Ստրասբուրգ

Քաղաք
Ստրասբուրգ
Strasburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԷլզաս
ՀամայնքՆերքին Ռեն և Eurometropolis of Strasbourg?
ՔաղաքապետԺան Բարսեղյան
Հիմնադրված էմ. թ. ա. 12 թ.
Մակերես1351.5 կմ²
ԲԾՄ150 մետր, 132 մետր, 151 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն759․868 մարդ (2011 թվական)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0388, 0390, 0368
Փոստային ինդեքս67482
Փոստային դասիչ67000[1], 67100[1] և 67200[1]
Պաշտոնական կայքstrasbourg.eu(ֆր.)
Ստրասբուրգ (Ֆրանսիա)##
Ստրասբուրգ (Ֆրանսիա)

Ստրասբուրգ (ֆրանսերեն՝ Strasbourg, գերմաներեն՝ Straßburg, էլզասերեն՝ Strossburi), քաղաք Ֆրանսիայում, որ գտնվում է Էլզասի եվրոպական կոլեկտիվության մեջ և հանդիսանում դրա մայրաքաղաքն ու գլխավոր քաղաքը։ Ստրասբուրգը Վերին Հռենոսի և Գրանդ Էստ երկրամասի պռեֆեկտուրան է, ինչպես նաև պատմական Էլզասի տարածաշրջանի մայրաքաղաքն ու մշակութային կենտրոնը։ Այն սահմանակից է Ստորին Հռենոս գետին, որը հոսում է Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանով։ Էլզասի բնակչությունը պատմականորեն գերմանախոս է, որով և բացատրվում է քաղաքի գերմանական անվանում ունենալը[2]։

Բուն քաղաքն ունի մոտ 300,000, իսկ արվարձաններով հանդերձ՝ ավելի քան 500,000 բնակիչ[3]։ 2020 թվականի տվյալներով՝ Ստրասբուրգի մետրոպոլիսի տարածքի բնակչությունը կազմել է 860,744 մարդ[4]։

Ստրասբուրգը Եվրոպական միության 4 հիմնական մայրաքաղաքներից ու քաղաքներից մեկն է (Բրյուսելի, Լյուքսեմբուրգի ու Ֆրանկֆուրտի հետ միասին), այնտեղ են տեղակայված մի շարք եվրոպական կառույցներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը (կից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Դեղորայքի և առողջապահության որակի եվրոպական վարչությունը, Եվրոպական աուդիովիզուալ դիտարանը) և Եվրոկորպուսը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ստրասբուրգում են գտնվում նաև Հռենոսի նավարկության կենտրոնական հանձնաժողովը և Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը[5]։

Բազել (Միջազգային հաշվարկների բանկ), Ժնև (Միավորված ազգերի կազմակերպություն), Հաագա (Արդարադատության միջազգային դատարան) և Նյու Յորք (ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը) քաղաքների հետ միասին Ստրասբուրգն այն քիչ քաղաքներից է, որը, չլինելով երկրի մայրաքաղաք, հանդիսանում է կարևոր միջազգային կազմակերպությունների նստավայրը[6]։

1988 թ․ Ստրասբուրգի պատմական կենտրոնը, իսկ ավելի ուշ՝ 2017 թ․ դրա Նեուշտադտ թաղամասը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում[7]։

Պատմության ընթացքում Ստրասբուրգը կրել է ֆրանկո-գերմանական մշակութային ազդեցություններ և, չնայած պատմության ընթացքում թեժ վիճարկումներին, այն դարեր շարունակ հանդիսացել է ֆրանկո-գերմանական համերաշխության կամուրջ, հատկապես Ստրասբուրգի համալսարանը, որը ներկայումս երկրորդ խոշորագույնն է Ֆրանսիայում և հանդիսանում է կաթոլիկ ու բողոքական ուղղությունների համակեցության վառ օրինակ[8]։

Իսլամի պաշտամունքի համար նախատեսված ամենամեծ տաճարը՝ Ստրասբուրգի մզկիթը, 2012 թվականի սեպտեմբերի 27-ին պաշտոնապես բացել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը[9]։

Տնտեսապես Ստրասբուրգն արդյունաբերական ու մեքենաշինական կարևոր կենտրոն է, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային և գետային հանգույց։ Ստրասբուրգի նավահանգիստը Հռենոս գետի վրա գտնվող երկրորդ մեծ նավահանգիստն է՝ Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի նավահանգստից հետո[10]։ Ստրասբուրգը նորարարության մակարդակով Ֆրանսիայում զբաղեցնում է երրորդ, իսկ աշխարհում՝ 18-րդ տեղը[11]։

Անվան ծագումնաբանություն

Ստրասբուրգի համայնապատկեր, 1644 թ․

Մինչև մ․ թ․ 5-րդ դարը քաղաքը կոչվել է Արգենտորատի (լատինական անվանման ուղղական հոլովաձևը) կամ Արգենտորատ (ներգոյական հոլովաձևը), իսկ ավելի ուշ՝ Արգենտորատում (ուշ լատինական տեքստերում՝ լատինական ուղղական հոլովաձևի վերջավորությամբ)։ Այս գալլական անվանումը բաղկացած է «-rati» բաղադրյալ բառից, որը նշանակում է «ամրացված պարիսպ» և հին իռլանդերենի «ráth» բառի ազգակիցն է և «arganto(n)-» բառից (լատիներեն «argentum» բառի ազգակիցն է, որից առաջացել է ժամանակակից ֆրանսերենի «argent» բառը), որ գալլերենում ունեցել է արծաթի, ցանկացած թանկարժեք մետաղի, հատկապես ոսկու, գետի մոտ տեղակայված ամրացված պարիսպով բնակավայրի կամ հանքավայրի կամ էլ մոտակա գետի ափին արդյունահանվող ոսկու հանքավայրի իմաստը[12]։

5-րդ դարից հետո քաղաքը հիշատակվում է լրիվ այլ անվամբ, որը հետագայում, ենթարկվելով գալլերենի ազդեցությանը, ստացել է Ստրասբուրգ անվանումը (ստորին էլզասերեն՝ Strossburi և գերմաներեն՝ Straßburg)։ Այդ անվանումն ունի գերմանական ծագում և նշանակում է «փողոցների քաղաք»։ Քաղաքի ներկայիս «Stras-» մասնիկն առաջացել է գերմաներեն «Straße» (փողոց) բառից, երկուսն էլ ծագում են լատիներեն «strata» (սալարկված փողոց) ձևից։

Գրիգոր Տուրցին առաջինն է արձանագրել քաղաքի անվանափոխությունը իր «Ֆրանկերի պատմությունը» աշխատությունում[13]։

Պատմություն

1414 թ․ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Սիգիսմունդը այցելում է Ստրասբուրգ, Լեո Շնուգի կտավի մանրամասները

Արգենտորատումի հռոմեական ճամբարն առաջին անգամ հիշատակվում է մ․թ․ա․ 12 թվականին, որն էլ համարվում է քաղաքի ծննդյան տարեթիվը։ 1988 թ․ Ստրասբուրգը տոնեց իր հիմնադրման 2000-ամյակը։ Իլ և Հռենոս գետերի միջև գտնվող Վերին Հռենոսի հարթավայրը բնակացված է եղել դեռևս միջին պալեոլիթից[14][15]։

362-1262 թթ․ Ստրասբուրգը կառավարվել է եպիսկոպոսների կողմից, որոնց իշխանությունն ամրապնդվել է 873 թ․, ապա՝ 982 թ․[16]։ 1262 թ․ քաղաքացիներն ապստամբել են եպիսկոպոսական իշխանության դեմ (Հաուսբերգենի ճակատամարտ), որի արդյունքում Ստրասբուրգը դարձել է կայսերական ազատ քաղաք։

1681 թ․ Ֆրանսիայի Լուի Արև արքան գրավել է Էլզասը, և Ստրասբուրգը դարձել է ֆրանսիական քաղաք։ 1871 թ․՝ ֆրանկո-պրուսական պատերազմից հետո քաղաքը կրկին դարձել է Գերմանիայի մաս և պահպանել իր կարգավիճակը մինչև 1918 թ․ (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը), երբ այն նորից անցավ Ֆրանսիային։ 1940 թ․ հունիսին Ֆրանսիայի ճակատամարտից հետո գերմանական բանակը գրավել է Ստրասբուրգը և այն նացիստ Ռոբերտ Վագների օրոք Գաու Բադեն-Էլզասի պաշտոնական բռնակցման միջոցով անցել է Գերմանիայի տիրապետության ներքո։ 1944 թ․ նոյեմբերին ֆրանսիացի գեներալ Ֆիլիպ Լեկլերկի գլխավորությամբ Ֆրանսիայի 2-րդ դիվիզիան ազատագրել է քաղաքը։

2016 թ․ Ստրասբուրգը, բացի Էլզասի մայրաքաղաքը լինելուց, հանդիսանում է նաև Գրանդ Էստ երկրամասի վարչական կենտրոնը։

Ստրասբուրգը գրատպության առաջին կենտրոններից մեկն է եղել, որտեղ գործել են տպագրական գործի առաջամարտիկներ Յոհան Գուտենբերգը, Յոհան Մենտելինը և Հայնրիխ Էգգեշտայնը։

Քաղաքի պատմության մութ էջերից են 1349 թ․ (Ստրասբուրգի ջարդը), 1518 թ․ (Պարային ժանտախտ (1518)|պարային ժանտախտը), 1793 թ․ (Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)|Ահաբեկչության ժամանակաշրջան), 1870 թ․ (Ստրասբուրգի պաշարումը) և 1940–1944 թթ․ (նացիստական օկուպացիայի ժամանակ հրեաների գանգերի հավաքումը), ինչպես նաև բրիտանացիների և ամերիկացիների օդային հարձակումներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ուշադրության են արժանի նաև 357 թ․ (Արգենտորատումի ճակատամարտը), 842 թ․ (Ստրասբուրգի երդումը), 1538 թ․ (Ստրասբուրգի համալսարանի հիմնադրումը), 1605 թ․ (աշխարհում առաջին թերթի տպագրությունը Յոհան Կառոլուսի կողմից), 1792 թ․ (Մարսելյեզի ստեղծումը) և 1889 թ․ (Օսկար Մինկովսկին ու Ջոզեֆ վոն Մերինգը հայտնաբերեցին, որ շաքարային դիաբետն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման պատճառով)։

1949 թվականից ի վեր Ստրասբուրգը հանդիսանում է եվրոպական հաստատությունների նստավայր։ Սկզբում այնտեղ է տեղակայվել Քաղաքացիական կարգավիճակի միջազգային հանձնաժողովն ու Եվրոպայի խորհուրդը, ապա Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի գիտական հիմնադրամը և այլն։

Ստրասբուրգը՝ Եվրոպայի մայրաքաղաք

Այս քաղաքը, որն առավել քան որևէ այլ քաղաք, դարձավ հիմարության զոհը եվրոպական այն ազգերի, որոնք մտածում էին պատերազմի միջոցով լուծել իրենց խնդիրները, այժմ պետք է լինի հաշտության և խաղաղության խորհրդանիշը
- Էռնեստ Բևին, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար, 1949 թ․
Եվրոպայի խորհրդի շենքը

Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաք է դարձել 1949 թ․ մայիսի 5-ին: Այդ օրը 10 պետություններ (Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն և Շվեդիա) Լոնդոնի Սբ․ Ջեյմսի պալատում ստորագրեցին Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը: Ֆրանսիական կողմից այն ստորագրեց Ռոբերտ Շումանը։ Անգլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստ Բևինի առաջարկով խորհուրդն իր գործունեությունը պետք է ծավալեր Ստրասբուրգ քաղաքում՝ խորհրդանշելու ֆրանկո-գերմանական հաշտությունը։ Այնուամենայնիվ, Բևինին կասկածում էին Եվրոպայի Խորհրդին եվրոպական գործունեության կենտրոններից հեռացնելու փորձի մեջ, սակայն այդ կասկածը փարատվեց 1949 թվականի ամռանը Ստրասբուրգի համալսարանի միջոցառումների պալատում տեղի ունեցած Խորհրդի առաջին նիստի ժամանակ․ համագործակցությունը հաջողվեց, և Ստրասբուրգը դարձավ կատարյալ քաղաք այդ նորաստեղծ եվրոպական կազմակերպության համար[17]:

ԵԽԽՎ նիստերի դահլիճը

Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն՝ կազմակերպության նպատակն է «հասնել ավելի սերտ միասնության իր անդամների միջև` ընդհանուր ժառանգություն կազմող գաղափարների և սկզբունքների պաշտպանության ու զարգացման և նրանց սոցիալական ու տնտեսական առաջընթացին նպաստելու համար»[18]: Սկզբում նախատեսվում էր, որ Խորհրդի իրավասությունները լինեին ավելի ընդհանուր և ներառեին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, մշակույթը, տնտեսությունը, շրջակա միջավայրը կամ իրավական համագործակցությունը (բացառությամբ պաշտպանության հարցերի): Եվրոպայի խորհուրդը կազմված է երկու հիմնական մարմիններից՝ Նախարարների կոմիտեն, կազմակերպության գործադիր-կարգադրողական մարմինը, որը կազմված է անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից (կամ նրանց ներկայացուցիչներից) և Խորհրդակցական վեհաժողովը (որը 1994 թ․ դարձավ Խորհրդարանական վեհաժողով)։ Այն Խորհրդի խորհրդակցական մարմինն է՝ կազմված յուրաքանչյուր անդամ-պետության խորհրդարանական ներկայացուցիչներից, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից: Խորհրդի երկու մարմինները կառավարվում են գլխավոր քարտուղարի կողմից[17]:

1950 թվականից Եվրոպայի Խորհրդի ձգտումները դարձան իրականություն աննախադեպ կարևորություն ունեցող միջազգային փաստաթղթի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունմամբ, որը կոչվում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»։ Կոնվենցիան սահմանում է այն իրավունքներն ու ազատությունները, որոնք ստորագրող բոլոր պետությունները պարտավորվում են երաշխավորել իրենց իրավասության տակ գտնվող անհատներին՝ սկսած կյանքի իրավունքից և ազատ արտահայտման իրավունքից մինչև խոշտանգումների և խտրականության արգելումը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի զբաղվում իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանմամբ, սակայն այն վերահսկում է ազատությունների և իրավունքների իրացումը կոնվենցիան վավերացրած պետություններում: Կոնվենցիայի իրացման համար պատասխանատու են երեք հաստատություններ՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը (1954թ.), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (1959թ.) և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն[17]:

Եվրոպական խորհրդարանի նիստերի դահլիճը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել 1949 թվականի օգոստոսի 8-ին Ստրասբուրգի քաղաքային հյուրանոցի շենքում (Hôtel de ville), իսկ Խորհրդատվական վեհաժողովի առաջին նիստը` երկու օր անց՝ Ստրասբուրգի համալսարանի միջոցառումների պալատում: Առաջին եվրոպական միջկառավարական կազմակերպությանը Էլզասի մայրաքաղաքում հյուրընկալելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ստրասբուրգի Օրանժերիա այգուն հարող տարածքում սկսվում է Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումը։

1952 թվականից ի վեր Եվրոպայի խորհուրդը ու Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ընդհանուր վեհաժողովը (ԵԱԱԽ) կիսում էին ընդհանուր շենքի տարածքները: Ստրասբուրգ քաղաքի ընտրությունը գործնական էր, քանի որ եվրոպացի շատ պատգամավորներ երկու վեհաժողովների անդամներ էին:

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Եվրոպական խորհրդի ժամանակավոր գրասենյակները համապատասխան չէին երկու կառույցների համար: Խորհուրդը շարունակեց ընդունել նոր անդամ-պետությունների, և 1977 թվականի հունվարի 28-ին տեղափոխվեց նորակառույց Եվրոպայի պալատի շենք, որը նախագծվել էր ֆրանսիացի ճարտարապետի Անրի Բեռնարի կողմից: 64,000 մ² մակերեսով շենքում կա մոտ 1000 գրասենյակ, 17 կոնֆերանսի սենյակ, իսկ կենտրոնում՝ շրջանաձև դահլիճը՝ 600 նստատեղով:

Միևնույն ժամանակ 1951 թ․ վեց անդամ-պետություններից և դրանց 78 ներկայացուցիչներից բաղկացած Եվրոպական խորհրդարանն ընդլայնվեց և 1981 թ․ Հունաստանի անդամակցությունից հետո, ունենալով 434 ներկայացուցիչ, 1980-ական թթ․ տեղափոխվեց Ուինսթոն Չերչիլի և Սալվադոր դե Մադարիագայի անունը կրող նորակառույց շենքերը։ Այնուամենայնիվ, Եվրոպայի խորհուրդը շարունակեց Եվրոպական խորհրդարանի հետ կիսել միևնույն շենքի տարածքները մինչև 1999 թ.։

Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումը նշանավորվեց Ստրասբուրգում եվրոպական թաղամասի ծնունդով։ Մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական հաստատությունների շենքերը կենտրոնացան Ստրասբուրգի հյուսիս-արևելյան մասում՝ Իլ գետի ափին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը, որը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Ջորջ Ռոջերսի կողմից, բացվել է 1995 թ․: Շենքի ճակտոնը պետք է թողնի «արդարության երկու նժարների» տպավորությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի դիմաց 1999 թ․ Ժակ Շիրակի կողմից բացվեց Եվրոպական խորհրդարանի նոր շենքը, որը կրում էր Լուիզա Վայսի անունը։ 1992թ. դեկտեմբերին Էդինբուրգի համաձայնագրով փորձ արվեց ամրագրելու Խորհրդարանական վեհաժողովի՝ Էլզասում գտնվելու վայրը, սակայն Բրյուսելում խորհրդարանական շենքի կառուցումը և Բելգիայի մայրաքաղաքում նիստերի քանակության ավելացումը թեժացրին վեճը: 1997թ. միջկառավարական համաժողովի ժամանակ Ֆրանսիան առաջարկեց լրացում կատարել Ամստերդամի պայմանագրում, որպեսզի «մեկընդմիշտ» ամրագրի տարբեր եվրոպական հաստատությունների նստավայրը։ Արդյունքում, պայմանագրում արձանագրված է, որ Եվրոպական խորհրդարանը պաշտանապես տեղակայված է Ստրասբուրգում[17]։

Եվրոպայի խորհրդի շենքի կառուցումից ի վեր Ստրասբուրգի եվրոպական թաղամասը զգալիորեն ընդարձակվել է: Եվրոպայի խորհրդի ներքո գործող Դեղորայքի և առողջապահության որակի եվրոպական վարչության նոր շենքը բացվել է 2007 թվականի մարտին, իսկ Եվրոպայի խորհրդի նոր վարչական շենքը՝ Ագորան (22 000 մ² մակերեսով)` 2008 թվականին[17]:

2014 թ․ մայիսին պաշտոնապես բացվեց «Եվրոպայի վայրը»։ Այնտեղ կարելի է տեղեկություն ստանալ եվրոպական քաղաքացիության մասին: Նույն շենքում է գտնվում նաև Եվրոպաական կառույցների տեղեկատվական կենտրոնը (CIIE)[17]:

Աշխարհագրություն

Դիրք

Ստրասբուրգը Spot արբանյակից

Ստրասբուրգը գտնվում է Ֆրանսիայի արևելքում՝ Գերմանիայի հետ սահմանին։ Այդ սահմանը բաժանվում է Հռենոս գետով, որը գծում է նաև ժամանակակից քաղաքի արևելյան սահմանները։ Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Մեծ կղզում` Իլ գետի վրա, որը հոսում է Հռենոսին զուգահեռ։ Երկու գետերը կապակցված են միմյանց հետ քաղաքում կառուցված բազմաթիվ ջրանցքների միջոցով։

Քաղաքը գտնվում է Վերին Հռենոսի հարթավայրում՝ ծովի մակերևույթից 132-151 մետրի վրա։ Քաղաքից 20 կմ դեպի արևմուտք գտնվում են Վոգեզները, իսկ 25 կմ դեպի արևելք՝ Շվարցվալդը։ Հռենոսի արահետի այս հատվածը ջրային ճանապարհների, հիմնական ավտոճանապարհների ու երկաթուղու հետ միասին հյուսիսը հարավին կապող կարևոր առանցք է։

Քաղաքը գտնվում է Փարիզից 397 կմ դեպի արևելք[19]։

Կլիմա

Չնայած իր ցամաքային դիրքին՝ Ստրասբուրգն ունի օվկիանոսային կլիմա (Köppen: Cfb),[20][21], թեև ծովային ազդեցությունն ավելի քիչ է, քան Արևմտյան և Հարավային Ֆրանսիայի ավելի մեղմ կլիմաները[22]: Ամառը տաք է և հարաբերականորեն արևոտ, իսկ ձմեռը՝ սառն ու ամպամած։

Ջերմաստիճանի արձանագրված երրորդ ամենամարձր ռեկորդը եղել է 38.5 °C (101.3 °F) աստիճանը, այն գրանցվել է 2003 թ․ Եվրոպա հասած տաք օդային հոսանքների ժամանակ։ Սակայն 2019 թ․ հունիսի 30-ին սահմանվել է նոր՝ 38.8 աստիճանի ռեկորդը[23], իսկ 2019 թ․ հուլիսի 25-ին՝ 38.9 աստիճանի ռեկորդը։ Գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -23.4 աստիճանը[24]։

Տեղակայված լինելով Հռենոսի արահետում և պաշտպանված լինելով Վոգեզների լեռներից ու Շվարցվալդից եկող քամիների հոսանքներից՝ Ստրասբուրգն ունի բնական վատ օդափոխություն և այդ պատճառով համարվում է Ֆրանսիայի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքներից մեկը[25][26], չնայած որ Հռենոսի ափերին ծանր արդյունաբերության աստիճանական վերացման և ավտոճանապարհային կարգավորումների արդյունավետ միջոցների արդյունքում հաջողվել է նվազեցնել քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը[27]։


