- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փյունիկ (այլ կիրառումներ)
«Փյունիկ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է Կենտրոն համայնքում, Ծիծեռնակաբերդի բարձունքի հարևանությամբ։ Կառուցվել ու բացվել է 2004 թ., «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի (նախկինում՝ «Կիլիկիա» մարզադպրոց) տարածքում։ Մարզադաշտը տեղավորում է 770 հանդիսական՝ 100 տոկոս նստատեղերով։ Մարզադաշտը հիմնականում ծառայում է որպես Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Փյունիկ-2» թիմի տնային հանդիպումների վայր[2]։
Ծանոթագրություններ