Closer to the Truth, ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերի 26-րդ ստուդիական ալբոմը, որ թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ Ալբոմի առաջին սինգլը «Woman’s World»-ն է, թողարկված 2013 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ ԱՄՆ-ում թողարկումից մեկ շաբաթ անց վաճառվել 63000 ալբոմի օրինակով։ Closer to the Truth-ը ընդգրկվել է Billboard 200 հիթ-շքերթի 3-րդ հորիզոնականում[11]։
Թողարկվել է ալբոմի երեք տարբերակ[12]։ Closer to the Truth-ը հրատարակվել է սպիտակ վինիլի վրա[13]։ Դա Շերի առաջին վինիլային սկավառակն է երկար ընդմիջումից հետո. նախորդները եղել են Love Hurts-ը (1991) և Greatest Hits: 1965–1992-ը։ «You Haven’t Seen the Last of Me» երգի պաշտոնական տարբերակը Burlesque-ից մտել է ալբոմի դելյուքս-տարբերակի մեջ որպես բոնուս-թրեք[14][15]։
{{cite web}}
|access-date=
|url=
|author=