Ստրասբուրգ-Էնզհայմ (SXB), բարձրությունը՝ 150 մ, 1991–2020 կլիմայական տվյալները, առավելագույն ջերմաստիճանները 1924 թ-ից առ այսօրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.5
(63.5)
21.1
(70)
26.3
(79.3)
30.0
(86)
34.6
(94.3)
38.8
(101.8)
38.9
(102)
38.7
(101.7)
33.4
(92.1)
29.1
(84.4)
22.1
(71.8)
18.3
(64.9)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F) 5.2
(41.4)
7.3
(45.1)
12.1
(53.8)
17.0
(62.6)
20.9
(69.6)
24.4
(75.9)
26.4
(79.5)
26.1
(79)
21.6
(70.9)
15.8
(60.4)
9.4
(48.9)
5.9
(42.6)
16.0
(60.8)
Միջին օրական °C (°F) 2.5
(36.5)
3.6
(38.5)
7.4
(45.3)
11.3
(52.3)
15.5
(59.9)
18.9
(66)
20.6
(69.1)
20.3
(68.5)
16.1
(61)
11.5
(52.7)
6.3
(43.3)
3.3
(37.9)
11.4
(52.5)
Միջին ցածր °C (°F) −0.2
(31.6)
0.0
(32)
2.6
(36.7)
5.7
(42.3)
10.1
(50.2)
13.4
(56.1)
14.9
(58.8)
14.5
(58.1)
10.7
(51.3)
7.2
(45)
3.3
(37.9)
0.8
(33.4)
6.9
(44.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −23.6
(−10.5)
−22.3
(−8.1)
−16.7
(1.9)
−5.6
(21.9)
−2.4
(27.7)
1.1
(34)
4.9
(40.8)
4.8
(40.6)
−1.3
(29.7)
−7.6
(18.3)
−10.8
(12.6)
−23.4
(−10.1)
−23.6
(−10.5)
Տեղումներ մմ (դյույմ) 35.4
(1.394)
34.1
(1.343)
38.6
(1.52)
41.8
(1.646)
77.2
(3.039)
68.5
(2.697)
71.9
(2.831)
61.3
(2.413)
54.6
(2.15)
59.5
(2.343)
47.6
(1.874)
45.2
(1.78)
635.7
(25.028)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.1 8.3 8.5 8.6 10.8 10.2 10.4 9.5 8.0 9.6 9.2 10.2 112.3
Միջ. ձնառատ օրեր 7.0 6.7 3.3 0.7 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 2.2 6.0 25.9
% խոնավություն 86 82 76 72 73 74 72 76 80 85 86 86 79
Միջին ամսական արևային ժամ 55.5 85.8 146.4 186.9 209.1 226.4 239.7 224.2 173.5 100.4 55.2 44.2 1747,3
Աղբյուր #1: Meteo France (ձյան օրերը 1981–2010 թթ)[28]
Աղբյուր #2: Infoclimat.fr (օդի հարաբերական խոնավությունը 1961–1990 թթ)[29]

Թաղամասեր

Ստրասբուրգը բաղկացած է հետևյալ թաղամասերից․

  1. Բուրս, Էսպլանադ, Կրուտենո
  2. Կենտրոն
  3. Կայարան, դատարան
  4. 15-րդ թաղամաս, Օրանժերիա
  5. Կրոնենբուրգ
  6. Օտպիեր, Փոթրի
  7. Քյոնիգսհոֆեն
  8. Մոնտան-Վերտ (Կանաչ սար)
  9. Էլսո
  10. Մեյնո
  11. Նյուդորֆ-Մուսո
  12. Նյուհոֆ 1 (including Ganzau)
  13. Նյուհոֆ 2
  14. Ռոբերտսո
  15. Հռենոսի նավահանգիստ

Տեսարժան վայրեր

Ճարտարապետություն

Ստրասբուրգի տաճարը

Ստրասբուրգը հայտնի է ավազաքարից գոթական ճարտարապետությամբ կառուցված իր տաճարով, տաճարի ներսում գտնվող աստղագիտական ժամացույցով և միջնադարյան սև-սպիտակի համադրությամբ փայտաշեն շենքերով, որոնք հատկապես կարելի է տեսնել Պըտիտ Ֆրանս կամ դաբաղագործների թաղամասում, Իլ գետի երկայնքով ձգվող փողոցներում և տաճարի շրջակա հրապարակներում, ուր վեր է խոյանում հայտնի Կամերցել տունը (Maison Kammerzell)։

Միջնադարյան փողոցներից հայտնի են Մերսիերի, Դանտելի, Բեն օ Պլանտ, հրեաների, եղբայրների, տակառագործների, մարոկացիների, ատաղձագործների, փականագործների և Մեծ փողոցները, ինչպես նաև նավաստիների, Սուրբ Նիկողայոսի և Սուրբ Թովմասի նավահանգիստները։ Հայտնի միջնադարյան հրապարակներից են Տաճարի, Գայոյի անվան շուկայի, Սուրբ Էթիենի, գոճու շուկայի և Բենջամին Զիքսի հրապարակները։

Նախկին գոճու շուկայի հրապարակը
Գուտենբերգի արձանը համանուն հրապարակում
Թաղիքագործների տունը
Տեսարան Իլ գետից՝ Սբ․ Թոմաս եկեղեցու պատկերով


Գլխավոր տաճարից բացի, Ստրասբուրգն ունի մի քանի այլ միջնադարյան եկեղեցիներ, որոնք կանգուն են մնացել պատերազմների և ավերածությունների ժամանակ։ Դրանցից են ռոմանական ճարտարապետությամբ կառուցված Սբ․ Էթիենի եկեղեցին, որը մասամբ ավերվել է 1944 թ․ Դաշնակից ուժերի օդային ռմբակոծություններից, կիսառոմանական և կիսագոթական ոճերով կառուցված ու մեծ չափսերով Սբ․ Թովմաս եկեղեցին իր Սիլբերման երգեհոնով, որի վրա նվագել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն ու Ալբերտ Շվայցերը[30], գոթական ոճով կառուցված Սբ․ Պիեր լե Ժոնի տաճարը՝ 7-րդ դարով թվագրվող իր դամբարանով և 11-րդ դարի իր վանքով, գոթական ոճով կառուցված Սբ․ Գուիյոմի եկեղեցին՝ իր վաղ Վերածննդի ժամանակաշրջանով թվագրվող վիտրաժներով ու կահույքով, գոթական Սբ․ Ժան եկեղեցին, մասամբ գոթական, մասամբ արտ նուվո ոճով կառուցված Սբ․ Մադլենի եկեղեցին և այլն։ Նեոգոթական ոճով կառուցված Սբ․ Պիեր լե Վյո բողոքական հին եկեղեցին ծառայում է որպես տաճար, որտեղ պահվում և ցուցադրվում են 15-րդ դարի փայտագործ և նկարված խորանները, որոնք մեզ են հասել ավերված եկեղեցիներից։ Բազմաթիվ աշխարհիկ շինություններից կարելի է առանձնացնել Ստրասբուրգի հին մաքսատան շենքը (Ancienne Douane)։

Գերմանական Վերածննդի շրջանում են կառուցվել քաղաքի մի շարք նշանակալի շենքեր (հատկապես ներկայիս Առևտրի և արդյունաբերության պալատը, նախկին քաղաքապետարանի շենքերը Գուտենբերգի հրապարակում), իսկ ֆրանսիական բարոկկոն ու կլասիցիզմը պարգևել են քաղաքին պալատներ, որոնցից ամենանշանավորը Ռոհանի պալատն է (կառուցվել է 1742 թ․ և 1872-1895 թթ օգտագործվել որպես համալսարան[31],իսկ ներկայումս պալատում տեղակայված է 3 թանգարան)։ Այլ շենքերից կարելի է նշել Հանոյի հյուրանոցը (կառուցված 1736 թ․, ներկայումս՝ քաղաքապետարանի շենքը), Կլանգլանի հյուրանոցը (կառուցված 1736 թ․, ներկայումս՝ պրեֆեկտի նստավայրը), Երկու կամուրջների հյուրանոցը (կառուցված 1755 թ․, ներկայումս ռազմական կառավարիչի նստավայրը), Անդլո-Կլանգլանի հյուրանոցը (կառուցված 1725 թ․, ներկայումս Ստրասբուրգի անկախ նավահանգստի վարչության նստավայրը) և այլն։ Սակայն Ստրասբուրգի բարոկկո ոճով կառուցված ամենամեծ շինությունը 150 մ երկարությամբ քաղաքային հիվանդանոցն է (1720-ական թթ)։ Իսկ ֆրանսիական նեոկլասիցիզմի ոճով կառուցված ամենատիպիկ կառույցը Ստրասբուրգի օպերային թատրոնի շենքն է Բրոգլիի հրապարակում։

Ստրասբուրգի տաճարի վարդաձև վիտրաժը

Ստրասբուրգի գերմանական Նեուշտադտ թաղամասում կան նաև բարձր դասի համար էկլեկտիզմի ոճով կառուցված շենքեր, որոնք Վիլհելմյան ճարտարապետության հիմնական վերապրուկներն են, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանք վերացել են Գերմանիայի հիմնական քաղաքների ավերածությունների հետևանքով։ Փողոցները, ճեմուղիներն ու պողոտաները միատարր են, շենքերը զարմանալիորեն բարձր են (7 հարկանի)։ Դրանք հանդիսանում են գերմանական քաղաքային հատակագծի ու էկլեկտիզմի օրինակներ՝ միախառնելով և զուգադրելով Եվրոպայի հինգդարյա ճարտարապետության ոճերը, ինչպես նաև նեո-եգիպտական, նեոհունական և նեոբաբելոնյան ոճերը։ Նախկին կայսերական պալատը (Հռենոսի պալատ), որը Ստրասբուրգի ամենաքաղաքական և գերմանական շինություններից ամենաշատ քննադատության արժանացածն է, մարմնավորում է այս ժամանակաշրջանի մասշտաբն ու ոճական ամրությունը: Սակայն այդ նույն ժամանակահատվածի ամենահմայիչ ու զարդարված շենքերից են Պոնտոնիերի միջազգային լիցեյի շենքը՝ իր հիմնական և փոքր աշտարակներով և բազմաթիվ կլոր ու քառակուսի անկյուններով[32] և Հռենոսի արվեստի բարձր դպրոցի շենքը՝ իր շքեղ ներկված աղյուսով զարդարված ճակտոնով, փայտեղեն շինվածքներով և մայոլիկայով[33]։

Սբ․ Թովմաս եկեղեցու բարոկկո ոճով կառուցված երգեհոնը

Գերմանական թաղամասի հիմնական փողոցներն են Շվարցվալդի, Վոգեզների, Էլզասի, Մարսելիեզայի, Ազատության պողոտաները, Հաղթանակի ծառուղու, Սելլենիկի, գեներալ Կաստելնոյի, մարշալ Ֆոշի և մարշալ Ջոֆրի փողոցները։ Գերմանական թաղամասի նշանավոր հրապարակներից են Հանրապետության, համալսարանական, Բրանտի և Առնոլդի հրապարակները։

