Ակտաու (ղազ.՝ Aqtau, Ақтау, ռուս.՝ Актау), նավահանգստային քաղաք Ղազախստանում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Մանղշլակ թերակղզում։ Թաղամասերի մեծ մասն ընկած է ծովի մակերևույթից ցած՝ Կասպյան իջվածքում։ Բնակավայրի ներկայիս անվանումը ղազախերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «սպիտակ սար». այդ անվան համար հավանաբար հիմք են հանդիսացել քաղաքի մերձակայքում՝ Կասպից ծովի ափին բարձրացող կրաքարե սպիտակ ժայռերը։ 1964-ից 1991 թվականներին քաղաքը ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին կոչվել է Շևչենկո՝ նկատի առնելով, որ վերջինս այս վայրերում է անցկացրել իր աքսորի տարիները[2]։ Քաղաքը Ղազախստանի Մանղստաու մարզի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2016 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 190 հազար[3]։
Ակտաուում փողոցները, որպես կանոն, անվանումներ չունեն, հասցեները հիմնականում բաղկացած են երեք թվանշանից, որոնցից առաջինը նշում է թաղամասի կամ միկրոշրջանի համարը, երկրորդը՝ շենքի համարը, երրորդը՝ բնակարանի համարը։ Պատճառն այն է, որ բնակավայրն սկզբնապես պլանավորվել և կազմավորվել է որպես նավթարդյունաբերության աշխատողների ճամբար[4]։
Կլիմա
Ակտաուին բնորոշ է անապատային կլիման՝ չոր ու չափազանց շոգ ամառներով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել 45 աստիճանի։ Բուսականությունը պահպանվում է միայն ոռոգման շնորհիվ։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում հիմնականում Ղազախստանի այլ բնակավայրերից այստեղ են գալիս հազարավոր հանգստացողնոր, որոնց գրավում են չորային եղանակն ու Կասպիականի ավազոտ լողափերը։
Е. М. Поспелов (Ye. M. Pospelov). "Имена городов: вчера и сегодня (1917–1992). Топонимический словарь." (City Names: Yesterday and Today (1917–1992). Toponymic Dictionary." Москва, "Русские словари", 1993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 484)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!