In the Nightside Eclipse — ը Նորվեգական Emperor սիմֆոնիկ բլեք մետալ խմբի դեբյուտային լիաֆորմատ ալբոմն է և չորրորդ պաշտոնական թողարկումը։ Լույս է տեսել 1994 թվականին՝ Candlelight Records լեյբլի վրա։
In the Nightside Eclipse-ը ձայնագրվել է 1993 թվականի հուլիսին Grieg Hall-ում և թողարկվել է 1994-ին՝ Candlelight Records լեյբլով։
Ալբոմի շապիկը նկարել է Քրիստիան Վագլինը-ը, ով հայտնի է նաև Necrolord անունով։ Ալբոմը համարվում է 90-ականների բլեք մետալ-ի կարևորագույն թողարկումներից[1]։ Այն նաև թմբուկահար Ֆաուստի վերջին ալբոմն է։
In the Nighstside Eclipse-ը նվիրված է Եվրոնիմուսի հիշատակին։
1999 թվականին ալբոմը վերանայվում և վերաթողարկվում է։ Ավելանում են երկու քավր երգեր ՝ բոնուս թրեքերի տեսքով։ Առաջինը Bathory-ի <<A Fine Day to Die>> -ն է։ Երկրորդը Mercyful Fate-ի <<Gypsy>>-ն։ Վերաթողարկման մեջ առաջին երկու երգերը ՝ <<Intro>>-ն և <<Into the Infinity of Thoughts>>-ը միացվում են իրար և ալբոմը թղթե կազմով է փոխվում։
Ալբոմի ստեղծագործությունների լիրիկական պլանում սիմվոլիկ հաղորդագրություններ են, որոնք նկարագրված են նորվեգական բնապատկերներով։
ընդհանուր՝ 48:29
1999 թվականի վերաթողարկում