Նոր բացված Բերդապատնեշի փողոցում կարելի է գտնել Պրուսիայի 1880-ական թթ․ ռազմական ճարտարապետության տպավորիչ օրինակներ։

Ստրասբուրգում կան նաև ժամանակակից ճարտարապետության հիանալի նմուշներ, արտ նուվո ոճով կառուցված շենքեր (ինչպես, օրինակ, Խնջույքների պալատը), տներ ու վիլաներ (վիլա Շուցենբերգերը և Բրիոն հյուրանոցը), որոնք հետպատերազմյան ֆունկցիոնալ ճարտարապետության լավ օրինակներ են (Սիտե Ռոտերդամը, որի կառուցման մրցույթը չշահեց լը Կորբուզիեն), ինչպես նաև երբեմն ահռելի մեծ չափսերի հասնող մի քանի հիանալի վարչական շենքեր Եվրոպական թաղամասում, որոնց թվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ճարտարապետ՝ Ռիչարդ Ջորջ Ռոջերս) ու Եվրոպական խորհրդարանի շենքերը։ Այլ ժամանակակից շենքերից են Ստրասբուրգի կոնսերվատորիայի շենքը (Cité de la Musique et de la Danse), Ժամանակակից արվեստի թանգարանը, ինչպես նաև Զահա Հադիդի կողմից նախագծված Հոենհայմ-Նորդ տրամվայի կանգառը Ստրասբուրգի արվարձանում։

Գալերի Լաֆայետ առևտրի կենտրոնը
Տոնածառը Կլեբերի հրապարակում

Քաղաքն ունի բազմաթիվ կամուրջներ, ներառյալ միջնադարյան 4 աշտարակ ունեցող Փակ կամուրջը, որը, չնայած իր անվանը, այլևս փակ չէ։ Դրան կից Վոբանի պատվարն է, որը ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանի կողմից 17-րդ դարում ստեղծված քաղաքային ամրությունների մասն է կազմում և ընդգրկում է փակ կամուրջ։ Այլ կամուրջներից են 19-րդ դարի զարդարված Ֆոնդերիի քարաշեն կամուրջը (1893 թ․) և Օվերնի երկաթյա կամուրջը (1892 թ․), ինչպես նաև ճարտարապետ Մարկ Միմրամի ֆուտուրիստական կամուրջը Հռենոս գետի վրա, որը բացվել է 2004 թ․։

Ստրասբուրգի կենտրոնում ամենամեծ հրապարակը Կլեբերի հրապարակն է։ Այն գտնվում է քաղաքի առևտրային կենտրոնում և կրում է գեներալ Ժան-Բապտիստ Կլեբերի անունը, որը ծնվել է 1753 թ․ Ստրասբուրգում և սպանվել է 1800 թ․ Կահիրեում։ Նրա արձանը կանգնեցված է հրապարակի մեջտեղում, իսկ արձանի ներքո ամփոփված են նրա մասունքները։ Հրապարակի հյուսիսային մասում է գտնվում Օբետի շենքը, որը կառուցել է թագավորի ճարտարապետ Ժակ Ֆրանսուա Բլոնդելը 1765–1772 թթ։

Այգիներ

Ժոզեֆինայի տաղավարը Օրանժերիայի այգում
Պուրտալի ամրոցը համանուն այգում

Ստրասբուրգում կան մի շարք նշանավոր զբոսայգիներ, որոնցից մի քանիսն ունեն մշակութային ու պատմական նշանակություն․ Օրանժերիայի զբոսայգին նախագծվել է Անդրե լե Նոտրի կողմից որպես ֆրանսիական այգի, ապա վերափոխվել անգլիական այգու և կրել Ժոզեֆին դը Բոհարնեի անունը: Այսօր այգին կրկին ձևավորված է ֆրանսիական ոճով, ունի նեոկլասիկ ոճով կառուցված ամրոց և կենդանաբանական այգի, որն այժմ վերակառուցվում է։

Սիտադելի զբոսայգին ձևավորվել է Հռենոս գետի մոտ ճարտարագետ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան կողմից 17-րդ դարում կառուցված ամրոցի տպավորիչ ավերակների շուրջը[34]։

Պուրտալի այգին նախագծվել է անգլիական ոճով և ձևավորվել բարոկկո ոճով կառուցված ամրոցի շուրջ (հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում), որտեղ այսօր գործում է 3 աստղանի հյուրանոց[35] և ժամանակակից քանդակների թանգարան[36]։

Ստրասբուրգի համալսարանի ներքո գործող բուսաբանական այգին ստեղծվել է գերմանական կառավարման ժամանակաշրջանում և գտնվում է Ստրասբուրգի աստղադիտարանի մոտ։ Այն կառուցվել է 1881 թ․ և այսօր էլ ունի այդ ժամանակ տնկված ջերմոցային բույսեր։

Կոնտադի զբոսայգին քաղաքի ամենահին այգին է։ Չնայած դրա, այն ամբողջությամբ վերակառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Պոտերիի զբոսայգին ուշ 1990-ականներին կառուցված եվրոպական ֆուտուրիստական զբոսայգու օրինակ է։

Երկու գետերի զբոսայգին, որը կառուցված է 2004 թ․ Հռենոս գետի վրա և որի մի ծայրը գտնվում է Ստրասբուրգում, մյուսը՝ Գերմանիայի Քել քաղաքում, Ստրասբուրգի ամենամեծ այգին է (60 հա)։

Քաղաքի ամենաերիտասարդ զբոսայգին Հեյրիցի զբոսայգին է (8,7 հա), որը բացվել է 2014 թ․ քաղաքային հիվանդանոցին նայող ջրանցքի երկայնքով։

Թանգարաններ

2020 թ․ դրությամբ Ստրասբուրգն ունի 11 մունիցիպալ թանգարան (ներառյալ՝ Aubette 1928-ը),[37]11 համալսարանական թանգարան,[38] և առնվազն 2 մասնավոր թանգարան (Վուդուի թանգարանն ու Ստրասբուրգի փաստաբանների թանգարանը)։ Քաղաքի 5 կոմունաներում կա ևս 5 թանգարան (տե՛ս ստորև), որոնցից 3-ը նվիրված են ռազմարվեստի պատմությանը։

Ընդհանուր ակնարկ

Ստրասբուրգի հավաքածուները բաշխված են մի շարք թարգարաններում այնպիսի համակարգով, որը հաշվի է առնում ոչ միայն հավաքածուների տեսակներն ու աշխարհագրական ծագումը, այլև ժամանակաշրջանը։ Սա մասնավորապես վերաբերում է հետևյալ ասպարեզներին․

Ռոհանի պալատը վերևից
  • Հռենոսի տարածաշրջաններից մինչև 1681 թ․ գերմանական ծագում ունեցող հին վարետների գեղանկարները ցուցադրվում են Ստրասբուրգի Նոտրդամի թանգարանում (MOND), իսկ մինչև 1871 թ․ Եվրոպայի այլ հատվածների հին վարպետների (ներառյալ Հռենոսի հոլանդական տարածքների) գործերը, ինչպես նաև 1681-1871 թթ․ Հռենոսի գերմանական տարածքներում հին վարպետների կողմից ստեղծված գեղանկարները ցուցադրվում են Գեղարվեստի թանգարանում։ 1871 թ․ հետո ստեղծված գործերը ցուցադրվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (MAMCS)։
  • Մինչև 1681 թ․ ստեղծված զարդարվեստը ցուցադրվում է Ստրասբուրգի Նոտրդամի թանգարանում, 1871-1871 ժամանակահատվածում ստեղծված զարդարվեստը՝ Զարդարվեստի թանգարանում, իսկ 1871 թ․ հետո ստեղծված գործերը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Պատմության թանգարանում ևս կան յուրաքանչյուր ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշներ։
  • Մինչև 1871 թ․ ստեղծված տպագրանյութերն ու գծագրերը ցուցադրվում են փորագրանկարների և գծանկարների թանգարանում, բացառությամբ Ստրասբուրգի տաճարի բնօրինակ գծագրերի, որոնք ցուցադրված են Ստրասբուրգի Նոտրդամի թանգարանում։ 1871 թ․ հետո ստեղծված տպագրանյութերն ու գծագրերը ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանում և Թոմի Ունգերերի թանգարանում / Իլյուստրացիաների միջազգային կենտրոնում (ընդհանուր տպագրանյութերի ու նկարների թիվը անցնում է 200,000-ը)։
  • Հին Եգիպտոսի գտածոները ցուցադրվում են 2 շատ տարբեր հավաքածուներում՝ մի մասը ներկայացված է Հնագիտության թանգարանում, իսկ մնացածը պատկանում է Ստրասբուրգի համալսարանի Եգիպտագիտության և պապիրուսի ինստիտուտին։
Էլզասի թանգարանի ներքին պատշգամբը

Գեղարվեստի թանգարաններ

Զարդարվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը
  • Նոտրդամի թանգարանում (գտնվում է կիսագոթական և կիսավերածննդի ոճով կառուցված շենքում՝ Ստրասբուրգի տաճարի հարևանությամբ) պահվում են միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի վերին Հռենոսի տարածաշրջանի արվեստի մեծ և նշանավոր հավաքածու, այդ թվում բնօրինակ քանդակներ, Ստրասբուրգի տաճարի գծագրերն ու վիտրաժները, նաև Հանս Բալդունգի ու Սեբաստիան Շտոսկոպֆի գեղանկարները։
  • Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը համարվում է Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը։
  • Ստրասբուրգի զարդարվեստի թանգարանը գտնվում է Ռոհանի կարդինալմների նախկին նստավայրում՝ Ռոհան պալատում։ Այն ունի 18-րդ դարի կահույքի ու ճենապակու տպավորիչ հավաքածու։
  • Փորագրանկարների և գծանկարների թանգարանում ներկայացված է ոչ միայն 5 հարյուրամյակների փորագրանկարներն ու գծանկարները, այլև փայտարվեստն ու վիմագրությունը։
  • Թոմի Ունգերերի թանգարանում / Իլյուստրացիաների միջազգային կենտրոնում, որը գտնվում է թատրոնի կողքին տեղակայված նախկին մեծ վիլլայում, ցուցադրված է Ունգերերի և այլ նկարիչների (Սաուլ Ստեյնբերգ, Ռոլանդ Սեարլ և այլն) բնօրինակ գործերը, ինչպես նաև Ունգերերի հին խաղալիքների մեծ հավաքածուն։

