«Hold My Hand» (անգլ. թարգմանաբար՝ «Բռնիր ձեռքս»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որը թողարկվել է 2022 թվականի մայիսի 3-ին Interscope Records լեյբլում։ Այն դարձել է «Top Gun: Maverick» (2022) ֆիլմի սաունդթրեքի գլխավոր սինգլը։ Երգը գրել և որպես պրոդյուսեր հանդես են եկել Լեդի Գագան և BloodPop-ը. այն գրվել է որպես «սիրո նամակ աշխարհին շատ դժվար ժամանակի ընթացքում և դրանից հետո»։ BloodPop-ը եղել է նաև լրացուցիչ պրոդյուսերը։ Հետագայում երգը ներառվել է որպես բոնուսային երգ Լեդի Գագայի Chromatica (2020) վեցերորդ ստուդիական ալբոմի ճապոնական համերգային հրատարակության (2022) մեջ։
Երաժշտական տեսանկյունից «Hold My Hand»-ը «լավատեսական» արենա-ռոք երգ է՝ հիմնային կրկներգով և էլեկտրական կիթառի նվագակցությամբ։ Թողարկումից հետո երգը ստացել է խառը և դրական արձագանքներ, քննադատները նշել են, որ այն ոգեշնչված է 1980-ականների փաուեր բալլադներից, երբ թողարկվել է օրիգինալ «Top Gun» (1986) ֆիլմը։ «Hold My Hand» երգն զբաղեցրել է առաջին տեղը Խորվաթիայի չարթերում, հինգերորդ տեղը՝ Հունգարիայում և Շվեյցարիայում, վեցերորդ տեղը Վալոնիայում, ինչպես նաև հայտնվել Է թոփ-30-ում Ավստրալիայում, Կանադայում, Ֆլանդրիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, Սինգապուրում, Սլովակիայում, Թայվանում և Մեծ Բրիտանիայում։ Այն կրկնակի անգամ կատարվել է Գագայի 2022 թվականի The Chromatica Ball Tour համերգային շրջագայության ժամանակ։ Երգը առաջադրվել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ լավագույն օրիգինալ երգի համար «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության ժամանակ, վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգի համար «Գրեմմի» 65-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև լավագույն օրիգինալ երգի համար Satellite Awards 27-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
Պատմություն
2021 թվականի ապրիլին ShowBiz 411 կայքը հայտնել է, որ Լեդի Գագան մասնակցելու է «Top Gun: Maverick» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը[1]։ Լուրը տարածվել է այլ պարբերականների շրջանում, ներառյալ W ամսագիրը[2]։ 2022 թվականի ապրիլին Գագան սկսել է Թվիթերում հրապարակել խորհրդավոր հաղորդագրություններ, որոնք երկրպագուները մեկնաբանել են որպես հատվածներ այն երգի տեքստից, որի մասին լուրեր էին շրջանառվում[3][4]։ Լեդի Գագանի «Hold My Hand» երգի և նրա թողարկման ամսաթվի մասին պաշտոնապես հայտարարել է 2022 թվականի ապրիլի 27-ին[5][6]։ Անոնսի ժամանակ Գագան նշել է, որ երկար տարիներ աշխատել է երգի վրա և «նույնիսկ չի գիտակցել, թե որքան բազմաշերտ է այն եղել՝ ընդգրկելով ֆիլմի սիրտը, իմ սեփական ներաշխարհը և այն աշխարհի բնույթը, որում մենք ապրում ենք»[7]։
Երգի նախնական տարբերակը թողարկվել է ապրիլի 30-ին, այնուհետև մայիսի 3-ին թողարկվել է ամբողջական երգը՝ որպես «Top Gun: Maverick» ֆիլմի սաունդթրեքի առաջին սինգլ[5][8]։
Թողարկումից մեկ շաբաթ անց «Hold My Hand» երգը հեռարձակվել է adult contemporary և contemporary hit radio ռադիոկայաններով ԱՄՆ-ում[9][10]։ Ավելի ուշ երգը ներառվել է նաև Գագայի « Chromatica» վեցերորդ ստուդիական ալբոմի ճապոնական համերգային հրատարակության մեջ որպես եզրափակիչ երգ[11]։
Կոմպոզիցիա
