- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբել Պողոսի Սիմոնյան (օգոստոսի 15, 1922(1922-08-15), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հունիսի 3, 1994(1994-06-03), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1939-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար (1950-1953), ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ (1961-1964), Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ (1965-1974), գլխավոր խմբագիր (1974-1979)։ 1983 թվականից ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Սովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչն էր։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը։
Երկեր
- Երևան. 1920-1967, Երևան, 1968։
- Երևան 2750, Երևան, 1968 (համահեղինակ)։
- Քաղաքամայր Երևանը, Երևան, 1983։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376)։
|