Այլ թանգարաններ

Վուդուի թանգարանի ցուցասրահներից մեկը
  • Ստրասբուրգի հնագիտական թանգարանի մեծ հավաքածուում ներկայացված են տարածաշրջանի գտածոները՝ մարդու վաղ բնակության ժամանակաշրջանից մինչև 16-րդ դարը՝ կենտրոնանալով հռոմեական և կելտական ժամանակաշրջանների վրա։ Այն ներառում է նաև Գուստավ Շլուբերգերի կողմից հավաքված և թանգարանին նվիրաբերած գործերը Հին Եգիպտոսից և Հին Հունաստանից[39]:
  • Էլզասի թանգարանը նվիրված է Էլզասի ավանդական կենցաղին։
  • Լե Վեսոն գիտական և տեխնոլոգիական կենտրոն է, հատկապես նախատեսված երեխաների համար։
  • Ստրասբուրգի պատմության թանգարանը նվիրված է քաղաքի պատմությանը։ Այնտեղ ցուցադրված են ժամանակի բազմաթիվ ցուցանմուշներ, ներառյալ Grüselhorn-ը՝ այն շեփորը, որը հնչեցնում էին միջնադարում՝ ամեն օր երեկոյան ժամը 22։00-ին՝ հրահանգելով հրեաներին լքել քաղաքը։
  • Վուդուի թանգարանը բացել է իր դռները 2013 թ․ նոյեմբերի 28-ին։ Այնտեղ ներկայացված են Հաիտիի ցուցանմուշների մասնավոր հավաքածու։ Թանգարանը գտնվում է 1883 թ․ կառուցված նախկին ջրային աշտարակում և ներառված է պատմական հուշարձանների ցանկում։
  • Փաստաբանների թանգարանը նվիրված է Ստրասբուրգում գործունեություն ծավալած փաստաբանների գործունեությանն ու պատմությանը[40][41]։

Համալսարանական թանգարաններ

Ստրասբուրգի համալսարանը պատասխանատու է իր գիտական ​​ցուցանմուշների հավաքածուների և բոլոր տեսակի ուսումնասիրությունների ու հետազոտությունների, մի շարք մշտական ​​հանրային ցուցադրությունների համար[42]:

  • Ստրասբուրգի կենդանաբանական թանգարանը Ֆրանսիայի ամենահին կենդանաբանական թանգարանն է և հատկապես հայտնի է թռչունների հավաքածուով։ Թանգարանը կառավարվում է քաղաքապետարանի հետ համատեղ։
  • Գիպսոտեկը (հայտնի է նաև գիպսե մոդելների թանգարան կամ Ադոլֆ Միքայելիսի անվան թանգարան) Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ գիպսե ձուլածոների թանգարանն է և ունի Ֆրանսիայի ամենամեծ համալսարանական գիպսե ձուլածոների հավաքածուն։
  • Սեյլսմագիտության և մագնիսականության թանգարանում ցուցադրվում է սեյսմագիտության և մագնիսականության չափման հնագույն գործիքները։
  • Լուի Պաստյորի թանգարանում ներկայացված են բժշկական հազվագյուտ իրերի և գործիքներ։
  • Հանքանյութերի թանգարանը նվիրված է հանքատեսակների ուսումնասիրությանն ու ցուցադրությանը։
  • Եգիպտագիտության թանգարանի հավաքածուն ներառում է հնագիտական գտածոներ, որոնք պատրաստվել և գնվել են Եգիպտոսից և Սուդանից։ Այս հավաքածուն առանձին է Հնագիտության թանգարանի Շլումբերգերի հավաքածուից (տե՛ս վերևում)[43]։
  • Աստղերի դամբարանը գտնվում է Ստրասբուրգի աստղադիտարանի ներքնահարկում, այնտեղ ցուցադրվում են հին հեռադիտակներ և այլ հնագույն աստղագիտական սարքեր, ինչպես օրինակ ժամացույցներ ու թեոդոլիտներ:

Թանգարաններ քաղաքի արվարձաններում

  • Շոկոլադի գաղտնիքների թանգարանը գտնվում է Գեյսպոլշայմում[44]։
  • Ֆորտ Ֆրերի (Ֆրերի ամրոց) թանգարանը գտնվում է Օբերհաուսբերգենում[45]։
  • Ֆորտ Ռապը (Ռապպ ամրոց) թանգարանը գտնվում է Ռեիխստետում։
  • MM Park France-ը ռազմական թանգարան է Վանձենոում[46]։

ժողովրդագրություն

2021 թ․ հունվարի 1-ին Ստրասբուրգի կոմունան ունեցել է 291,313 բնակիչ,[3] ինչը բնակչության տարեկան կանոնավոր ​​չափավոր աճի արդյունք է, որը պայմանավորված է նաև Ստրասբուրգի համալսարանի ուսանողների թվի մշտական ​​աճով (օրինակ, 2010 թ․ ուսանողների թիվը կազմել է 42,000, իսկ 2019 թ-ին՝ 52,000)[47]։ Ստրասբուրգի մետրոպոլիսային տարածքի բնակչությունը 2019 թ․ կազմել է 853,110 բնակիչ (սահմանի ֆրանսիական կողմը միայն)[4], մինչդեռ 2022 թ․ Ստրասբուրգ-Օրտենաու եվրաթաղամասի բնակչությունը՝ 1,000,000 բնակիչ։

Միջնադարում Ստրասբուրգը (1262 թվականից՝ անկախ կայսերական քաղաք) կարևոր բնակավայր էր։ Համաձայն 1444 թ․ մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 20,000 բնակիչ, ինչը ընդամենը մեկ երրորդով էր պակաս Քյոլն քաղաքի բնակչությունից, որն այն ժամանակ Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից էր[48]:

Բնակչության աճ

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 47 254—    
1800 49 056+0.54%
1806 51 465+0.80%
1821 49 680−0.24%
1831 49 712+0.01%
1836 57 885+3.09%
1841 70 298+3.96%
1846 71 992+0.48%
1851 75 565+0.97%
1856 77 656+0.55%
1861 82 014+1.10%
1866 84 167+0.52%
1871 85 654+0.35%
1875 94 306+2.43%
1880 104 471+2.07%
1885 111 987+1.40%
1890 123 500+1.98%
1895 135 608+1.89%
1900 151 041+2.18%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1905 167 678+2.11%
1910 178 891+1.30%
1921 166 767−0.64%
1926 174 492+0.91%
1931 181 465+0.79%
1936 193 119+1.25%
1946 175 515−0.95%
1954 200 921+1.70%
1962 228 971+1.65%
1968 249 396+1.43%
1975 253 384+0.23%
1982 248 712−0.27%
1990 252 338+0.18%
1999 264 115+0.51%
2007 272 123+0.37%
2012 274 394+0.17%
2017 280 966+0.47%
2020 290 576+1.13%
Աղբյուր՝ EHESS[49] and INSEE (1968-2017)[50]
Իլ գետը Ռոհան պալատի պատշգամբից

Բնակչության կազմ

2012 % 2007 %
Ընդհանուր բնակչություն 274,394 100 272,123 100
0–14 տարեկան 47,473 17.3 46,263 17.0
15–29 տարեկան 77,719 28.3 78,291 28.8
30–44 տարեկան 54,514 19.9 54,850 20.2
45–59 տարեկան 45,436 16.6 47,236 17.4
60–74 տարեկան 30,321 11.1 27,060 9.9
75+ տարեկան 18,931 6.9 18,424 6.8

Մշակույթ

Ստրասբուրգի օպերային թատրոնի շենքը

Ստրասբուրգում են գտնվում երաժշտության և թատերախաղի միջազգային ճանաչում ունեցող հաստատություններ․

Այլ թատրոնները ներառում են Երիտասարդական հանրային թատրոնը, TAPS Scala-ն, Կաֆտյորը (Kafteur) և այլն։

Միջոցառումներ

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը
  • Musica ժամանակակից դասական երաժշտության միջազգային փառատոն (անցկացվում է աշնանը)
  • Ստրասբուրգի երաժշտական փառատոն (անցկացվում է 1932 թվականից ի վեր), դասական և ջազ երաժշտության փառատոն (անցկացվում է ամռանը)
  • Գտածոների փառատոն, ժամանակակից ոչ դասական երաժշտության փառատոն
  • Օսոսֆերայի էլեկտրոնային գիշերներ
  • Ստրասբուրգի եվրոպական ֆենտեզի ֆիլմերի փառատոնը ամենամյա ֆիլմերի փառատոն է՝ նվիրված գիտաֆանտաստիկ, սարսափ ու ֆենտեզի ֆիլմերին։ Մինչև 2008 թ․ այն հայտնի էր որպես Սպեկտր ֆիլմերի փառատոն։
  • Ստրասբուլզը ամենամյա կատակերգական փառատոն է։
  • Ստրասբուրգի միջազգային ֆիլմերի փառատոնը կենտրոնանում է աշխարհի նոր և ձևավորվող անկախ կինոարտադրողների գործունեության վրա։
  • Քրիշտքինդելսմերիկը 1570 թվականից մինչև օրս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ստրասբուրգում անցկացվող ամենահին սուրբծննդյան տոնավաճառն է Ֆրանսիայում և Եվրոպայի ամենահայտնի սուրբծծնդյան տոնավաճառներից մեկը [51]։

Կրթություն

Համալսարաններ ու բարձրագույն կրթություն

Ստրասբուրգի համալսարանի քիմիայի ու իրավաբանության ֆակուլտետները

Ստրասբուրգը, գտնվելով ֆրանսիական և գերմանական ինտելեկտուալ ավանդույթների խաչմերուկում և հայտնի լինելով որպես հումանիզմի կենտրոն, ունի բարձրագույն կրթության գերազանցության երկար պատմություն։ Չնայած որ 1683 թ․ Ստրասբուրգը բռնակցվել է Ֆրանսիայի թագավորության կողմից, այն 18-րդ դարում կապակցված է մնացել գերմանախոս ինտելեկտուալ աշխարհին, և համալսարանը գրավում էր բազմաթիվ ուսանողների Սրբազան Հռոմեական կայսրությունից, որոնց թվում էին նաև Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը և Մաքսիմիլյան ֆոն Մոնտգելասը, որոնք իրավագիտություն են ուսանել Ստրասբուրգում։ Ստրասբուրգի համալսարանը, որը տվել է 19 նոբելյան մրցանակակիր, Փարիզից դուրս գտնվող ամենահայտնի ֆրանսիական համալսարանն է։

Մինչև 2009 թ․ Ստրասբուրգն ուներ 3 համալսարան՝ ընդհանուր 48,500 ուսանողով (2007 թ․), իսկ 4,500-ը ներգրավված են եղել հետևյալ համալսարանների ասպիրանտական ծրագրերում[52]

Ստրասբուրգի համալսարանի միջոցառումների սրահը

Երեք հաստատությունները միավորվել են 2009 թ․՝ ձևավորելով Ստրասբուրգի համալսարանը, որն այսօր բաղկացած է հետևյալ ֆակուլտետներից․

