Տակաո Կոբայաշի (ճապ.՝ 小林 隆男, 1961 կամ 1960, Ashikaga, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աշխատել է Օիզումիի աստղադիտարանում։
Աստերոիդների և գիսաստղերի հայտնաերող, հիմնականում աշխատում է իր կողմից հիմնված, մասնավոր Օիզումիի աստղադիտարանում։ Տակաո Կոբայաշին մտնում է ամենահաջողակ աստերոիդների հայտնաբերողների եռյակի մեջ. 1991-ից 2002 թվականները նրան հաջողվել է հայտնաբերել 2471 համարակալված աստերոիդ[1]։ Դրանց թվում կային 3 Ամուրի ընտանիքի աստերոիդներ ((7358) Օզե, (23714) 1998 EC3, (48603) 1995 BC2), ինչպես նաև 9 «տրոյացիներ»։
Հետաքրքիր է, որ նրա հայտնաբերած երկու աստերոիդները՝ (8883) Միյազակիհայաոն և (10160) Տոտորոն, անվանվել են «Իմ հարևան Տոտորոն» լիամետրաժ անիմե ֆիլմի հետ կապված անուններ. առաջինը անվանվել է ռեժիսորի անունով Հայաո Միյաձակի, իսկ երկրորդը անմիջականորեն գլխավոր կերպարի, անտառի պահապան, մեծ բրդոտ էակի, Տոտորոյի անունով։ Այս անունները արժանացել են Միջազգային աստղագիտական միության հավանությանը։
Բացի դրանից նա հայտնաբերել է կարճ պարներությամբ P/1997 B1 Կոբայաշի գիսաստղը։ Ընդ որում սկզբում այս մարմինը ընդունել էին որպես հասարակ աստերոիդ, միայն մի քանի օրերի դիտարկումների արդյունքում պարզվեց նրա գիսաստղի լինելու փաստը[2]։
Տակաո Կոբայասին հանդիսանում է Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Բացի դա, Տակաո Կոբայասիի պատվին է անվանվել աշխատող համակարգիչը, որը հաշվարկում է գիսաստղերի ուղեծրերը և բացահայտում է փոքր մոլորակները։ Գիտնականը նաև Արևելյան աստղագիտական ասոցիացիայի հաշվողական բաժնի փոխտնօրենն է և այժմ զբաղվում է փոքր մոլորակների ճապոնացի սիրող-աստղագետների կողմից կատարվող համարյա բոլոր դիտարկումների հավաքագրմամբ և ստուգմամբ։
Նրա պատվին է անվանվել (3500) Կոբայաշի աստերոիդը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