- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամսոն Միքայելի Ստեփանյան (օգոստոսի 19, 1959(1959-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր[1]։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)[2]։
Կենսագրություն
1979 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան։ 1991 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1982 թվականից սկսել է դերասանական գործունեությունը Երևանի պետական Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, 1990 թվականից՝ ռեժիսորական գործունեությունը Երևանի թատրոն լաբորատորիայում։ 1988 թվականին հանդիսացել է Երևանի «Թատրոն լաբորատորիայի» հիմնադիր չորս ռեժիսորներից մեկը, որը հետագայում անվանվել է «Գոյ» ազգային փորձարարական կենտրոն։ 1993-1999 թվականներին եղել է Երևանի պետական Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնում[3]։
Բեմադրություններ
Որպես բեմադրիչ հանդես է եկել Երևանի «Գոյ» ազգային փորձարարական կենտրոնում, Երևանի պետական Երիտասարդական, Կամերային, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, կամերային երաժշտական, Համազգայինի, Պարոնյանի կոմեդիայի պետական, Հալեպի Պետրոս Ադամյանի անվան թատրոններում։
Բեմադրել է
- Վիլյամ Սարոյանի «Օպերա, օպերա» - Թատրոն "Լաբորատորիյա" 1991
- Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1994
- Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1995
- Ֆրանց Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1996
- Ֆրանց Կաֆկայի «Պատժիչ գաղութում» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1997
- Ե. Շվարցի «Մոխրոտիկը» - Ադամյան թատերախումբ՝ Հալեպ 1997
- Ալեքսանդր Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» - Ադամյան թատերախումբ՝ Հալեպ 1998
- Ս. Ստրատիևի «Կոճակը» - Ադամյան թատերախումբ՝ Հալեպ 1998
- Ռ․ Տոլկիեն «Ֆերմեր Ջաելսի արկածները» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1999
- Ֆրանց Կաֆկայի «Քաղց պահող մարդը» - Երևանի կամերային թատրոն 2001
- Մ. Մեյոյի, Մ. Էնեկենի (Ստախոս կինը) «Երջանիկ ավարտ»[4] Գ․ Սունդուկյանի անվան թատրոն 2011
- Պ. Շենո «Առողջ եղեք»
- Ա. Չեխով «Առաջարկություն»
- Ռ. Կունի «Ջեք փոթ» (զվարճալի փողեր) Համազգային թատրոն
- Վ. Հայրապետյան «Երեք խոզուկների նոր արկածները» (Մյուզիքլ) Կամերային երաժշտական թատրոն 2013
- Ա. Այվազյան «Դեկորներ» ԳՈՅ թատրոն 2012
- Ս. Ստեփանյան «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» "ԳՈՅ" 2015
- Ս. Ստեփանյան «Parla mi d`amore» ԳՈՅ թատրոն 2014
- Մանուելե Դելլա Պիանե «Տրտում սերեր» ԳՈՅ թատրոն 2105
- Ժ․ Անույ «Նվագախումբ» 2019 Կամերային երաժշտական թատրոն 2019
- Ս․ Ստեփանյան "Առռը հա Շեքսպիր" 2021 ԳՈՅ թատրոն
- Կ․ Խոդիկյան "Երկու ճր դրախտում" 2023 Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոն
- Ս․ Ստեփանյան " Ոճրագործ մտավորականը" ԳՈՅ թատրոն 2023
Դերեր ներկայացումներում
- Վարող՝ Ժ. Անույի «Անտիգոնե»
- Աբիսողոմ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»
