|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Իտալիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հունվարի 10, 1955(1955-01-10)[1] (69 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Ջուլիանովա, Տերամո, Աբրուցցո, Իտալիա |
---|
Հասակ |
176 սմ |
---|
Քաշ |
72 կգ |
---|
Դիրք |
Դարպասապահ |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Ջուլիանովա
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1972–1974
|
Ջուլիանովա
|
45 (0)
|
1974–1976
|
Միլան
|
0 (0)
|
1976–1977
|
Ռիմինի
|
28 (0)
|
1977–1990
|
Ռոմա
|
282 (0)
|
1990–1991
|
Տորինո
|
6 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆրանկո Տանկրեդի (իտալ.՝ Franco Tancredi, հունվարի 10, 1955(1955-01-10)[1], Ջուլիանովա, Տերամո, Աբրուցցո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Կարիերա
Տանկրեդին 1979 թվականից 1990 թվականներին հանդես է եկել Ռոմայում, որտեղ անցկացրել է 282 հանդիպում։ Դարպասապահի համար ցածր հասակ ունենալով հանդերձ, նա ուներ բարձր արագություն և 11 մ հարվածներ որսալու մեծ մասնագետ էր։ Ֆրանկոն 1986 թվականի Աշխարհի Առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի երկրորդ դարպասապահն էր Ջովաննի Գալլիից հետո։ Հավաքականում անցկացրել է 12 հանդիպում։
1987 թվականին Սան Սիրոյում կայացած Միլանի դեմ հանդիպան ժամանակ, Միլանի երկրպագուի մարզադաշտ նետած ճայթուկը դիպչում է Տանկրեդիի գլխին, կարճ ժամանակ դարպասապահը չի կարողանում շնչել, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Տանկրեդին սկսում է աշխատել Ռոմայում, որպես դարպասապահների մարզիչ մինչև 2004 թվականը, հետո Կապելլոյի հետ միասին տեղափոխվում է Թուրինի Յուվենտուս։ 2006-07 մրցաշրջանը նույն մարզչի գլխավորությամբ նա աշխատում է արդեն Մադրիդի Ռեալում։
2007 թվականի դեկտեմբերի 14-ին Տանկրեդին ներկայացվում է որպես Անգլիա ազգային հավաքականի նոր դարպասապահների մարզիչ, նույնպես Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ։ 2011 թվականին նա վերադառնում է Ռոմայում և Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ստանձնում է արդեն հարազատ դարձած պաշտոնը[2]։
2012 թվականի հունիսի 13-ին նա անձնական պատճառներով լքեց Ռոման[3]։
Ֆրանկո Տանկրեդկին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։
Ծանոթագրություններ