Սամանտա Լուիզ Թեյլոր-Ջոնսոնը ծնվել է 1967 թվականի մարտի 4-ին Քրոյդոնում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նրա հայրը՝ Դեյվիդը լքել է ընտանիքը, երբ նա դեռ ինը տարեկան էր։ Նրա մայրը՝ Ջերալդինը, յոգայի ուսուցիչ էր և աստղագուշակ։ Նա ունի կրտսեր քույր (Էշլի) և համամայր եղբայր (Քրիստիան)։
Կարիերա
Սեմը իր նկարիչի կարիերան սկսել է 90-ականների սկզբին։ Նա նկարիչների խմբից էր, որոնք հայտնի են որպես Երիտասարդ բրիտանական նկարիչներ։ Ավելի ուշ նա սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել լուսանկարչությանը։ 1994 թվականին խաղացել է իր միակ դերը կինոյում՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում աղջիկը բարում։ 1990-ականների վերջին նա սկսել է իր կարիերան որպես ռեժիսոր, ռեժիսորական առաջնաելույթը եղել է «Անհամապատասխանություն» ֆիլմը (1996)։
Նա նաև սցենարիստ է, պրոդյուսեր և լուսանկարիչ։
Անձնական կյանք
Ամուսնություն և երեխաներ
1997 թվականից մինչև 2009 թվականը Թեյլոր Ջոնսոնը ամուսնացած է եղել արտ դիլեր Ջեմ Ջոփլինգի հետ, որից ունի երկու դուստր՝ Անժելիկա Ջոփլինգ և Ջեսի Ֆենիկս Ջոփլինգ[5][6]։
2012 թվականի հունիսի 21-ից Թեյլոր-Ջոնսոնը ամուսնացած է դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից երեք տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ուայլդա Ռեյ Ջոնսոն[7][8] և Ռոմի Հիրո Ջոնսոն[9][10]։