- Լիպորելլո` Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ»
- Գլխավոր չարագործ՝ Ա. Միլնի «Ոմն թասակավորը»
- Պատրիցիա՝ Ժ. Անույի «Նվագախումբ»
- Մարդ-կապիկ՝ Ֆրանց Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար»
- Սպա՝ Ֆրանց Կաֆկայի «Պատժիչ գաղութում»
- Գալգյուտ՝ Մ. Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը»
- Անհանգիստ՝ Արա Երնջակյանի «Պարոնայք ամեն ինչ կործանվում է»
- Քաղց պահող՝ Ֆրանց Կաֆկայի «Քաղց պահող մարդը»
- Հայր՝ Լ. Պիրանդելլոյի «6-գործող անձ, հեղինակին որոնելիս»
- Տրամաբան, Դյուդար՝ Է. Իոնեսկուի «Ռնգեղջյուր»
- Մարկիզ դե Սադ՝ Պ. Վայսի «Մարատ, Սադ»
- Գլխավոր հերոս՝ Վահրամ Սահակյանի «Mea Culpa»
- Մարդասպան եղբայր՝ Վիլյամ Սարոյանի «Օպերա, օպերա»
- Գնդապետ՝ Վահրամ Սահակյանի «Ժանգոտ բանալի»
- Գլխավոր հերոս` Վ. Սահակյանի «Սիրով ապագայից, կամ Mea Culpa 2»
- Վարող՝ "Առռը հա Շեքսպիր"
- Մտավորական՝ "Ոճրագործ մտավորականը" Ս․ Ստեփանյան
- Հնագետ՝ "Ալպիական Մանուշակ" Տ․ Գյուլումյան /ՀանդԱրտ-2024/
Վիդեոֆիլմ
- «Արմենիկում» - Գնդապետ 2000թ
Ֆիլմ
- Գեղ. Ֆիլմ «Ապակե կազարդազարդ» – Հանցագործ։ 2011
- Գեղ. ֆիլմ «Փախիր կամ ամուսնացիր» – Վամպիր 2015
- Գեղ.ֆիլմ` «Կյանք և կռիվ» – Գնել 2016
- Գեղ. ֆիլմ` «Ակնոցը»– Զինկոմ 2016
- Գեղ․ ֆիլմ «A K A» - Գեներալ Բաղրամյան, 2018
- Գեղ․ ֆիլմ "Գործակալ 047" Եղբայրների մեծը - 2022
- Գեղ․ ֆիլմ "Վերածնվածը" դիահերձարանի տնօրեն - 2023
- Գեղ․ ֆիլմ " Սուրբը" 2 փաստաբան - 2024
- Գեղ․ ֆիլմ " Մի անգամ դպրոցում-2" տնօրեն Կօգովյան - 2024
- Գեղ․ Ֆիլմ "Վազգենը" բժիշկ Կիմ - 2024
Հեռուստասերիալներ
- Վիդեոնախագիծ` «Մեր այբբենարանը»- Ձևավորող, Նկարիչ, Կոմպոզիտոր։ 2002
- Հեռուստասերիալ` «Լքյալները» – Ռիչարդ։ 2007
- Հեռուստասերիալ` «Հիպոկրատի երդվյալները» – Քննիչ։ 2008
- Հեռուստասերիալ` «Որբեր-2» - Էդուարդ։ 2008
- Հեռուստասերիալ` «Քաղաքում» – Վարդան Զավենիչ։ 2012
- Հեռուստասերյալ` «Մի քիչ առաքիչ» Ռիչարդ Երջանիկովիչ 2015
- Հեռուստասերյալ` «Հատուկ բաժին» – Հրանտ Ավդալյան 2016
- Հեռուստասերյալ` «Հին արքաներ»- Շիրակ 2016
- Հեռուստասերյալ` «Չենջ»– Խուրշուդյան 2016-2017
- Հեռուստասերյալ ` «Տեսիլքներ» - Մովսեսիչ 2018
- Հեռուստասերյալ՝ «Զոմբիներ» - Ճարտարապետ 2019
- Հեռուստասերյալ՝ «Արմատներ» - Սերգեյ Խաչատրյան 2020
- Հեռուստասերյալ՝ «Աստղերի դպրոց» - Վարդապետյան 2021
- Հեռուստասերյալ՝ "Բռնիր ձեռքս" - Կորյուն - 2022
- Հեռուստասերյալ՝ "Երկու քույր ենք" - Մաեստրո-2022
- Հեռուստասերյալ՝ "11 ու 1 գիշեր" - Հրաչյա Աճառյան -2022
Գրական ստեղծագործություններ
- «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» չափածո հեքյաթ
- «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» պիես
- «Անծանոթ հեքյաթ» պիես
- «17 տարեկան 20-րդ դարը» պիես
- «Parla mi d`amore» / Խոսիր ինձ հետ սիրո մասին/ պիես
- «Տարիքը 21» պիես
- «Առռը հա Շեքսպիր» պիես
- " Ոճրագործ մտավորականը" պիես
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