  • Sciences Po Strasbourg, Ստրասբուրգի համալսարանի քաղաքագիտության և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն
  • The EMS, Ստրասբուրգի համալսարանի բիզնեսի ֆակուլտետ
  • The INSA, Ստրասբուրգի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ
  • The ENA, Կառավարման ազգային դպրոցում վերապատրաստվում են Ֆրանսիայի բարձրաստիճան պետական ծառայողների մեծ մասը։ Ֆակուլտետի տեղափոխվեց Ստրասբուրգ ֆրանսիական կառավարության ապակենտրոնացման ծրագիրն իրականացնելու նպատակով։
  • The ISEG Group, Եվրոպական բարձրագույն ինստիտուտի կառավարման խումբ
  • The ECPM, Քիմիայի, պոլիմերների և նյութերի եվրոպական ֆակուլտետ
  • The EPITA, Ինֆորմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • The EPITECH, Ինֆորմատիկայի և նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • The ITIRI, Գրավոր և համընթաց թարգմանիչների ու միջազգային հարաբերությունների ինստիտուտ
  • The INET, Տարածքային հետազոտությունների ազգային ինստիտուտ
  • The IIEF, Ֆրանսագիտության միջազգային ինստիտուտ
  • Three IUTs, Համալսարանական տեխնոլոգիական ինստիտուտներ, որոնք գտնվում են Շիլտիգհայմում, Իլկիրշում ու Հագենոյում
  • The ENGEES, Ստրասբուրգի ջրի և շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային դպրոց
  • The CUEJ, Լրագրական կրթության համալսարանական կենտրոն
  • TÉLÉCOM Physique Strasbourg, Ստրասբուրգի ֆիզիկայի ազգային դպրոց, տեխնոլոգիայի ինստիտուտ, գտնվում է Ստրասբուրգի հարավում (Իլկիրշ-Գրաֆենստադեն)։

Այլ բարձրագույն հաստատություններ

Ստրասբուրգում գործում են երկու ամերիկյան քոլեջներ՝ Նյու Յորքի Սիրաքյուսի համալսարանն ու Կենտուկիի Կենտրոնական քոլեջը։ Գործում են նաև Հռենոսի արվեստի բարձր դպրոցն ու Տիեզերքի միջազգային համալսարանը, որ գտնվում է Ստրասբուրգի հարավում (Իլկիրշ-Գրաֆենստադեն)։

Էթիկայի ուսումնասիրությունների և հետազոտությունների եվրոպական կենտրոնը[53] բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է։ Այն գտնվում է Ստրասբուրգի նախկին բժշկական ֆակուլտետ տարածքում։ Կենտրոնի ֆրանսիական հապավումը CEERE է (Centre européen d’enseignement et de recherche en éthique

Նախնական և միջնակարգ կրթություն

Միջազգային դպրոցները ներառում են․

Տարբեր կթական աստիճաններ՝

  • Ստրասբուրգի եվրոպական դպրոց, նախապատվությունը տրվում է այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են եվրոպական հաստատություններում։
Պոնտոնիերի միջազգային լիցեյի շենքը

Տարրական կրթություն[54]՝

  • Ռոբերտ Շումանի անվ․ միջազգային դպրոց
  • Լուսի Բերգերի անվ․ միջազգային դպրոց
  • Ստրասբուրգի ռուսական միսիոներական դպրոց [55]

Միջնակարգ կրթություն[54]՝

  • Էսպլանադի միջազգային քոլեջ

Ավագ դպրոց/6 դասարան ունեցող քոլեջ[54]՝

  • Պոնտոնիերի միջազգային լիցեյ (FR)
  • Ժեան Ստուրմի միջազգային լիցեյ

Գրադարաններ

Ստրասբուրգի ազգային գրադարանի շենքը
Անդրե Մարլոյի գրադարանի շենքի հետին ֆոնին

Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարանը (BNU) ունի ավելի քան 3,000,000 միավոր գիրք[56]և համարվում է Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ գրադարանը Ֆրանսիայի ազգային գրադարանից հետո։ Այն հիմնադրվել է գերմանական վարչակազմի օրոք՝ 1871 թ․ նախկին մունիցիպալ գրադարանի ամբողջական ավերումից հետո։ Այն համարվում է և՛ ուսանողական և՛ ազգային գրադարան։ Ստրասբուրգի մունիպիպալ գրադարանը մի ֆրանսիական առևտրային քարտեզում սխալմամբ նշված է որպես քաղաքապետարանի շենք, որը գրավվել և օգտոգործել է որպես գերմանական հրետանու պահեստ[57]։

Ստրասբուրգի մունիցիպալ գրադարանը (BMS) կառավարում է քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող միջին մեծությամբ 10 գրադարանների ցանցը։ Վեցհարկանի Մեծ գրադարանը կամ Անդրե Մալրոյի անվ․ գրադարանը բացվել է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին և համարվում է ամենամեծը Ֆրանսիայի արևելքում[58]։

Հնատիպ գրքեր

Որպես Եվրոպայի գրատպության ամենավաղ կենտրոններից մեկը՝ Ստրասբուրգը երկար ժամանակ ունեցել է մինչև 1500 թ․ տպագրված հնատիպ գրքերի հավաքածու, որը համարվել է գրադարաններում պահվող ամենահարուստ ժառանգության մասը և հաշվվել է ոչ քիչ, քան 7,000 միավոր գիրք[59]։ Երբ 1870 թ․ այդ հաստատությունը հիմնովին ավերվել է, դրա մնացորդների հիման վրա ստեղծվել է նոր հավաքածուն։ Այսօր էլ Ստրասբուրգի տարբեր հաստատություններում և հանրային գրադարաններում ցուցադրվում են զգալի քանակության հնատիպ գրքեր․

  • Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարան` մոտ 2,120 միավոր գիրք[59]
  • Ստրասբուրգ քաղաքի և համայնքի գրադարան` 349 միավոր գիրք[60]
  • Մեծ ճեմարանի գրադարան՝ 238 միավոր գիրք[61]
  • Բողոքական գրադարան՝ 66 միավոր գիրք[62]
  • Քրեդիտ Մյություել բանկի էլզասական գործերի գրադարան` 5 միավոր գիրք[63]

Տրանսպորտ

Իլ գետը՝ նավակով

Ստրասբուրգի կենտրոնական կայարանից շարժվող գնացքները կապում են քաղաքը Գերմանիայի Օֆենբուրգ ու Կարլսռուե քաղաքների, դեպի արևմուտք Մեցի ու Փարիզի, իսկ դեպի հարավ՝ Շվեյցարիայի Բազել քաղաքի հետ։ Վերջին տարիներին քաղաքը TGV գնացքների ցանցի միջոցով ավելի լավ է կապակցվել Ֆրանսիայի այլ քաղաքների հետ, «TGV արևելք» ծրագրի առաջին փուլը (Փարիզ-Ստրասբուրգ) ավարտվել է 2007 թ․, «TGV Հռենոս-Ռոն» ծրագիրը (Ստրասբուրգ-Լիոն)՝ 2012 թ․, իսկ երկրորդ փուլը՝ 2016 թ․ հուլիսին։

Ստրասբուրգի կենտրոնական կայարանի շենքը

Ստրասբուրգում կա օդանավակայան, որը սպասարկում է ներքին չվերթներն ու միջազգային ուղղությունները դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։ Այն գնացքի միջոցով կապակցված է Ստրասբուրգի կենտրոնական կայարանին[64][65]։

Քաղաքի տրամվայը գործում է 1994 թվականից ի վեր և ղեկավարվում է Ստրասբուրգի տրանսպորտային ընկերության կողմից (Compagnie des Transports Strasbourgeois, (CTS))։ Տրամվայի ցանցն ունի 6 գիծ՝ ընդհանուր 55․8 կմ երկարությամբ։ Քաղաքն ունի նաև ավտոբուսի ընդլայնված ցանց, որը նույն ղեկավարվում է CTS-ի կողմից և ինտեգրված է տրամվայների ցանցին։ Ավելի քան 500 կմ երկարությամբ հեծանվուղիները քաղաքը դարձնում են հարմար հեծանվորդների համար, իսկ CTS ընկերությունն առաջարկում է հեծանիվների մատչելի վարձակալություն (Vélhop)։ Նախկինում քաղաքում գործել են նախորդ սերնդի տրամվայներն (1878-1960 թթ) ու տրոլեյբուսները (1939-1962 թթ)[66]։

Տեղակայված լինելով Իլ գետի վրա և մոտ լինելով Հռենոս գետին՝ Ստրասբուրգը միշտ եղել է գետային նավարկության կարևոր կենտրոն։ 1682 թ․ Բրուշի ջրանցքն օգտագործվել է Վոգեզների լեռների քարհանքերից դեպի քաղաք ավազաքար տեղափոխելու համար՝ քաղաքի ամրաշինության նպատակով։ Այդ ժամանակից ի վեր ջրանցքը փակ է, սակայն Հռենոս գետի վրա գտնվող Ռոնի ջրանցքը, Մառնի ջրանցքը և Ալզասի մեծ ջրանցքը օգտագործվում են առ այսօր։ Ջրային տուրիզմը ամեն տարի քաղաք է բերում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների։

TGV գնացքը Փարիզի կայարանում

Քաղաքը հարմարեցված է թե՛ հետիոտնի և թե՛ հեծանվորդների համար։ Կենտրոնը վերափոխվել է առաջնային նշանակության հետիոտնային գոտու, ինչը թույլ է տալիս քաղաքում ապահով տեղաշարժվել հեծանիվով և ոտքով։

Ներկայումս A35 մայրուղին, որն անցնում է Հռենոս գետին զուգահեռ՝ Կարլսռուե և Բազել քաղաքների միջև, և A4 մայրուղին, որը կապում է Փարիզը Ստրասբուրգին, մտնում է քաղաքի կենտրոն։ Արևմուտքից քաղաքը շրջանցող մեծ մայրուղու (GCO) կառուցման ծրագիրը, որը նախատեսված է 1999 թ․ ի վեր, նպատակ ունի 24 կմ երկարությամբ արագընթաց մայրուղով միացնել A4 և A35 մայրուղիները հյուսիսում և A35 ու A352 մայրուղիները հարավում[67]։ GCO ծրագրին դեմ են արտահայտվել բնապահպանները, որոնք ստեղծել են քաղաքաշինական նախագիծը խոչընդոտող պաշտպանական գոտի[68] Մայրուղին շահագործվել է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին[69]։

Ստրասբուրգի հանրային տրանսպորտի վիճակագրություն

Ստրասբուրգին սպասարկող ֆրանսիական արտադրության Citadis տրամվայը

Միջին ժամանակը, որ մարդիկ ծախսում են քաղաքի հանրային տրանսպորտում հագստյան օրերին, կազմում է 52 րոպե։ Ուղևորների 7%-ը երթևեկում է օրական ավելի քան 2 ժամ։ Կանգառներում միջին սպասելաժամանակը կազմում է 9 րոպե, իսկ ուղևորների 11%-ն ամեն օր սպասում է կանգառներում ավելի քան 20 րոպե։ Հանրային տրանսպորտում մեկ երթուղիով ճանապարհորդող ուղևորների միջին հեռավորությունը կազմում է 3,9 կմ, իսկ ոչ ճանապարհորդող ուղևորներինը՝ ավելի քան 12 կմ՝ մեկ երթուղիով[70]։

