Տամպա (Ֆլորիդա)
Քաղաք Տամպա Tampa
Դրոշ
Զինանշան
Վերև՝ երկնաքերերը քաղաքի կենտրունում, վերին ձախ՝ Իբոր Սիթի թաղամասը, վերին աջ՝ Չենըլ թաղամաս, ստորին ձախ՝ Մաքդիլ ավիաբազան, ստորին ձախ՝ Տամպայի կոնֆերանս-կենտրոնը
Երկիր ԱՄՆ Նահանգ Ֆլորիդա Ֆլորիդա Շրջան Հիլսբորո շրջան Համայնք Հիլսբորո շրջան Քաղաքապետ Բոբ Բաքհորն Հիմնադրված է 1823 թ.Տվյալ կարգավիճակում Որպես գյուղ՝ դեկտեմբերի 18 , 1849 Որպես ավան՝ սեպտեմբերի 10 , 1853 և
օգոստոսի 11 , 1873 Որպես քաղաք՝ դեկտեմբերի 15 , 1855 և հուլիսի 15 , 1887 թվականիցՄակերես 441,9 կմ² ԲԾՄ 14,6 մ Բնակչություն 347 645 մարդ (2013) Խտություն 1146,7 մարդ/կմ² Տեղաբնականուն Տամպացի Ժամային գոտի UTC−5 , ամառը UTC-4 Հեռախոսային կոդ 813 Փոստային դասիչ 33601-33626, 33629-33631, 33633-33637, 33646-33647, 33650-33651, 33655, 33660-33664, 33672-33675, 33677, 33679-33682, 33684-33690, 33694 Պաշտոնական կայք tampagov.net
Տամպա (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Տամպա (Ֆլորիդա) (Ֆլորիդա)
Տամպա (անգլ. ՝ Tampa ), քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանում ։ Հիլսբորոյի շրջկենտրոնն է։ Տեղակայված է նահանգի արևմտյան ափում (Տամպայի ծովածոց )՝ Մեքսիկական ծոցի մոտակայքում։ Համարվում է Ֆլորիդայի արագ զարգացող քաղաքներից մեկը։
Պատմություն
«Տամպա» անվանումն ունի արմատական ամերիկյան ծագում։ Չնայած, որ ժամանակի ընթացքում իմաստը կորել է, ենթադրվում է, որ այն արմատական ամերիկյան ցեղի՝ Կալուզայի լեզվով նշանակում է «հրե փայտեր»։ Առաջին եվրոպացին, ով 1528 թվականի ապրիլի 8 -ին այցելել է Տամպա քաղաքի արվարձանները, եղել է իսպանացի կոնկիստադոր Պանֆիլո դե Նարվաեսը ։ Մեկ տարի անց Էռնանդո դե Սոտոն (ում անունով կոչվել է ամրոցը, իսկ ավելի ուշ Մեքսիկական ծոցի ափին գտնվող զբոսայգիներից մեկը) փրկում է Նարվաեսի միակ կենդանի մնացած արշավախմբի անդամին։
Աշխարհագրություն
Տամպա քաղաքը գտնվում է Ֆլորիդա թերակղզու արևմտյան առափնայի մոտ, Տամպա ծոցի ափին։ Քաղաքի միջով հոսում է Հիլսբորո գետը։
Կլիմա
Տամպայի կլիման մերձարևադարձային է, խոնավ, անցումային դեպի արևադարձային կլիմայի ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տամպա
Ամիս
հունվ
փետ
մարտ
ապր
մայ
հուն
հուլ
օգոս
սեպ
հոկ
նոյ
դեկ
տարին
բացարձակ առավելագույնը (°C)
30,0
31,1
33,3
33,8
36,6
37,2
36,6
36,6
35,5
35,0
32,2
30,0
37,2
միջին առավելագույնը (°C)
21,2
22,6
24,7
27,3
30,8
32,2
32,4
32,5
31,8
29,2
25,7
22,4
27,7
միջին ջերմաստիճանը (°C)
15,8
17,3
19,5
22,0
25,6
27,7
28,2
28,3
27,5
24,4
20,5
17,2
22,8
միջին նվազագույնը (°C)
10,4
12,0
14,1
16,7
20,5
23,3
24,0
24,1
23,1
19,6
15,3
12,0
18,0
բացարձակ նվազագույնը (°C)
−6,1
−5,5
−1,6
3,3
9,4
11,6
17,2
18,8
12,2
4,4
−5,0
−7,7
−7,7
տեղումների քանակը (մմ)
56
71
76
51
53
169
179
197
159
57
39
62
1174
Աղբյուր՝ NWS
Տեսարժան վայրեր
«Ամերիկյան բլրակներ»
Տամպա քաղաքում գտնվում է «Busch Gardens» զվարճանքի զբոսայգին, ակվարիումը և Adventure Island ակվապարկը։
Տնտեսություն
Տամպա քաղաքում է գտնվում Վիքիպեդիայի և Վիքիմեդիայի այլ նախագծերի հիմնական սերվերային կենտրոնը, լրացուցիչ սերվերները գտնվում են Ամստերդամում և Սեուլում [ 1] ։
Բնակչություն
2011 թվակակի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 346 037 մարդ, իսկ 2013 թվականի դրությամբ՝ 347 645 մարդ[ 2]
Սպորտ
Քաղաքում կենտրոնացված են Հոկեյի ազգային լիգայի «Տամպա Բեյ Լայթնինգ» և Ֆուտբոլի ազգային լիգայի «Տամպա Բեյ Բակկենիրս» ակումբները։
Կրթություն
Տամպա քաղաքում գտնվում է Հարավային Ֆլորիդայի համալսարանը (University of South Florida — USF) և Տամպայի համալսարանը (The University of Tampa)։
Քույր-քաղաքներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