2019 թվականի դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում շիա աշխարհազորի «Կատաիբ Հեզբոլլահ» դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է աշխարհազորի առնվազն 25 անդամ և վիրավորվել 55-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունը ձեռնարկվել է ի պատասխան իրաքյան ռազմաբազաների վրա բազմակի հարձակումների, որոնց վրա տեղակայված են կոալիցիայի ուժերը, որոնք մասնակցում են «Inherent Resolve» գործողությանը, մասնավորապես, հարձակումը Քիրքուքի K-1 ավիաբազայի վրա 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, որի հետևանքով զոհվել Է ամերիկացի քաղաքացիական կապալառուն[1][2]։
Իրանի հետ կապեր ունեցող «Կատաիբ Հեզբոլլահ» շիական աշխարհազորը հերքում է[3] ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա հարձակումների համար որևէ պատասխանատվություն[4]։ Իրաքի կառավարությունը, ինչպես նաև Իրաքի և Իրանի զինված ուժերը դատապարտել են ԱՄՆ ավիահարվածները։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին «Կատաիբ Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինները և նրանց կողմնակիցները հարձակում են գործել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։ Դա, իր հերթին, հանգեցրել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին և Իրաքի ոստիկանության հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։