Հաստատություններ

Ստրասբուրգում տեղակայված է ավելի քան 20 միջազգային հաստատություն[71], որոնցից ամենաճանաչվածը Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանն են։ Ստրասբուրգը համարվում է Եվրոպական միության օրենսդիր և ժողովրդավարական մայրաքաղաքը, մինչդեռ Բրյուսելը՝ գործադիրն ու վարչականը, իսկ Լյուքսեմբուրգը՝ դատականն ու ֆինանսականը[72]։

Ստրասբուրգում են գտնվում հետևյալ կազմակերպությունները․

Եվրոպական թաղամաս

Ստրասբուրգում Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերով ստեղծվել է Եվրոպական թաղամասը, որը ձգվում է Հռենոս գետի երկայնքով և ներառում է ողջ Ստրասբուրգն ու Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Օրտենաու թաղամասը։ Այն ձևավորվել է 2005 թ․, ամբողջությամբ սկսել գործել 2010 թվականից և ունի ընդհանուր կառավարում։

Սպորտ

Ստրասբուրգի ֆուտբոլային ակումբի երկրպագուները

Ստրասբուրգի սպորտային թիմերն են Ստրասբուրգի ֆուտբոլային ակումբը, SIG Ստրասբուրգ բասկետբոլային ակումբը և Սև աստղը (տափօղակով հոկեյ)[73]։ Ստրասբուրգի թենիսի միջազգային մրցաշարն իր տեսակի մեջ ամենակարևոր ֆրանսիական մրցարշավերից մեկն է, որը համախմբում է պրոֆեսիոնալ կին թենիսիստներին։ 1922 թ․ Ստրասբուրգում անցկացվեց Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբի XVI գրան պրին, որի ժամանակ Ֆիատը մրցեց Բուգատտիի, Բալոտի, Ռոլանդ Պիլենի և բրիտանական Ասթոն Մարտինի ու Սանբիմի հետ։

2006 թ․ Ստրասբուրգը հյուրընկալեց Տուր դը Ֆրանս մրցաշարը։

Ստրասբուրգում է գտնվում SN Strasbourg ջրագնդակի թիմը, որն անց է կացնում իր խաղերը Կիբիցենաուի լողավազանում։

Պարգևներ

Ստրասբուրգ քաղաքի հետ կապված պարգևները․

  • Ստրասբուրգի պատվո մեդալ
  • Սախարովի անվան մրցանակը հատվում է Ստրասբուրգում
  • Ստրասբուրգ քաղաքի արծաթե մեդալ, նախկինում Ստրասբուրգում թողարկված մեդալ, որի վրա պատկերվել է քաղաքի զինանշանն ու Դեկապոլիսի 10 քաղաքների զինանշանները [74]

Հայտնի մարդիկ

Ստրասբուրգում ծնված հայտնի մարդիկ՝ ժամանակագրական հերթականությամբ․

Ստրասբուրգի քաղաքացի հանդիսացող հայտնի մարդիկ՝ ժամանակագրական հերթականությամբ․

Քույր քաղաքներ

Ստրասբուրգը քույր քաղաք է հանդիսանում հետևյալ քաղաքների հետ[75]

Ստրասբուրգն ունի համագործակցային պայմանագրեր հետևյալ քաղաքների հետ[82]

Զանգվածային մշակույթ

Ֆիլմերում

  • Ռիդլի Սքոթի 1977 թ․ «Մենամարտողները» ֆիլմի սկզբի գործողությունները տեղի են ունենում Ստրասբուրգում՝ 1800 թվականին։
  • 2007 թ․ նկարահանված «Սիլվիայի քաղաքում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ստրասբուրգում։
  • 2011 թ․ փետրվարի սկզբին «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ» ֆիլմի հիմնական նկարահանումը երկու օրով տեղափոխվեց Ստրասբուրգ։ Նկարահանումը տեղի ունեցավ Ստրասբուրգի տաճարի վրա, շուրջն ու ներսում։ Ֆիլմի սկզբի հատվածը ներառում է սպանության ու քաղաքի ռմբակոծություն տեսարաններ։

Գրականության մեջ

  • Լորենս Սթեռնի «Թրիսթրամ Շենդի» վեպի ամենաերկար գլուխներից մեկում (Սպոքենբերգիումի հեքիաթը) իրադարձությունները տեղի են ունենում Ստրասբուրգում[83]։
  • Մեթյու Գրեգորի Լյուիսի «Վանականը» վեպի գործողությունների մի դրվագ տեղի է ունենում Ստրասբուրգի շրջակա անտառներում։
  • «Սպիտակ ալբոմ 2» եռագիր վեպի մի հատված տեղի է ունենում Ստրասբուրգում։

Երաժշտության մեջ

  • Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն անվանել է իր ջութակի երրորդ համերգը Ստրասբուրգյան համերգ, որովհետև դրա ամենանշանավոր մոտիվներից մեկը հիմնված է տեղական՝ մենուետատիպ պարի վրա, որն արդեն հայտնվել էր Կառլ Դիտերս ֆոն Դիտերսդորֆի սիմֆոնիայում[84]։ Սա չի վերաբերում Մոցարտի՝ 1778 թ․ ստրասբուրգյան այցելությանը, որի ժամանակ նա հանդես է եկել երեք դաշնամուրային ստեղծագործություններով։
  • Հավերգալ Բրայանի 7-րդ սիմֆոնիան ոգեշնչված է Գյոթեի հուշերի հատվածներից, որոնք հիշեցնում են Ստրասբուրգի համալսարանում անցկացրած նրա տարիները: Ստեղծագործությունն ավարտվում է Մի նոտայով հնչող նվագախմբի զանգով, որը խորհրդանշում է Ստրասբուրգի տաճարի զանգը։
  • Բրիտանական The Rakes արտ-փանք խումբը 2005 թ․ ունեցել է ոչ մեծ հիթային երգ՝ «Ստրասբուրգ» անունով։ Այն ունի հումորային երգի բառեր՝ լրտեսության ու օղու թեմայով և ներառում է գերմաներեն «eins, zwei, drei, vier!!» թվերի հաշվումը, չնայած որ Ստրասբուրգում խոսում են ֆրանսերեն։
  • Նիդերլանդական Focus խումբն իր 1974 թ․ Համբուրգի համերգ (Hamburger Concerto) ալբոմում ներառել է «Ստրասբուրգի տաճար» անունով երգը, որը ներառում է տաճարի զանգին նմանվող մեղեդի։
  • Անդրյու Լլոյդ Վեբբերի «Կատուները» մյուզիքլի վերջնամասում հիշատակվում է ստրասբուրգյան պաշտետը։
  • Բազմաթիվ ստեղծագործություններ կան նվիրված Ստրասբուրգի տաճարին, մասնավորապես երգչախմբի ղեկավարներ Ֆրանց Սավեր Ռիխտերի ու Իգնազ Պլեյելի կողմից «հասցեական» ստեղծագործությունները (պատարագներ, բազմաձայն օրհներգություններ և այլն), ինչպես նաև վերջերս Ջոն Տավեների կողմից գրված It is Finished ստեղծագործությունը։

Հայերը Ստրասբուրգում

Ստրասբուրգի հայ համայնքը ձևավորվել է 1990-ական թվականներին և դրանից հետո Հայաստանից և այլ վայրերից այստեղ գաղթած բնակչությունից։ Մինչ այդ Ստրասբուրգում ապրել են քիչ թվով հայկական ընտանիքներ: Այսօր Էլզասում ապրում է մոտ 15,000 հայ, որոնց մեծ մասը Ստրասբուրգում[85]։

2010 թվականից Ֆրանսիայի հայոց թեմի ջանքերով Ստրասբուրգում հիմնվել է Հայ առաքելական եկեղեցու ծուխ և հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Վաչե քահանա Հայրապետյանը։ Քանի որ քաղաքում չկա հայկական եկեղեցի, Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցին Տեր Վաչե քահանա Հայրապետյանին անվարձահատույց կերպով տրամադրել է եկեղեցուն հարակից մատուռը, որն ամբողջությամբ գտնվում է հայկական ծխի տիրապետության ներքո[86]:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքը

Առաջին Սուրբ պատարագը Ստրասբուրգում մատուցվել է 2010 թվականի հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի օրը, որին մասնակցել են շուրջ 300 հայեր[86]:

Սուրբ Մադլեն եկեղեցում ամեն շաբաթ մատուցվում է պատարագ, նշվում են տաղավար տոները, կատարվում է պսակակադրության, մկրտության արարողություններ[86]:

2012 թվականից եկեղեցուն կից գործում է Ստրասբուրգի «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնը: Այն ներառում է նաև կիրակնօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է մայրենի լեզու և հայ ժողովրդի պատմություն[86]:

Տեր Վաչե քահանա Հայրապետյանը հանդիսանում է նաև Նանսի և Մեց քաղաքների հոգևոր հովիվը[86]։

Ստրասբուրգում կան մի քանի հայկական խանութներ և ռեստորաններ։

Ստրասբուրգում է տեղակայված Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

2018 թ․ Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրվել է հայկական միջնադարյան խաչքարի կրկնօրինակը, որի հեղինակը Արտակ Համբարձումյանն է։ Խաչքարը Հայաստանի նվերն է Եվրոպայի Խորհրդին։

