմակերպությունները համապատասխանում են Ավստրիայի նահանգներին։
Նահանգային կազմակերպության բարձրագույն մարմինը նահանգային համագումարն է (landesparteitag), դրանց միջակայքում` նահանգային խորհուրդը (landesparteirat), նահանգային խորհուրդների միջև` նահանգային կառավարումը (landesparteivorstand): Նահանգային կազմակերպության գործադիր գլխավոր մարմինը նահանգային պրեզիդիումն է (landesparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` նահանգային քարտուղարը (landesvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են նահանգային քարտուղարի տեղակալները (stellvertretenderIn Landesparteivorsitzender), նահանգային գանձապահը (landesparteikassierIn), նահանգային տնօրենը (LandesgeschäftsführerInnen): Վերահսկող բարձրագույն մարմինը արբիտրաժային դատարանն է (landesschiedskommission), ռևիզիոն բարձրագույն մարմինը` նահանգային հսկիչը (Landeskontrolle):
Շրջանային կազմակերպությունները համապատասխանում են շրջաններին և կարգավիճակ ունեցող քաղաքներին։
Շրջանային կազմակերպության բարձրագույն մարմինը շրջանային համագումարն է (bezirkskonferenz), դրանց միջակայքում` շրջանային կառավարումը (bezirksvorstand): Շրջանային կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահն է (bezirksvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են շրջանային նախագահի տեղակալները (stellveretreterIn der bezirksvoritzender), շրջանային գանձապահը (bezirkskassierIn), շրջանային քարտուղարը (bezirksschriftführerIn): Վերահսկող բարձրագույն մարմինը արբիտրաժային դատարանն է (bezirksschiedsgricht), ռևիզիոն բարձրագույն մարմինը` շրջանային հսկիչը (bezirkskontrolle):
Տեղական կազմակերպությունները համապատասխանում են համայնքներին, քաղաքներին և տեղավայրերին։
Տեղական կազմակերպության բարձրագույն մարմինը տեղակն ընդհանուր հավաքն է (ortsmitgliederversammlung), իսկ առավել խոշոր վայրերում` տեղակն համաժողովը (ortskonferenz), ընդհանուր հավաքների միջակայքում` տեղական կոմիտեն (ortsausschuss): Տեղական կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձը` տեղի նախագահն է (ortsvorsitzender): Պաշտոնատար այլ անձինք են տեղի նախագահի տեղակալները (stellvertreterIn der ortsvorsitzender), տեղի գանձապահը (ortskassierIn), տեղի քարտուղարը (ortsschriftführerIn): Ռևիզիոն բարձրագույն մարմինը` տեղական հսկիչը (ortskontrolle):
Բա-անմունքները գործում են քաղաքային մասերում ու համայնքներում։ Կարող են ստեղծվել քաղաքային մասերում կամ համայնքներում բավարար թվով անդամների առկայության դեպքում։
Բա-անմունքի բարձրագույն մարմինը բաժանմունքայի ընդհանուր հավաքն է (sektionsmitgliederversammlung), բաժանմունքայի ընդհանուր հավաքների միջակայքում` բաժանմունքայի կոմիտեն (sektionsauschuss)Բարձրագույն ղեկավար մարմինը բա-անմունքի նախագահն է (sektionsvorsitzender),պաշտոնատար այլ անձինք են բա-անմունքային նախագահի տեղակալները (stellveretreterIn der sektionsvoritzender), բա-անմունքի գանձապահը (sektionskassierIn), բաժանմունքի քարտուղարը (sektionsschriftführerIn), ռևիզիոն բարձրագույն մարմինը բաժանմունքի հսկիչն է (sektionskontroll):
Միավորումները բաղկացած են նահանգային կազմակերպություններից, դրանցից խոշորները` շրջանային կազմակերպություններից, իսկ շրջանային խոշոր կազմակերպությունները` տեղական խմբերից (ortsgruppe).
Միավորման բարձրագույն մարմինը ֆեդերալ համաժողովն է (bundeskonferenz), ֆեդերալ համաժողովների միջև` ֆեդերալ կառավարումը(bundesvorstand), միավորման բարձրագույն պաշտոնատար անձը ֆեդերալ նախագահն է (bundesvorsitzender):
Միավորումների նահանգային կազմակերպություններ համապատասխանում են նահանգներին։
Նահանգային միավորումների բարձրագույն մարմինը ընդհանուր հավաքն է, իսկ նահանգային խոշոր միավորումներում` նահանգային համաժողովը (landeskonferenz) դրանց միջակայքում` նահանգային կառավարումը (landesvorstand): Միավորման նահանգային կառավարման բարձրագույն պաշտոնատար անձը նահանգային նախագահն է (landesvorsitzender):
Միավորումների շրջանային կազմակերպությունները համապատասխանում են շրջաններին և շրջանային կարգավիճակ ունեցող քաղաքներին։ Գոյություն ունի միայն ԱՍԵ-ում։
Միավորումերի շրջանային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձը ընդհանուր հավաքն է, իսկ նրա խոշոր միավորումներում` շրջանային համաժողովը (bezirkskonferenz), շրջանային համաժոողովների միջակայքում` շրջանային ղեկավարումը (bezirksvorstand): Միավորումների շրջանային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձը շրջանային նախագահն է։ (bezirksvorsitzender).
ԱՍԵ-ի տեղական կազմակերպությունները համապատասխանում են համայնքներին, քաղաքներին, գյուղերին։ Ամեն տեղ չէ, որ գոյություն ունի։
ԱՍԵ-ի տեղական կազմակերպությունների բարձրագույն մարմինը ընդհանուր հավաքն է, ընդհանուր հավաքների միջև` տեղական խմբի կառավարումը (ortsgruppenvorstand): Բարձրագույն պաշտոնատար անձը տեղական խմբի նախագահն է (ortsgruppenvorsitzender):