152-մմ թնդանոթ-հաուբից Դ-20 (Հրթիռահրետանային գլխավոր վարչության ցուցիչը — 52-Պ-546), խորհրդային 152-մմ տրամաչափի ձեռքով լիցքավորվող, քարշակվող թնդանոթ-հաուբից։ Արևմուտքում առաջին անգամ հայտնի է դարձել 1955 թվականին, այդ պատճառով ՆԱՏՕ-ի բլոկի երկրներում ունի M1955 նշանակումը։
Դ-20-ը առնվազն 13 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ է գտնվում և արտոնագրով արտադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որպես Տիպ 66 (կամ արդիականացվածշ տարբերակ Տիպ 66-1)։ Նրա բազայի վրա ստեղծված ԻՀԿ-ն հայտնի է որպես Տիպ 83 և առաջին անգամ ներկայացվել է 1980-ական թվականներին։ Նախկին Հարավսլավիան ևս արտադրում էր, որը մշակված էր Դ-20-ի բազայի վրա, իսկ ներկայիս Սերբիան 155-մմ Մ84 ՆՈՐԱ-Ա-ի մոդիֆիկացիայի հիման վրա նախագծել է ինքնագնաց հրետանային կայանք` ԻՀԿ Նորա Բ-52` Nora B-52, որն ունի քառանիվ շասսի ՖԱՊ-2632։
Ռուսաստան
Դ-20Մ «Խիտին» (Գլխավոր հրետանային վարչության ցուցիչ` 52-Պ-546Մ) — արդիականացված տարբերակ, հանդերձված է արկի փողի մեջ ավտոմատ ներմղիչով, որն արագաձգությունը մեծացնում է մինչև 7-8 կրակոց/րոպեում։ Արդիականացումը կատարել է «Տիտան» կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն։ Առաջարկվում է արտահանման համար։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Տիպ 66 — Դ-20-ի՝ արտոնագրով արտադրվող չինական տարբերակ։ Արդիականացված տարբերակը հայտնի է որպես տիպ 66-1.[1]
Տիպ 83 — ինքնագնաց հրետանային կայանք, որը ստեղծված է տիպ 66 հուբիցի հրետանային մասի վրա, իր կառուցվածքով համանման է 2Ս3 «Ակացիա» ԻՀԿ-ին։
Ռումինիա
Ա411 — հաուբիցան մշակել է Arsenal Armatei ձեռնարկությունը։ Հիմնականում նման է Դ-20-ին։ Տվյալ տարբերակն օգտագործում է սեփական 152-մմ արկերը, որոնք (փողի 20,5 տրամաչափ երկարության դեպքում) ունեն առավելագույնը 17,2 կմ (իսկ ՕՖ- արկով՝ 24 կմ) հեռահարություն։ Ռումինական բանակումԱ411-ը հայտնի է որպես 152-մմ քարշակվող թնդանոթ-հաուբից Մ1981 (ռումիներեն՝ Tun/Obuzier calibrul 152-mm tractat M1981).[1]
Զինամթերքը
Բեկորա-ֆուգասային, ՕՖ-32 — հեռահարությունը՝ 17400 մ
Ջեյնսի զրահատեխնիկա և հրետանի 2005-2006 /անգլերեն/, Jane’s Armour and Artillery 2005—2006
Գրականություն
152-մմ թնդանոթ-հաուբիցա Դ-20։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ 152-мм пушка-гаубица Д-20. Руководство службы. — Երրորդ հրատարակություն։ Третье издание. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1981. — С. 243. — 301 с.
Դ-74 թնդանոթ և Դ-20 թնդանոթ-հաուբից։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ Пушка Д-74 и пушка-гаубица Д-20. Руководство службы. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1958. — 356 с.
Շիրկորոռադ, Ա.Բ.: Широкорад, А. Б. Հայրենական հրետանու հանրագիտարան։ /Ռուսերեն։/ Энциклопедия отечественной артиллерии / Ա.Ե.Տարասի ընդհանուր խմբագրությամբ։ Под общей ред. А. Е. Тараса. — Մինսկ։ Минск: Հարվեստ։ Харвест, 2000. — 1156 с. — (Ռազմական պատմության գրադարան։ Библиотека военной истории). — ISBN 985-433-703-0