Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։
Հայաստանում վանակատի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում։ Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին։ Վանակատին բնորոշ Է ջերմափքությունը։ Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ։ Վանակատի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն)։ Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում վանակատից ստանում են պեռլիտ։
Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։
Ալմաստ · Սուտակ · Զմրուխտ · Շափյուղա կապույտ · Ալեքսանդրիտ · Բնական ծովային մարգարիտ
Շափյուղա վարդագույն · Դեմանտոիդ · Ցավորիտ · Շպինելներ · Սև Ծիածանաքար · Տանզանիտ.
Շափյուղա դեղին, կանաչ, մանուշակագույն . Ծովակն · Տոպազ նարնջագույն (իմպերիալ) · Ռուբելիտ · Սպիտակ և հրային Ծիածանաքար
Տուրմալին, Ինդիգոլիտ, բազմագույն · Բերիլ — Գելիոդոր, վարդագույն, դեղնականաչավուն · Տոպազ դեղին, երկնագույն, վարդագույն · Քրիզոլիթ · Նռնաքարեր, Ռոդոլիտ, Ալմանդին, Պիրոպ · Ամեթիստ · Ցիտրին · Փիրուզ (քար) երկնագույն
Լազուրիտ · Ժադեիտ · Նեֆրիտ · Մալաքիտ · Սաթ (Բալթիական սաթ) · Քրիզոպրազ · Չարոիտ
Ագաթ · Ռոդոնիտ · Ամազոնիտ · Լեռնային բյուրեղապակի անգույն և ծխագույն · Հեմատիտ-արնագույն · Վարդագույն քվարց · Սովորական Ծիածանաքար · Ոչ թափանցիկ դաշտային սպաթներ
Հրեական քար · Քարե ծառ · Ծիածանաքար · Մարմարե օնիքս · Վանակատ · Լիստվենիտ · Գիշերասաթ · Լուսնաքար · Ֆլյուորիտ · Սերպենտինիտ · Ավենտուրին · Քվարցիտ · Օֆիկալցիտ ·