Սեմուել «Սեմ» Լեյսի (անգլ.՝ Samuel "Sam" Lacey, մարտի 28, 1948(1948-03-28)[2], Indianola, Միսսիսիպի, ԱՄՆ - մարտի 14, 2014(2014-03-14)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Սեմ Լեյսին ծնվել է Միսսիսիպի նահանգի Ինդիանոլա քաղաքում։ Սովորել է Ջենտրի Ինդիանոլյան դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Խաղացել է կենտրոնականի դիրքում։ Սովորել է Նյու Մեքսիկո նահանգի համալսարանում։ 1970 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ցինցինատի Ռոյալզ» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Կանզաս Սիթի Քինգս/Կանզաս Սիթի Օմահա», «Նյու Ջերսի Նեթս» և «Կլիվլենդ Կավալիերս» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 13 մրցաշրջան։ Մեկ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1975)։ Նրանից հետո «Սակրամենտո Քինգս»-ը անմահացրել է 44-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1002 խաղ, որոնցում հավաքել է 10 303 միավոր (10,3 մ/խ), կատարել է 9687 անդրադարձ, 3754 փոխանցում, 999 խլում և 1160 բլոկշոտ[3]։
Սեմ Լեյսին մահացել է 2014 թվականի մարտի 14-ին Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում 66-ամյա հասակում ոչ բռնի մահով[4]։