- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Սուքիասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Գրիգորի Սուքիասյան (1902, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ գեղանկարիչ։
1937 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ 1938 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ 1971 թվականին Երևանում բացել է անհատական ցուցահանդես։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ Գործերից են՝ «Անասնաբուծական կոլտնտեսությունում», «Կարմիր սայլեր», «Հայրենի դաշտեր», «Աշխատանքը կոլտնտեսությունում»[1]։
Մատենագրություն
Աշոտ Սուքիասյան, Կատալոգ, Երևան, 1972 թ.։
Ծանոթագրություններ
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան