Վարչականորեն Վրաստանի տարածքը դե յուրե բաժանվում է պետական նշանակության 1 քաղաքի (մայրաքաղաք Թբիլիսի), 9 երկրամասի (վրաց.՝ მხარე ― մխարե) և 2 ինքնավար հանրապետություն (վրաց.՝ ავტონომიური რესპუბლიკა)՝ Աբխազիա և Աջարիա։
Վրաստանի մարզերի (1-ին մակարդակի վարչական միավորներ) թվին են պատկանում 1 պետական նշանակության քաղաք (մայրաքաղաք), 9 երկրամաս և 2 ինքնավար հանրապետություն։
↑Մինչ 2008 թվականը Աբխազիայում Վրաստանի իշխանության տակ էր գտնվում միայն Կոդորի կիրճը (որով էլ ներկայացված է 2002 թվականի մարդահամարի տվյալները), սակայն, օգոստոսին այս տարածքը անցավ մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության իշխանության տակ։ Ինքնավար Հանրապետությունը գոյություն ունի միայն անվանապես։