«Hold My Hand» երգը գրել է Լեդի Գագան՝ երգի պրոդյուսեր BloodPop-ի համահեղինակությամբ։ Բենջամին Ռայսը ստացել է լրացուցիչ պրոդյուսերական պարտականություններ[12]։ Երաժշտական և կինոքննադատներն այն անվանել են «հուսադրող հիմն» արենա-ռոք փաուեր բալլադ և սիրո մասին սենտիմենտալ երգ[13][14][15][16]։ Variety-ից Ջազ Թանգքեյը «Hold My Hand»-ը անվանել է «ճախրող ռոք-մեղեդի ջութակներով և կիթառի հնչողություններով, որոնք հիշեցնում են 80-ականների փաուեր բալլադների մասին»[17]։ Երգի տեքստում Գագան ինչ-որ մեկին վստահեցնում է, որ ինքը միշտ նրա կողքին կլինի «առանց հարցերի»[13][18]։
Billboard-ից Լարս Բրանդլը նշել է, որ երգը սերտ նմանություն ունի Berlin խմբի «Take My Breath Away» և Քենի Լոգինսի «Danger Zone» երգերին, որոնք «Top Gun» օրիգինալ ֆիլմի սաունդթրեքից երկու երգերն են[19]։ Այլ պարբերականների երաժշտական քննադատները համեմատել են «Hold My Hand»-ը այնպիսի երգերի հետ, ինչպիսիք են Journey խմբի «Open Arms», Heart խմբի «Alone» և Լեդի Գագայի 2011 թվականի «The Edge of Glory» երգերը[20][21]։
Երգն ի սկզբանե լույս է տեսել սոլ մաժոր տոնայնությամբ և սկսվում է G/D/C/G/D ակորդի պրոգրեսիայով՝ երեք ներածական ռիթմով, նախքան երգչուհին սկսում է բառերը. «Hold my hand, everything will be okay/I heard from the heavens that clouds have been gray/Pull me close, wrap me in your aching arms»[22]։
Արձագանքներ
«Hold My Hand» երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է խառը և դրական արձագանքներ։ Clash ամսագրից Ռոբին Մյուրեյը երգն անվանել է «վերամբարձության հաղթանակ»[16]։ Variety-ից Ջազ Թանգկեյը երգը համարել «հիշվող հիթ» «ուժեղ կիթառի սոլոյով» և պնդել է, որ այն «օրիգինալ երգերի մրցավազքում Օսկարի հավակնորդ դառնալու ճանապարհին է»։ Deadline Hollywood-ից Նենսի Տարտալոնեն նույն կարծիքն է հայտնել՝ գրելով. «Սա ևս մեկ երգ է Գագայի և «Top Gun»-ի կանոնով, որը կարող է անցնել ամբողջ ճանապարհը մինչև Օսկար»[23]։ Vulture ինտերնետային բլոգը, որը կապված է New York Magazine-ի հետ, կարծում է, որ «Hold My Hand»-ը «Բացառություն է Գագայի կատալոգում», քանի որ «դա նրա եզակի փոփ երգերից մեկն է՝ զրոյական կործանարար տարրերով», միաժամանակ նշելով, որ «Զգացվում է, որ սա բոլոր ժամանակների ամենաոգեշնչող բալլադը գրելու անկեղծ փորձ է»[24]։
Ըստ Evening Standard-ից Ջեմմա Սամվեյսի՝ երգը սենտիմենտալ բալլադ է, «այնքան փայլուն ուռճացված, որ պարզապես անհնար է պատկերացնել, որ որևէ այլ խոշոր փոփ կատարող կարող է կատարել այդ խնդիրը»[25]։ The Guardian-ից Ստյուարտ Հերիտաժը կարծում է, որ երգը «զգացմունքային է, և ներառում է այն ամենը, ինչ դուք կարող եք ուզել Լեդի Գագայի բալլադից»[26]։ Այնուամենայնիվ, նույն հրատարակությունից Մայքլ Քրեգը կարծում է, որ «Hold My Hand»-ը «մեղմ ասած, տպավորիչ չէ», «ուռճացված է»[27]։ Slant Magazine-ից Ալեքսա Քեմփը պնդում էր, որ «երգի համար, որը, ըստ երգչուհու, կատարելագործել է «տարիներ շարունակ», «Hold My Hand»-ը դժվարությամբ է «թռչում»[28]։ USA Today-ից Մելիսա Ռուջերին այն անվանել է «միջին [միջակ] բալլադ»[29], իսկ NME-ից Նիկ Լևինը այն համարել է «սառը երգ»[30]։ The Dallas Observer-ից Քարլի Մեյ Գրեյվլին այն անվանել է «մոռացվող» սինգլ[31]։
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202246.
↑«ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202224 into search. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.