Candy Shop, ամերիկյան 50 Cent ռեփերի երկրորդ ստուդիական՝ «The Massacre» ալբոմի երկրորդ սինգլը։
Սինգլը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում, դառնալով կատարողի երրորդ սինգլը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երգը ստացել է խառը մեկնաբանություններ քննադատներից։ Սինգլը նոմինացվել է 2006 թվականի Գրեմմիյում «Ամենալավ ռեփ-երգ» կատեգորիայում և MTV Video Music Awards «Ամենալավ տղամարդու հոլովակ» կատեգորիայում (2005).
«Candy Shop», չափավոր տեմպով պարային ստեղծագործությունը[1][2]։
Ռեժիսոր՝ Ջեսի Տերերո։
Նկարահանումները կայացել են 2005 թվականի հունվարի 11-12-ը Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդում։ 50 Cent ասաց. «Մենք փորձել ենք անել ինչ որ հատուկ բան», քանի որ Trick Daddy «Sugar (Gimme Some)» տեսահոլովակում արդեն օգտագործել են կոնֆետներ։ Տեսահոլովակում նկարահանվել է Olivia-ն (գլխավոր պարուհին) և մի քանի մոդելներ։ 2005 թվականի փետրվարի 2-ին հոլովակը թողարկվել է չ-րդ հորիզոնականով MTV հեռուստաալիքի Total Request Live-ում, այն շարունակել է մնալ հիթ-շքերթում 46 օր[3]։ Տեսահոլովակը նաև զբաղեցրել է 1-ին հորիզոնականը MuchMusic-ում[4]։
2011 թվականի գերմանական The Baseballs խումբը թողարկել է «Candy Shop» ռոքաբիլի տարբերակը։ Երգը զբաղեցրել է ավստրիական հիթ շքերթի 69-րդ հորիզոնականը[5]։
դիրք
{{cite web}}