Օլթի, գետ Թուրքիայի Էրզրումի և Արդվինի մարզերում։ Տեր-Հակոբյանն նույնացնում է Գլավկոս գետի հետ[1]։
Տարբեր աղբյուրներում հիշատակվում է հետևյալ անուններով՝ Բոխա, Բողխա, Բուղխա, Գրավկոս, Ուղթիս, Ողթյաց գետ, Օլթիի գետ, Օլթիի ջուր։ Վերջին երկու անվանումները նույնական են Օլթի քաղաքին։
Օլթին Հայկական լեռնաշխարհի հինգ հիմնական գետերից մեկի՝ Ճորոխի աջ վտակն է։ Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից, հոսում նեղ կիրճով մինչև համանուն քաղաքը։ Երկարությունը 144 կմ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձախից ընդունում է Թորթում գետը և թափվում Ճորոխ։