Աշոտ Արսենի Օրդուխանյան (ապրիլի 26, 1953(1953-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1987):
Կենսագրություն
Աշոտ Օրդուխանյանը ծնվել է 1953 թվականի ապրիլի 26-ին, Երևան քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետակսն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1980-1987 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվահաշվողական կենտրոնի կենսաչափության բաժնի, միաժամանակ՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի վիճակագրության խմբի, 1987-1992 թվականներևի՝ Երևանի պետական համալսարանի կենսաչափության և ծրագրավորման հատուկ դասընթացների ղեկավար։ 1992 թվականին եղել է առաջատար գիտաշխատող, միաժամանակ՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիայի բաժնի, 1992-1994 թվականներին՝ Մոսկվայի «Հոմոսֆերա» անկախ հետազոտությունների ինստիտուտի «Կենսաչափություն» լաբորատորիայի վարիչ, 1994-1996 թվականներին աշխատել է ՌԴ կառավարությանը կից բժշկական կենտրոնի գլխավոր գիտահետազոտական հաշվողական կենտրոնում, միաժամանակ՝ Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, 1997 թվականին՝ Մոսկվայի ձեռներեցության և իրավունքի ինստիտուտի էկոլոգիայի դասընթացի ղեկավար, 1998-2000 թվականներին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզքիմիայի դեղաբանության տեսական հիմնախնդիրների կենտրոնի համակարգչային մոդելավորման լաբորատորիայի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական կենսաչափության հիմնախնդիրներին. զբաղվել է կենսաբանության ու բժշկագիտության հիմնահարցերի լուծման նպատակով մաթեմատիկայի և ծրագրավորման կիրառման եղանակների մշակմամբ[1]։
Աշխատություններ
- Принципы классификации биологических структур с гетерогенным поведением : (Сценарии биомат. моделирования) : автореферат дис. ... доктора биологических наук : 03.00.02 / АН СССР. Сиб. отд-ние. Ин-т биофизики. - Красноярск, 1989. - 52.[2]
Ծանոթագրություններ