Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Փարամազ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարամազ (այլ կիրառումներ)
Փարամազ
Դիմանկար
Ծնվել է1863[1][2]
ԾննդավայրՄեղրի[2]
Մահացել էհունիսի 2 (15), 1915
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1883)[2]
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, ուսուցիչ և գրող
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱնդամությունՀայ ֆիդայիներ
 Paramaz Վիքիպահեստում

Փարամազ (Մատթեոս Սարգիսյան, 1863[1][2], Մեղրի[2] - հունիսի 2 (15), 1915, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն

Փարամազ ծնվել է Մեղրիում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903 թվականի հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում[3]։

Հիշատակ

2001 թվականին ծննդավայրում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։

Երկեր

  • Երկերի ժողովածու, Ե., 1992։

Գրականություն

  • Հայկազ Պողոսյան, Փարամազ, Երևան, 1992։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 629.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարամազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya