Աշոտ Լեկդարի Մանուկյան (հունիսի 9, 1961(1961-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, հասարակական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու[1], մի շարք մատենագիտությունների հեղինակ[2]։
Աշոտ Մանուկյանը 1978 թվականին ավարտել է Երևանի թիվ 133 միջնական դպրոցը, 1983 թվականից ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1995 թվականին ավարտել է ԱՄՆ Հայկական համագումարի ՀԿ կենտրոնի «Կառավարման և առաջնորդության դասընթացները»։ 2003 թվականին մասնակցել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության քաղաքացիական կրթության դասընթացներին։ 2017-2019 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ։ Դասավանդել է Արշալույսի, Կոշի, Ձորաղբյուրի միջնականգ դպրոցներում։ Երևանի բուժքույր դաստիարակչուհիների քոլեջում, Երևանի դատական փորձագիտության և հոգեբանական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Երևանի բժշկական ինստիտուտում մանկվարժություն, հոգեբանություն, պատմություն է դասավանդել։ 2022 թվականից դասավանդում է Երևանի Հայկական բժշկական ինստիտուտում, «Ավանգարդ» թերթում լրագրող է աշխատել[3]։ 2024 թվականին նշանակվել է Հայկական բժշկական ինստիտուտի հասարակական գիտությունների ամբիոնում,որպես ամբիոնի վարիչ։
{{cite web}}
|url=