2023 թ․ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը ներկայացնող տաղավարը, որտեղ ներկայացված են եղել ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներ[87][88]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Adrian Room – Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites – McFarland, 2006, p 359.
  3. 3,0 3,1 «Populations légales en vigueur à compter du 1er janvier 2024» (PDF). Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 16 January 2024-ին.
  4. 4,0 4,1 «Aire d'attraction des villes 2020 de Strasbourg (partie française) (010)». insee.fr. Վերցված է 16 January 2024-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  6. «Ot Strasbourg». Արխիվացված է օրիգինալից 11 June 2007-ին. Վերցված է 10 December 2019-ին.
  7. «Strasbourg, Grande-Île and Neustadt». UNESCO World Heritage Centre. United Nations Educational, Scientific, and Cultural Organization. Վերցված է 17 October 2021-ին.
  8. «France Vows to Kick out Islamic Troublemakers». Naharnet. 27 September 2012.
  9. France Vows to Kick out Islamic Troublemakers.
  10. «Figures on the port's website». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  11. 2thinknow Innovation Cities Global 256 Index.
  12. Jean-Marie Pailler (2006). «Quand l'argent était d'or. Paroles de Gaulois» (PDF). Gallia (ֆրանսերեն). CNRS. 63: 211–241. doi:10.3406/galia.2006.3296. S2CID 194088001. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին.
  13. Gregory of Tours (1849). Historia Francorum. Vol. 10th book, chapter XIX. էջ 553. Վերցված է 7 March 2017-ին.
  14. «Musée Archéologique - Strasbourg De la Préhistoire au Moyen-Âge en Alsace». Hominidés.com. Վերցված է 17 July 2017-ին.
  15. «Du Paléolithique au Néolithique». Musées de la ville de Strasbourg. Արխիվացված է օրիգինալից 3 September 2018-ին. Վերցված է 29 January 2019-ին.
  16. «Les temps de l'histoire de Strasbourg». Archives de la ville et de l'Eurométropole de Strasbourg. Վերցված է 17 July 2017-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 The European Vocation of Strasbourg
  18. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  19. «Distance entre Paris et Strasbourg en voiture». frdistance.com (ֆրանսերեն). Վերցված է 2018-12-18-ին.
  20. «Strasbourg Climate Strasbourg Temperatures Strasbourg Weather Averages». Արխիվացված է օրիգինալից 24 June 2017-ին. Վերցված է 29 September 2017-ին.
  21. «Temperature, Climate graph, Climate table for Strasbourg». Climate-Data. Վերցված է 29 September 2017-ին.
  22. «Les climats en France - Ressources pour les enseignants - Ressources élémentaire». www.assistancescolaire.com (ֆրանսերեն). Վերցված է 2019-03-30-ին.
  23. «Canicule de juin 2019 : retour sur un épisode exceptionnel». www.meteofrance.fr. Meteo-France. Արխիվացված է օրիգինալից 3 July 2019-ին. Վերցված է 2019-07-03-ին.
  24. «Record de froid: -18 degrés à Strasbourg cette nuit». Les Dernières Nouvelles d'Alsace. 25 December 2010. Վերցված է 13 January 2021-ին.
  25. «Daily measurements for Strasbourg and Alsace». Atmo-alsace.net. Արխիվացված է օրիգինալից 16 December 2008-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  26. Measurements Արխիվացված 9 Հոկտեմբեր 2007 Wayback Machine made on 18 and 19 October 2005
  27. «Outlines of the urban transportation policy led by the urban community of Strasbourg». Epe.be. 29 March 2010. Արխիվացված է օրիգինալից 11 December 2008-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  28. «STRASBOURG–ENTZHEIM (67)» (PDF). Fiche Climatologique: Statistiques 1991–2020 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 March 2022-ին. Վերցված է 14 July 2022-ին.
  29. «Normes et records 1961–1990: Strasbourg-Entzheim (67) – altitude 150m» (ֆրանսերեն). Infoclimat. Արխիվացված է օրիգինալից 15 March 2016-ին. Վերցված է 7 August 2019-ին.
  30. «Strasbourg - Eglise protestante Saint-Thomas». itineraires-silbermann.org. Վերցված է 13 July 2022-ին.
  31. Chisholm, Hugh, ed. (1911). «Strassburg» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 25 (11th ed.). Cambridge University Press. էջ 984.
  32. «Pictures». Archi-strasbourg.org. Արխիվացված է օրիգինալից 5 January 2009-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  33. «Views». Արխիվացված է օրիգինալից 10 May 2015-ին. Վերցված է 20 August 2021-ին.
  34. «Parc de la Citadelle with remains of the Vauban fortress». Archi-strasbourg.org. 26 August 2007. Արխիվացված է օրիգինալից 5 January 2009-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  35. «Overview». chateau-pourtales.eu. Վերցված է 12 December 2010-ին.
  36. «Overview». Ceaac.org. Արխիվացված է օրիգինալից 4 December 2010-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  37. «Museums». Musées de la ville de Strasbourg. Վերցված է 3 January 2020-ին.
  38. «Jardin des Sciences - Et aussi». University of Strasbourg. Վերցված է 3 January 2020-ին.
  39. «Antiquités égyptiennes Musée Archéologique». Musées de la vile de Strasbourg. Վերցված է 3 January 2020-ին.
  40. «Le Musée du Barreau de Strasbourg». Ordre des avocats de Strasbourg. Արխիվացված է օրիգինալից 1 December 2017-ին. Վերցված է 1 December 2017-ին.
  41. «Le Musée du Barreau de Strasbourg». Alsace 20. Արխիվացված է օրիգինալից 1 December 2017-ին. Վերցված է 1 December 2017-ին.
  42. «Overview of the collections». Collections.u-strasbg.fr. Արխիվացված է օրիգինալից 9 November 2013-ին. Վերցված է 9 December 2013-ին.
  43. «Histoire de la collection». University of Strasbourg. Վերցված է 3 January 2020-ին.
  44. «The Museum "The Secrets of Chocolate"». musee-du-chocolat.com. Վերցված է 3 March 2017-ին.
  45. «Fort Großherzog von Baden - Fort Frère». Fort Frère. Վերցված է 16 May 2017-ին.
  46. «MM Park France». mmpark.fr. Վերցված է 3 March 2017-ին.
  47. «Effectifs étudiants». University of Strasbourg. Վերցված է 3 January 2020-ին.
  48. Klipfel, Monique. «L'importance démographique de la ville». Académie de Strasbourg. Վերցված է 4 January 2020-ին.
  49. Des villages de Cassini aux communes d'aujourd'hui: Commune data sheet Strasbourg
  50. Population en historique depuis 1968, INSEE
  51. Thuria, Agence. «The Christmas Markets: a success story dating back to 1570». noel.strasbourg.eu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-13-ին.
  52. «L'enseignement universitaire en Alsace». 12 October 2007. Արխիվացված է օրիգինալից 12 October 2007-ին. Վերցված է 3 June 2011-ին.
  53. «CEERE».
  54. 54,0 54,1 54,2 "International schooling in Strasbourg" (Archive). City of Strasbourg. Retrieved on 28 March 2016. p. 1.
  55. "Контакты." Russian Mission School in Strasbourg. Retrieved on March 28, 2016. "6, alle'e de la Robertsau, 67000, Strasbourg"
  56. «Figures». Bnu.fr. Արխիվացված է օրիգինալից 4 December 2010-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  57. Butler, Pierce. 1945. Books and libraries in wartime. Chicago, IL: University of Chicago Press. p. 15
  58. Strasbourg ouvre une grande médiathèque sur le port in L'Express (fr)
  59. 59,0 59,1 «Les incunables» (ֆրանսերեն). Bibliothèque nationale et universitaire de Strasbourg. 10 December 2019. Վերցված է 9 January 2020-ին.
  60. «Présentation des Fonds patrimoniaux» (ֆրանսերեն). Portail des médiathèques de la ville et de l'Eurométropole de Strasbourg. Վերցված է 9 January 2020-ին.
  61. «La bibliothèque ancienne du Grand Séminaire» (ֆրանսերեն). Séminaire Sainte Marie Majeure - Diocèse de Strasbourg. 27 October 2014. Վերցված է 12 December 2014-ին.
  62. «La Médiathèque Protestante». Chapitre de Saint-Thomas. Վերցված է 9 January 2020-ին.
  63. «Général». Bacm.creditmutuel.fr. Արխիվացված է օրիգինալից 9 September 2010-ին. Վերցված է 16 June 2009-ին.
  64. «Destination map». Aéroport Strasbourg. Արխիվացված օրիգինալից 18 September 2015-ին. Վերցված է 18 September 2015-ին.
  65. «Shuttle train». Aéroport Strasbourg. Արխիվացված օրիգինալից 18 September 2015-ին. Վերցված է 18 September 2015-ին.
  66. Krebs, Eric (4 August 2022). «Europe's New Trams Are Reviving a Golden Age of Transit». Reasons to be Cheerful.
  67. Est, DREAL Grand (22 March 2023). «DREAL Grand Est». DREAL Grand Est.
  68. Caravagna, Léo (7 February 2017). «Strasbourg : une ébauche de ZAD contre le projet de grand contournement ouest». Le Figaro. Վերցված է 5 May 2019-ին.
  69. «Suivez en direct l'inauguration du GCO». Les Dernières Nouvelles d'Alsace. Վերցված է 11 December 2021-ին.
  70. «Strasbourg Public Transportation Statistics». Global Public Transit Index by Moovit. Վերցված է June 19, 2017-ին. Material was copied from this source, which is available under a Creative Commons Attribution 4.0 International License.
  71. «List of international institutions in Strasbourg». Investir-strasbourg.com. 15 January 2003. Արխիվացված է օրիգինալից 10 March 2010-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  72. «Comparative Law Academy: the ECHR and the FCC». The Brief. 2011-05-24. Արխիվացված օրիգինալից 19 October 2016-ին. Վերցված է 2016-10-13-ին.
  73. «Etoile Noire de Strasbourg». Etoile-noire.fr. 31 May 2009. Արխիվացված է օրիգինալից 8 March 2019-ին. Վերցված է 16 June 2009-ին.
  74. «Cache Numismatics - All Things Numismatic». Արխիվացված օրիգինալից 3 June 2016-ին. Վերցված է 6 May 2016-ին.
  75. 75,0 75,1 75,2 75,3 75,4 75,5 «Strasbourg, Twin City». Strasbourg.eu & Communauté Urbaine. Արխիվացված է օրիգինալից 28 July 2013-ին. Վերցված է 21 August 2013-ին.
  76. «Boston Sister Cities». The City of Boston. Արխիվացված է օրիգինալից 8 February 2009-ին. Վերցված է 5 April 2009-ին.
  77. «British towns twinned with French towns». Archant Community Media Ltd. Արխիվացված օրիգինալից 5 July 2013-ին. Վերցված է 11 July 2013-ին.
  78. «Twinning». Leicester City council. Արխիվացված է օրիգինալից 2 October 2010-ին. Վերցված է 5 February 2010-ին.
  79. «Stuttgart Städtepartnerschaften». Landeshauptstadt Stuttgart, Abteilung Außenbeziehungen (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 8 August 2013-ին. Վերցված է 27 July 2013-ին.
  80. «Dresden – Partner Cities». 2008 Landeshauptstadt Dresden. Արխիվացված է օրիգինալից 16 October 2008-ին. Վերցված է 29 December 2008-ին.
  81. «Ramat Gan Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 7 March 2008-ին. Վերցված է 6 April 2008-ին.
  82. «Jumelages». strasbourg.eu. Արխիվացված օրիգինալից 3 August 2020-ին. Վերցված է 1 August 2022-ին.
  83. «Full text». Tristramshandyweb.it. Արխիվացված է օրիգինալից 19 July 2011-ին. Վերցված է 15 April 2010-ին.
  84. Lempfrid, Wolfgang. «Wolfgng Amadeus Mozart: Konzert für Violine und Orchester in D-Dur, KV 218». koelnklavier.de. Վերցված է 5 April 2016-ին.
  85. Strasbourg: plus d'un millier de personnes rassemblées pour la paix au Haut-Karabakh
  86. 86,0 86,1 86,2 86,3 86,4 Ստրասբուրգի հայ համայնքն ունի եկեղեցի, գործում է «Հայորդաց տուն», կիրակնօրյա դպրոց
  87. Բացվել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարը՝ ավելի քան 60 հայ վարպետների 400 ձեռագործ աշխատանքներով
  88. Ամանորի տոնավաճառ Ստրասբուրգում. Հայաստանը մասնակցում է առաջին անգամ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգ» հոդվածին։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!