Ալֆոնսո III Մեծ (իսպ.՝ Alfonso III el Magno, 852[1], Լուգո, Գալիսիա, Իսպանիա[2] - դեկտեմբերի 20, 910[1], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3]), Աստուրիայի թագավորը 866—910 թվականներին։
Օրդոնյո I-ի որդին։
Կենսագրություն
Նա համառ պայքար է մղել մավրերի դեմ՝ Տախո գետից հյուսիս ընկած մի շարք շրջաններ գրավելով նրանցից։ Ալֆոնսո III-ի հաջողություններին նպաստեցին Կորդովայի խալիֆայությունում ծայր առած ներքին դժվարությունները։ Ջանալով ամրապնդել թագավորական իշխանությունը՝ Ալֆոնսո III-ը կատաղի պայքարի մեջ է մտնում ավատատիրական արիստոկրատիայի հետ. պայքարը ղեկավարում էին նրա որդիները։
879 թվականին Ալֆոնսո III-ը Պոլվորարիի-Վալդեմորի մոտակայքում ջախջախեց մուսուլմանների զորքը։
910 թվականին ստիպված եղավ հրաժարվել գահից հօգուտ իր ապստամբ որդիների։ Աստուրիական թագավորությունը բաժանվեց Ալֆոնսո III-ի երեխաների միջև. Գարսիա I-ին բաժին հասավ Լեոնը, Ֆրուելա II-ին՝ բուն Աստուրիան, իսկ Օրդոնյո II-ին՝ Գալիսիան։
Ալֆոնսո III-ի հրամանով կամ նույնիսկ անձամբ նրա կողմից կազմվել է «Ժամանակագրությունը», որում նկարագրված է Պիրենեյան թերակղզու պատմությունը սկսած Վամբա թագավորից մինչև Օրդոնյո թագավորի կառավարման վերջը[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Asturiensia medievalia, Asturiensia medievalia (իսպ.) — Universidad de Oviedo. — ISSN 0301-889X
- ↑ 2,0 2,1 2,2 Valledor A. C. Dialnet — 2001. — P. 67.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Альфонс III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 589.
- ↑ 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Хроника Альфонсо III
Արտաքին հղումներ
|
---|
| Ճակատամարտեր | | |
---|
| Անձինք | |
---|
| Պետություններ | |
---|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|