45-րդ հյուսիսային զուգահեռականը այն կետերից կազմված շրջանագիծն է, որոնք որպես գագաթ
հանդիսացող Երկրի կենտրոնով և հասարակածի վրայի համապատասխան կետերի հետ կազմում են 45°-ի անկյուն։
Անցնում է Եվրոպայով, Ասիայով, Խաղաղ օվկիանոսով, Հյուսիսային Ամերիկայով և Ատլանտյան օվկիանոսով։
Համարվում է, որ 45-րդ հյուսիսային զուգահեռականը գտնվում է հասարակածի և հյուսիսային բևեռի
մեջտեղում, սակայն իրականում երկրի տափակաձևության պատճառով հասարակածի և
հյուսիսային բևեռի հեռավորությունը կիսող կետը գտնվում է այս զուգահեռականից 16.2 կմ դեպի հյուսիս[1]։
Ցերեկվա տևողությունը
Երկրի վրա գտնվող այս լայնության կետերից նայելիս արևը հորիզոնից վերև է գտնվում՝
Ամառվա արևադարձի ժամանակ կեսօրվա արևը երևում է 68.4°, ձմեռվա արևադարձի
ժամանակ՝ 21.6° բարձրության վրա, ուղիղ 45° բարձրության վրա երևում է
երկու գիշերահավասարների ժամանակ
Սահմաններ
Ծանոթագրություններ
Տես նաև