ԴասակարգումըՎիքիցեղերում
Պատկերների որոնումՎիքիպահեստում
Օձաձկներ (անգլ.՝ Anguilliformes կամ անգլ.՝ Apodes), ոսկրային ձկների կարգ։
Երկարությունը մինչև 3 մ է, զանգվածը՝ 65 կգ։ Զարգանում են կերպարանափոխությամբ։ Մարմինն օձաձև Է, սովորաբար մերկ, մեջքի և հետանցքի լողակները երկար են, հաճախ միակցված պոչի լողակի հետ։ Փորի, երբեմն նաև կրծքի, լողակներ չունեն։
Հայտնի է օձաձկների 22 ընտանիք (350 տեսակ)։ Ծովային օձաձուկ (անգլ.՝ Conger conger), հասուն անհատը, լեպտոցեֆալ թրթուրը Հիմնականում ծովային ձկներ են։
Առավել հայտնի է եվրոպական կամ սովորական գետային օձաձուկը (անգլ.՝ Anguilla anguilla), որը գետերում կամ լճերում ապրելով 5–25 տարի՝ իջնում է ծով և հաղթահարելով 4–7 հազար կմ տարածություն, ձվադրում է Սարգասյան ծովում (400 մ խորությունում), որից հետո մահանում է։
Հասնում են մինչև 1,5 մ երկարության և 6 կգ զանգվածի, արուներն Էգերից զգալիորեն փոքր են։ Օձաձկների միսը ճարպոտ է (23%) և համեղ։ ԽՍՀՄ–ում հանդիպում էին Սև, Բալթիկ ու Սպիտակ ծովերի ավազաններում։
Տարածված էին բոլոր տաք ծովերում, միայն մեկ ընտանիք՝ քաղցրահամ ջրերում։ Ծովային օձաձկների մեծ մասը ապրում էր ծանծաղուտներում։ Որոշ տեսակներ ապրում էին 3–4 հազար մ խորություններում։ Լինում են մեծ գաղութներով։ Սնվում են հիմնականում միջին և փոքր չափսերի ձկներով։
Բազմանում են ափերից հեռու, մեծ խորություններում, ձվադրում են մինչև 8 մլն ձկնկիթ։ Գետային, քաղցրահամ ջրերի, կամ, ավելի ճիշտ, գաղթող օձաձկների (մոտ 10 տեսակ), կերպարանափոխությունից հետո, մինչև սեռահասուն դառնալը, ապրում են քաղցրահամ ջրերում, ձվադրման համար գնում են ծով։
Ունեն արդյունագործական ոչ մեծ նշանակություն։