Աշոտ Սարգսի Բայանդուր (հունվարի 1, 1947(1947-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 2003(2003-06-11), Լյուբլյանա, Սլովենիա), հայ նկարիչ։
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Բայանդուրի և Մարո Մարգարյանի որդին է։
Կենսագրություն
1999 թվականին եղել է Կելեիա պատկերասրահի միջազգային ասամբլեայի և փորձագետների խորհրդի անդամ։ Հեղինակ է նկարազարդումների, մի շարք գրքերի և ներկայացումների ձևավորումների։ Բայանդուրի գրաֆիկական և գեղանկարչական գործերին հատուկ են հորինվածքի, գույնի խոր զգացողությունը, դրամատիկ կոլորիտը[1]։
- «Երազանք», 1973
- «Մթնշաղ», 1976
- «Կարճատև երկխոսություն», 1997
- «Թռչող ծիտը», 1997
- «Զրույց», 1999
Որոշ գործերում իմաստավորել է թվերն ու գրերը՝
- «12 թիվը որպես թռչուն», 1996-1997
- «Կոտրված դեղին քառակուսին», 1996-1997
Գրաֆիկական գործերից են՝
- «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով նկարազարդումները, 1988-1997
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1975, 1999, 2003), Մոսկվայում (1976, 1978), Փարիզում (1990, 1994), Սլովենիայում (1997), Կիպրոսում (1997), Մոնրեալում (2000, 2001)։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