Կոնքիստադոր (իսպ.՝ conquistador, թարգմանաբար՝ նվաճող), 15, 16-րդ դարերում Ամերիկա մայրցամաքը նվաճող իսպանացի և պորտուգալացի գաղութարարաներին տրված անվանում։ Կոնկիստադորների առաջնորդներին անվանում էին ադելանտադո։ Մինչև 19-րդ դարը իսպանացի և պորտուգալացի կոնկիստադորները տիրում էին Լատինական և Կենտրոնական Ամերիկային ամբողջությամբ։ 1822 թվականին Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից։ Այս ամենը շոկային իրավիճակ ստեղծեց ամբողջ Պիրենեյան թերակղզու զավթիչների համար, քանի որ Բրազիլիայից անկախացումը կարող էր ազգային ազատագրական մտքեր ստեղծել Լատինոամերիկյան մյուս երկրների մոտ։
Պորտուգալիան ճանապարհ հիմնեց դեպի Չինաստան 16-րդ դարի սկզբին` նավեր ուղարկելով Աֆրիկայի հարավային ափերով և հիմնեց մեծ քանակությամբ էնկլավներ իր ճանապարհին։ 1492 թվականին Նոր աշխարհի հայտնագործությունից Քրիստափոր Կոլումբոսի կողմից և առաջին շուրջերկրյա ճանապարհորդություններից հետո Խուան Սեբաստիան Էլկանոյի և Ֆեռնան Մագելանի կողմից 1521 թվականին (երկու ճանապարհորդությունները կազմակերպել է Իսպանայի Կաստիլյան թագը), ճանապարհ հիմնվեց Եվրոպայից դեպի հայտնագործված տարածքներ։
Մարդկությունը սկսեց կապվել ամբողջ աշխարհի հետ առաջին անգամ[1][2][3]։ Հին աշխարհի հիվանդությունները տարածվեցին ամբողջ աշխարհով, ներառյալ բնական ծաղիկը, գրիպը և տիֆը։ 16-րդ դարում մոտ 240.000 Եվրոպացի մուտք գործեց ամերիկյան նավահանգիստներ[4][5]։ 16-րդ դարի վերջի դրությամբ արծաթի ներկրումը Ամերիկայից հասնում էր Իսպանիայի բյուջեի մեկ հինգերորդին[6]։