Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում, ապա դարձել միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ։ Եղել է Տրապիզոնի հոգևոր առաջնորդը, հիմնել «Թանգարան Հայկազյան» ընկերությունը։ Պաշտոնավարել է նաև Կոստանդնուպոլսում[2]։
Աշխատակցել է «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր», «Արարատ» և այլ պարբերականների։ Առանձին գրքերով հրատարակել է «Ճանապարհորդություն յԱնի» (1855), «Պատմություն մենաստանին Հառիճո ի Շիրակ» (1856), «Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու» (1857), «Անուշավան ի գերեվարս» (1860), «Ճանապարհորդություն ի Դավրեժ» (1861), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի» (1874) և այլ գործեր[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 634)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!