Աշոտ Միխայիլի Հարությունյան (հունիսի 1, 1956(1956-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինացի նկարիչ, լուսանկարիչ, դիզայներ, կինոհրատարակիչ։ Ուկրաինայի արվեստների վաստակավոր գործիչ[1]։
Կենսագրություն
Աշոտ Հարությունյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Երևանում։ Ավարտել է նկարչական դպրոց Երևանում, ապա սովորել Կրիվոյ Ռոգի հատուկ ծառայությունների ավիաուսումնարանում։ 1977 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ ավարտել է Կիևի Ի․ Կարպենկո-Կարիի անվան թատերական ինստիտուտը։
Նկարել է ազդագրեր կինոթատրոնների համար, ինչպես նաև քաղաքական պրոպագանդիստական պատի թերթեր «Совэкспортфильм» միության համար։ Մասնակցել է պատի թերթերի մրցույթների։
1987 թվականից Աշոտ Հարությունյանն զբաղվել է գովազդով, բացել «Ракурс» գործակալությունը։ Հետագայում զբաղվել է ռեստորանային բիզնեսով, բացել է «Նապոլեոն» ռեստորանը։ 1997 թվականին սկսել է հրատարակել գրքեր։
Գրքեր
- «Мальовнична Україна» (1997)
- «Леонід Кучма. Президент України» (1998)
- "Леонід Каденюк: «Я твій син, Україно!» (1998)
- «Ливия» (1999)
- «Київ» (2000)
- «Київ вчора і сьогодні» (2002)
- «Леонід Кучма» (2003)
- «Київський Національний університет імені Тараса Шевченка» (2004)
- «Киев на старой почтовой открытке» (2005)
- «Старий Київ» (2005)
- «Так, Україна!» (2005)
- «Виктор Черномырдин. Пять лет в Украине» (2006)
- «Вікопомний подвиг» (2006)
- «Страна, которой нет…» (2007)
Անհատական ցուցահանդեսներ
2014 թվականին անցկացվել է Աշոտ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը «ПТН ПНХ»[2] խորագրով։ Ցուցադրված նկարներից մեկում ներկայացվել է Ռադայում ծավալված ծեծկռտուքը, որ տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