Քիմ (անգլ.՝ Kim), անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի ամենահայտնի վեպը։ Հրատարակվել է Cassell’s Magazine ամսագրում 1901 թվականի հունվարից մինչև նոյեմբեր։ Նույն թվականի հոկտեմբերին հրատարակվել է առանձին գրքով։ Պատկանում է Էդվարդյան ժամանակաշրջանին բնորոշ «տղաների համար նախատեսված» արկածային վիպակների տիպին։
Սյուժե
Գլխավոր հերոսը իռլանդացի զինվորի որբացած որդին է։ Որբը ապրում է Լահորում և ապրուստի միջոցները հայթայթում է փողոցում մուրացկանություն անելով ինչպես նաև աֆղանստանցի ձի վաճառող՝ Մահբուբ Ալիի հանձնարարությունները կատարելով։ Ընթացքում պարզվում է, որ աֆղանստանցի վաճառականը կապված է բրիտանական հատուկ ծառայությունների հետ, իսկ նրանից Քիմը իմանում է «Մեծ խաղի» մասին, որը վարում են Ռուսական կայսրությունը և Բրիտանական կայսրությունը Ասիայում իրենց գերիշխանությունը հաստատելու նպատակով (հենց վեպի հրատարակելուց հետո տերմինը լայն տարածում գտավ)[1]։
Վեպի սկզբում Քիմը դառնում է ծեր տիբեթցի լամայի (ուսուցչի) աշակերտը, իսկ Մահբուբ Ալին նրան հատուկ հանձնարարությամբ ուղարկում է Ամբալա բրիտանացի հրամանատարության մոտ։ Լամայի հետ ճանապարհորդության ընթացքում Քիմը հայտնվում է այն զորամասում, որտեղ ժամանակին ծառայել էր իր հայրը։ Զորամասի հոգևորականը հայտնաբերում է, որ Քիմը իր երբեմնի ծառայակցի որդին է նրան ուղարկում է Լակնհաուի կաթոլիկ դպրոց, իսկ ուսման ծախսերը հոգում է լաման։ Դպրոցական արձակուրդի ժամանակ Մահբուբ Ալին Քիմին ցույց է տալիս ողջ Հնդկաստանը և տանում գնդապետ Քրեյթոնի մոտ, վերջինս Քիմին ծանոթացնում է հետախույզի գործին և նրան հետախուզական գործին նախապատրաստում։ Դպրոցը ավարտելուց հետո Քիմին հատուկ առաջադրանքով ուղարկում են Հիմալայներ՝ ռուս հետախույզներին հիմարացնելու և նրանց գաղտնի փաստաթղթերը խլելու։
Գրականություն
- Kipling, Rudyard. Kim (Harmondsworth: Penguin, 1987). ISBN 0-14-018352-3 With an introduction and notes by famed postcolonial critic Edward Said
Ծանոթագրություններ
- ↑ Carl Cavanagh Hodge. Encyclopedia of the Age of Imperialism: 1800-1914. A - K. ISBN 9780313334047. Page 286.