Վան Մորիսոն
անգլ.՝ Van Morrison |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…] (79 տարեկան) |
---|
Ծննդավայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4] |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Մայրենի լեզու | անգլերեն |
---|
Կրթություն | Elmgrove Primary School? |
---|
Մասնագիտություն | կիթառահար, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ և սաքսոֆոնահար |
---|
Ամուսին | Michelle Rocca?[5] |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Them? |
---|
Երեխաներ | Shana Morrison? |
---|
Կայք | vanmorrison.com |
---|
Van Morrison Վիքիպահեստում |
Վան Մորիսոն (իռլանդերեն՝ Van Morrison; Ջորջ Իվան Մորիսոն, իռլանդերեն՝ George Ivan Morrison, օգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4]), հյուսիս-իռլանդական հեղինակ-կատարող, հայտնի իր ունիկալ «snarling» կատարման մաներայով և ֆոլկ-երաժշտության ու ամերիկյան երաժշտության հիբրիդով(այդ թվում Օլսթերի մոտիվներով) — բլյուզի, սոուլի, ջազի և գոսպելի։ Տաղանդավոր մուլտիինստրումենտալիստ, որը նվագում է կիթառի, շրթհարմոնի, հարվածայինների, սակսոֆոնի և ստեղնաշարայինների վրա։ Նրա արվեստը ներկայացնելու համար երաժշտագետները հորինել են հատուկ տերմին՝ «կելտական սոուլ»։ Բրիտանական կայսրության զինվորական կարգի սպա (1996)[7]։
Պատանեկություն
Մորիսոնը ծնվել է 1945 թվականին, Բելֆասթում, երգչուհու ընտանիքում։ Նրա հայրը, անտարբեր չլինելով ամերիկյան ջազի ու բլյուզի նկատմամբ, սկավառակների հսկայական հավաքածու էր հավաքել։ Դպրոց գնալու փոխարեն տղան օրերով լսում էր այդ ձայնագրությունները, իսկ 15 տարեկանում միանում է The Monarchs ռիթմ ընդ բլյուզ խմբին։ Եվրոպայում ամերիկյան բազաներում ելույթներ ունենալուց հետո խումբը ցրվում է, և դրա տեղը զբաղեցնում է նոր կոլեկտիվ՝ Them:
Moondance
«Astral Weeks»-ի առեղծվածային խորքերով տարվելը Մորիսոնին ազատում է այն անելանելիության զգացումից, որով առանձնանում էին նրա 1968 թվականի ձայնագրությունները, երբ նա միայնակ էր ապրում և սովամահ էր լինում միջոցների անբավարարության պատճառով։ Նրա անձնական կյանքը ևս բարելավվում էր, Մորիսոնի ձայնագրություններում լավատեսություն էր նշմարվում։ Նրա հաջորդ ալբոմը՝ Moondance (1970), իր նախորդին չէր զիջում որակով և շարունակում էր ֆոլկ ռոքի մոտեցումը բլյուզին ու սոուլին։
Նախորդ սկավառակի հուսահատ խռպոցի փոխարեն այս մեղեդային սկավառակում ունկնդիրները աշխուժություն ու էներգիա նկատեցին։ Սկավառակի առաջին կողմը կազմված է երգերից, որոնք ներառվել են վերջին 50 տարվա լավագույն երգերի ցանկում։ Դրանք են՝ «Moondance», «Into the Mystic», «Caravan» և «Crazy Love» (որը տարիներ անց Վան Մորիսոնը կատարում է իր կուռքի՝ Ռեյ Չարլզի հետ)։ Rolling Stone ամսագիրը 2003 թվականին «Moondance»-ը ներառել է իր 500 լավագույն ալբոմների ցանկում։
Ծանոթագրություններ
Տես նաև
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|