Օկական սկսել է ֆուտբոլ խաղալ իր հայրենի քաղաքի «Ցենտրո-Իտալիա (Պարմա)» ակումբի կազմում։ Այնտեղից ֆուտբոլիստը տեղափոխվել է պանամական երիտաարդական ակումբ, իսկ հետո սկսել է հանդես գալ «Չիտադելա» ակումբի կազմում։ 16 տարեկան հասակաում Օակակն հայտնվեց իտալական գրանդ ակումբների՝ «Միլանի» և «Ռոմայի» ուշադրության կենտրոնում։ Սկզբում նրա տաղանդը նկատեց Զբիգնև Բոնեկը և երիտասարդ ֆուտբոլիստին երաշխավորել իր նախկին թիմակից Բրունո Կոնտիին, ով 2004 թվականին Ստեֆանոյին տեղավորել է «Ռոմայում»[4]։
Երիտասարդական հավաքականի հետ միասին Օկական «Ռոմայի» հետ 2005 թվականին հաղթել Իտալիայի առաջնությունը։ Ինչպես նաև Օկական իրեն լավ է դրսևորել Վիյարենջոր մրցաշարի խաղերում։
Ակումբային կարիերա
2011 թվականիհունվարի 5-ին Օկական վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Բարի» ակումբ[5][6]։ 2011 թվականի հունվարի 6-ին «Լեչե» ակումբի դեմ արտագնա խաղի ժամանակ Օկական Չուկան կատարել է իր դեբյուտը, և 78-րդ րոպեին խփել խաղի հաղթական գնդակը[7]։
2012 թվականի օգոստոսի 20-ին «Ռոման» գործարքի կնքեց «Պարմա» հետ, և գնել խաղացողի բոլոր իրավունքները, որից հետո մեկ տարի վարձակալությամբ վաճառել է «Սպեցիա» ակումբին[10][11][12]։
2014 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իտալական Սամպդորիա և մնում կաումբում մինչև 2015 թվականը։ Դրանից հետո 2015 թվականի հուլիսի 28-ին հարձակվողը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է բելգիական «Անդերլեխտ»[13], ակումբի հետ կնքելով քառամյա պայամանգիր[14]։
Ելույթները ազգային հավաքականում
Իտալիայի ազգային հավաքականում, 19 տարեկանում խաղացողների շրջանում, Օկական 2006 թվականին առաջին անգամ հրավիրվել էր, սակայն դաշտում դուրս չեկավ։ Միայն 2008 թվականին նա ընդգրկվեց երիտասարդական թիմի հիմնական կազմում, և նրա կազմում 2008 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնության չորս հանդիպումներին, որում Իտալիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց Գերմանիան ազգային հավաքականին։
Մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում խաղալով երկու խաղ, Օկական 2009 թվականին հանդես էր գալիս Իտալիայի երիտասարդական թիմի կզմում։ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նա իր թիմի հետ անցկացրել վեց խաղ, այդ թվում մասանակցելով նաև Բելառուսի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպմանը։ Այդ նույն հանդիպման ժամանակ Օկական խփեց իր առաջին գելը, որը սակայն չօգնեց իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ։
2014 թվականի գարնանը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան Օկակուին հրավիրեց Նիգերիայի ազգային հավաքական մասանակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Ֆուտբոլիստը ոչ երկար մտածելուց հետո հրաժարվել է այդ առաջարկից, հայտարարելով, որ ինքը խաղալու է միայն Իտալիայի հավաքականում[15]։ 2014 թվականին Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Օկակաին հրավիրել է ազգայի հավաքական մասնակցելու Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։ Ստեֆանոն դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և խփել խաղի միակ գոլը[16]։ 2015 և 2016 թվականներին Կոնտեն մի քանի անգամ Օկակաին դուրս է բերել խաղադաշտ մասնակցելու ազգային հավաքականի ընկերական խաղերին, սակայն 2016 թվականի կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակցելու համար նրա չի ներգրավել թիմի հայատացուցակում։
Ընտանիք
Ստեֆանոի ծնողները՝ Օստին և Դորիսը, 1980 թվականին Իտալիա են եկել Նիգերիայից<ref name="meni" /։ Ստեֆանոին ունի խորդ քույր, որը հանդիսանում է պրոֆեսիոնալ մարզիկ։ Ստեֆանոն նաև զբաղվում է վոլեյբոլով և հանդես է գալիս Իտալիայի հավաքականում։ 2006 թվականի նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը երիտասարդական հավաքականի կազմում։ Նրա մեծ եղբայրը Կարլոն հանդիսանում է Ստեֆանոի և Ստեֆանիի գործակալը։
↑«Dopo Glik arriva Okaka» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Bari. 5.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
↑«Parma leiht Okaka» (գերմաներեն). transfermarkt.de. 22.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
↑«Okaka: la nota del Club» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 20.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.