Լոբաչևսկու անվան մրցանակ
Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Մարիուս Սոֆուս Լի (նորվ.՝ Marius Sophus Lie, դեկտեմբերի 17, 1842(1842-12-17)[2][3][4][…], Nordfjordeid, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[5][6] - փետրվարի 18, 1899(1899-02-18)[2][3][4][…], Քրիստիանիա, Նորվեգիա[5][6]), նորվեգացի մաթեմատիկոս։ 1872-ից Քրիստիանիայի, 1886–98-ին Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Յոհան Հերման Լի Ֆոգթի քեռին։
Ստեղծել է անընդհատ խմբերի դասական տեսությունը (կոչվում է Լիի խմբերի տեսություն)։ Լիի առաջին աշխատանքները (1871–72) վերաբերում են սոսկ երկրաչափական խնդիրների։ 1872-ից սկսել է զբաղվել դիֆերենցիալ հավասարումների տեսությամբ՝ օգտագործելով ո–չափանի երկրաչափության հասկացություններ և մեթոդներ։ Լիի խմբերի տեսությունը, որ ծագել է մաթեմատիկայի բազմաթիվ և բազմաբնույթ բաժինների համար միասնական հիմք և ընդհանուր տեսակետ ստեղծելու ձգտման շնորհիվ, մեծ ազդեցություն է ունեցել դիֆերենցիալ հավասարումների տեսության, հանրահաշվի, տոպոլոգիայի, տեսական ֆիզիկայի զարգացման վրա։
Մարիուս Սոֆուս Լին Կազանի ֆիզիկամաթեմատիկական ընկերության կողմից 1897 թվականին պարգևատրվել է Լոբաչևսկու անվան մրցանակով։
Սոֆուս Լին մահացել է 56 տարեկան հասակում՝ պեռնիցիոզ անեմիայի պատճառով, որն առաջացել էր B12 վիտամինի անբավարար ներծծման հետևանքով[14]։
{{citation}}