Աբրահամ Մուրադի Մուրադյան (հոկտեմբերի 21, 1833(1833-10-21), Արմաշ, Իզմիթ, Թուրքիա - սեպտեմբեր 1903, Սան Ստեֆանո, Կարնոբատի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա), հայ տպագրիչ-հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
Աբրահամ Մուրադի Մուրադյանը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Փոքր Հայքի Նիկոմեդիայի գավառի Արմաշ գյուղում։ 11 տարեկանում Երուսաղեմում հրապուրվել է տպագրությամբ և նվեր ստացած տառերով տպագրել է «Հայր մեր» աղոթքը[1]։
1845 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Նիկոմեդիա։ 1850 թվականին Հովհաննես վարդապետ Ռշտունու բարեխոսությամբ և Հովհաննես Տատյան ամիրայի աջակցությամբ ձեռք է բերել փայտե փոքր մամուլ և կապարե տառեր, որոնցով խմբագրել և հրատարակել է «Հայրենասէր» լրագիրը[1]։
1859 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ Ճանիկ Արամյանի խորհրդով 1860-1863 թվականներին հրատարակել է «Փարիզ» պարբերականը[2][3]։ 1863 թվականին եղել է «Մեղու» (Կ. Պոլիս) հանդեսի խմբագիր-տնօրենը, իսկ 1865 թվականին՝ Կահիրեում (Եգիպտոս) հրատարակվող «Արմաւենի» թերթի խմբագիրը[1][4]։
Թարգմանել է ֆրանսիացի գրող Հ. Միշլեի «Սեր» (1871, Կոստանդնուպոլիս, Պետրոս Ճեզվեճյանի տպարան) վեպը[1]։
Վախճանվել է 1903 թվականի սեպտեմբերին՝ Սան Ստեֆանոյում[1]։
Ծանոթագրություններ