Սառա Քեթրին Փոլսոն (անգլ.՝ Sarah Catherine Paulson, դեկտեմբերի 17, 1974(1974-12-17)[3][4], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է։ Նա կարիերան սկսել է բեմից, իսկ 1990-ականներից խաղացել «Ամերիկյան գոթիկա» (1995–96) և «Ջեքն ու Ջիլը» (1999–2001)։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի կոմեդիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչ են ուզում կանայք» (2000) և «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ունեցել է դրամատիկ դերեր՝ «Ճանապարհ դեպի պատերազմ» (2002) և «Անպարկեշտ Բեթի Փեյջը» (2005)։
Փոլսոնը նոմինացվել է «Ոսկե Գլոբուս»-ին 2007 և 2012 թվականներին և «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։
Սկզբնական տարիներ
Սառա Փոլսոնը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 17-ին, Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Հայրը՝ Դուգլաս Լիլ Փոլսոն II, մայրը՝ Քեթրին Գորդոն[6]։ Նա ապրել է Հարավային Տամպայում մինչև հինգ տարեկան, երբ ծնողները բաժանվեցին[7]։ Նա իր ժամանակն անկացնում էր Մենում, մինչև մոր հետ Նյու Յորք տեղափոխվելը։ Նա ամառային արձակուրդներն անցկացնում էր Ֆլորիդայում, այցելելով հորը[7]։ Փոլսոնն ընդունվում է ՄանհեթենիԿատարողական արվեստի ավագ դպրոց[8][9], այնուհետև Ամերիկայի Դրամատիկ Արվեստի Ակադեմիա[7]։
Կարիերա
Փոլսոնի դեբյուտը եղել է «Օրենք և կարգ» սերիալի մեկ սերիաում 1994 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի ստացավ իր առաջին գլխավոր դերը սարսափ սերիալում՝ «Ամերիկյան գոթիկա» (1995—1996)[10]: Իր երկրորդ հիմնական դերը հեռուստատեսությունում եղավ «Ջեք և Ջիլ» սերիալում 1999—2001 թվականներին[10]։
Կարերայի սկզբին Փոլսոնը խաղում էր երկրորդ պլանի դերեր, որոնց շարքում են «Ուրիշ քույրը» (1999), «Գողություն» (1999), «Ինչ են ուզում կանայք» (2000), «Ճանապարհ դեպի պատերազմ» (2003), «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ««Սերենիտի» առաջադրանքը» (2005)։ Իր առաջին գլխավոր դերը երկար չի եղել՝ «Հոուպ ցատկը» սիթքոմում 2002 թվականին, որից հետո նա խաղաց «Դեդվուդում»[10]։
2005 թվականին նա առաջին անգամ խաղաց բրոդվեյան բեմում «Ապակյա գազան» ներկայացումը Ջեսիկա Լենգի հետ[10]։ Հաջորդ տարի, Փոլսոնը քննադատների ուշադրությունը գրավեց իր կատակերգական դերով, որտեղ նա մարմնավորում էր Հարիեթ Հեյսի դերը «Studio 60 on the Sunset Strip» սերիալում։ Չնայած նրան, որ շոուն տևեց ընդամենը մեկ եթերաշրջան, Պոլոնն իր դերի համար ստացավ իր կարիերայի առաջին անվանակարգը Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը։
2008 թվականին Սառա Փոլսոնը խաղաց «Կուպիդոն» (2009) սերիալի գլխավոր հերոսուհու դերը, որը փակվեց առաջին եթերաշրջանից հետո։ Մեծ էկրաններին նա նկարահանվեց 2008 թվականի ֆիլմում՝ «Վրիժառուն», իսկ դրա ընթացքում եղել է հրավիրված աստղ «Հուսահատ տնտեսուհիները», «Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ» և «Կրքի անատոմիա» սերիալներում։ 2011 թվականին նա նկարահանվեց «Մարթա, Մարսի Մեյ, Մարլեն» և «Հին Նոր տարի» ֆիլմերում։
2012 թվականին, քաղաքական գործչի՝ Նիկոլ Ուոլլեսի «Խաղը Փոխվել է» հեռուստաֆիլմի դերի համար, Փոլսոնը նոմինացվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում»[5], ինչպես նաև մրցանակ նույն անվանակարգում Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը[11]։
2011 թվական Ռայան Մըրֆին հրավիրեց Փոլսոնին խաղալու իր նոր սերիալում՝ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ում։ Դրանից հետո նա հրավիրվեց նույն հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանին, որտեղ նա մարմնավորում էր խիզախ լրագրող Լանա Ուինտերսի դերը, որի համար նա մեծ գովաբանության արժանացավ մամուլի կողմից[12], ինչպես նաև հաղթեց Critics' Choice Television Awards-ի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում» մրցանակը և հերթական անգամ առաջադրվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։ Փոլսոն նաև խաղաց Մայքլ Ֆեսսբենդերի կնոջ դերը «12 տարվա ստրկություն» ֆիլմում[13] և վերադարձավ «Ամերիկյան սարափ պատմության» երրորդ և չորրորդ եթերաշրջաններին[14]։
Անձնական կյանք
Փոլսոնը սկսել էր հանդիպել դերասանուհի Չերրի Ջոնսի հետ սկսած 2004 թվականից, իսկ 2007 թվականին զույգը հայտարարեց իրենց սիրո մասին Velvetpark-ի հարցազրույցի ժամանակ, ԼԳԲՏ Նյու Յորքի կենտրոնում[15]։ Նրանք բաժանվեցին 2009 թվականին[16]։ 2013 թվականին Broadway.com կայքին տված հարցազրույցի ժամանակ Փոլսոնն ասել էր, որ մինչև Ջոնսը, նա հանդիպել է միայն տղամարդկանց հետ և նրանց բաժանումից հետո ոչ մեկի հետ հարաբերություն չի ունեցել, բայց ուշադրութուն սևեռելով նրա սեքսուալության վրա, նա ասաց, որ «դեպքը ջրիկ է ինձ համար»[17]։
Փոլսոնն ունի թլիկություն[18]։ Նա ունի դաջվածք իր ձախ դաստակին՝ «Ա» և «Մ», որը կապված է իր մահացած շների հետ։ Նա ունի նաև վզի մասում աստղեր, կրկին աստղ իր աջ ոտքի սկզբնամասին և աջ ձեռքի ափին դարձվածք՝ չինական նշանի տեսքով։
13 սերիա Մրցանակ - Critics' Choice Television Awards «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Մրցանակ — Saturn «Լավագույն հեռուստադերասանուհի»
↑Lawrence, Vanessa (2013 թ․ փետրվար). «Հինգ րոպե Սառա Փոլսոնի հետ». W Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.