Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Ալյասկայի որոնումներում (հեռուստասերիալ)

Ալյասկայի որոնումներում
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԱլյասկայի որոնումներում
Գլխավոր
դերերում
Չառլի Փլամեր, Քրիստին Ֆրոսեթ, Denny Love?, Սոֆյա Վասիլևա, Landry Bender?, Յուրայա Շելթոն, Jordan Connor?, Թիմոթի Սիմոնս և Ռոն Սեֆաս Ջոնս
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էհոկտեմբերի 18, 2019-ից հոկտեմբերի 18, 2019
ՀեռուստաալիքՀուլու
ԴիստրիբյուտորViacomCBS Ներքին մեդիա ցանցեր
Պաշտոնական կայքէջ

«Ալյասկայի որոնումներում» (անգլ.՝ Looking for Alaska), ամերիկյան դեռահասական դրամատիկական մինի սերիալ, որը հիմնված է Ջոն Գրինի համանուն վեպի վրա[1]։

Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[2]։

Սյուժե

Սերիալի սյուժեն պտտվում է դեռահաս Մայլզ Հոլթերի շուրջ, որը սովորում է գիշերօթիկ դպրոցում և հետաքրքրվում է հայտնի անձանց՝ մահից առաջ ասած խոսքերով։ Այնտեղ նա սիրահարվում է Ալյասկա Յանգին և գտնում հավատարիմ ընկերների խումբ, մինչև որ անսպասելի ողբերգությունը Մայլզին և նրա մտերիմ ընկերներին ստիպում է խորհել կյանքի և մահվան մասին[2]։

Դերերում

Գլխավոր դերեր

  • Չառլի Փլամեր՝ Մայլզ «Տոլստյաչոկ» Հոլթեր, Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի Կալվեր Կրիկի ավագ դպրոցի նոր աշակերտ[3]։
  • Քրիստին Ֆրոսեթ՝ Ալյասկա Յանգ, աղջիկ, որը սիրահարվում է Մայլզին, երբ հաճախում է Կալվեր Կրիկի դպրոց[3]։
  • Անաբել Հոլոուեյ՝ Ալյասկա Յանգը մանուկ հասակում։
  • Դենի Լավ՝ Չիպ «Գնդապետ» Մարտին, Մայլզի հարևանը և ընկերը[4]։
  • Ջեյ Լի՝ Տակումի Հիկոհիտո, Գնդապետի և Ալյասկայի ընկերը[4]։
  • Սոֆյա Վասիլևա՝ Լառա Բութերսկայա, աղջիկ, որի հետ Ալյասկան ժամադրություն է կազմակերպել Մայլզի հետ[4]։
  • Լանդրի Բենդեր՝ Սառա, Չիպի նախկին ընկերուհին[4]։
  • Յուրայա Շելթոն՝ Լոնգվել Չեյզ, հարուստ երեխաներից մեկը, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
  • Ջորդան Քոնոր՝ Քևին, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
  • Թիմոթի Ս. Սայմոնս՝ պարոն «Օրել» Սթարնս, Կալվերի ավագ դպրոցի տնօրեն[5]։
  • Ռոն Սեֆաս Ջոնս՝ բժիշկ Հայդ, Կալվերի ավագ դպրոցի տարեց ուսուցիչ[5]։

Երկրորդական կերպարներ

  • Մեգ Ռայթ՝ Մարիա, Ալյասկայի նախկին հարևանուհին և ընկերուհին։
  • Լյուսի Ֆաուստ՝ տիկին Օ’Մելլի, Կալվեր Կրիկի դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ։
  • Հենրի Զագա՝ Ջեյք, Ալյասկայի նախկին ընկերը[6]։
  • Դենին Թայլեր՝ Դոլորես Մարտին, Չիպի միայնակ մայրը։

Հրավիրված դերեր

  • Բրենդոն Սթենլի՝ Փոլ, Մարիայի ընկերը։
  • Ռեյչել Մեթյուզ՝ Ֆիոնա, Ջեյքի ընկերուհին[6]։

Դրվագներ

No.TitleDirected byWritten byOriginal air date
1"Հայտնի վերջին խոսքեր"
"«Famous Last Words»"
Սառա Ադինա ՍմիթՋոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18
2"Նրանց փոխանցիր, որ ես ինչ-որ բան եմ ասել..."
"«Tell Them I Said Something...»"
Ռեյչել ՀոլդենբերգՈւորեն Հսյու Լեոնարդ և Ջոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18
3"Ես երբեք ինձ չեմ զգացել ավելի լավ..."
"«I've Never Felt Better...»"
Բրեթ ՀեյլիՍտեֆանի Սևաջ և Էշլի Վիգֆիլդ2019 թվականի հոկտեմբերի 18
4"Սնունդը շատ համեղ է"
"«The Nourishment Is Palatable»"
Էմի Քանան ՄանՋոշ Շվարց և Կիրկ Ա. Մուր2019 թվականի հոկտեմբերի 18
5"Ես ցույց կտամ ձեզ, որ նա չի կրակի"
"«I'll Show You That It Won't Shoot»"
Քլեա ԴյուվալԼեյլա Գերշտեյն և Քենդալ Ռոջերս2019 թվականի հոկտեմբերի 18
6"Բոլորս գնում ենք"
"«We Are All Going»"
Մեգան ԳրիֆիթսՈւորեն Հսյու Լեոնարդ և Էշլի Վիգֆիլդ2019 թվականի հոկտեմբերի 18
7"Հիմա դա առեղծված է"
"«Now Comes The Mystery»"
Ռաշադ Էռնեստո ԳրինՋոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ2019 թվականի հոկտեմբերի 18
8"Այնտեղ շատ գեղեցիկ է"
"«It's Very Beautiful Over There»"
Ջոշ ՇվարցՋոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18

Քննադատություն

Ընդհանուր առմամբ, հեռուստասերիալը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 90%՝ հիմնվելով 20 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 8,43[7]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 74 միավոր՝ ըստ քննադատների 8 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ» կարգավիճակին[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Nellie Andreeva (2018 թ․ մայիսի 10). «Hulu Ordering 'Looking For Alaska' Limited Series From Josh Schwartz Based On John Green's Novel From Paramount TV» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Rebecca Iannucci (2019 թ․ հունիսի 2). «Looking for Alaska Series Adaptation Set for October Launch on Hulu» (անգլերեն). TVLine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 Denise Petski (2018 թ․ հոկտեմբերի 30). «'Looking For Alaska': Kristine Froseth & Charlie Plummer Set As Leads In Hulu Limited Series» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Denise Petski (2019 թ․ մարտի 21). «'Looking For Alaska': Hulu Limited Series Adds Six To Cast» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 Denise Petski (2019 թ․ ապրիլի 5). «'Looking For Alaska': Timothy Simons & Ron Cephas Jones Join Hulu Limited Series» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 Denise Petski (2019 թ․ մայիսի 8). «'Looking For Alaska': Rachel Matthews & Henry Zaga To Recur In Hulu Limited Series» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Looking for Alaska: Season 1» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Looking for Alaska». Metacritic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya