Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈՒՀԱ), թիմի կապիտան՝ Արա Երնջակյան։ Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում կայացած ՈՒՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972)։
Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ։ 1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։
Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։
Բեմադրություններ
Իր գոյության տարիների ընթացքում Կամերային թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնք հանրահայտ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։
այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։
Պրեմիերաներն ըստ տարեթվերի
1973 – Ա. Երնջակյան “Յոթ կատակ Հայաստանից”
1976 – Ա. Երնջակյան “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”
1982 – Ա. Երնջակյան “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների” (“Ալքիմիկոս”)
1982 – Ա. Երնջակյան “Սովորական համերգ”
1982 – Ա. Երնջակյան “Նկարներ ցուցահանդեսից”
1983 – Ա. Երնջակյան “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”
1983 – Դ. Դեմիրճյան “Քաջ Նազար”
1984 – Ա. Երնջակյան “Էտյուդ կանանց մասին” (ռուսերեն լեզվով)
1984 – Պ. Զեյթունցյան “Խիրոսիմա”
1985 – Ա. Երնջակյան “Երևանյան օրերի քրոնիկա”
1985 – Ա. Երնջակյան “Երկաթուղի” (“Քավարան”)
1985 – Վ. Շեքսպիր “Համլետ” (ռուսերեն լեզվով)
1986 – Վ. Շեքսպիր “Համլետ” (հայերեն լեզվով)
1986 – Է. Ռաձինսկի “Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն”
1986 – Խ. Ապեր “Մկների ժողով”
1986 – Բ. Սթեյվիս “Գալիլեյ”
1986 – Մ. դե Գելդերոդդ “Խեղկատակների դպրոց”
1987 – Վ. Մայակովսկի “Բաղնիք”
1988 – Ա. Երնջակյան “Հայք”
1990 – Ա. Երնջակյան “Հայր մեր”
1993 – Ա. Երնջակյան “Ես իմ անուշ Հայաստանի…”
1997 – Ա. Երնջակյան “Կաբարե”
1998 – Ա. Երնջակյան “Անտեր Ground”
1999 – Ա. Երնջակյան “Տիտանիկ, made in Armenia”
2001 – Ա. Երնջակյան “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
2001 – Ա. Երնջակյան “Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն”
2002 – Ա. Երնջակյան “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”)
2003 – Է. Ռաձինսկի “Ներոն”
2004 – Ա. Երնջակյան “Կառավարական համերգ”
2004 – Ա. Երնջակյան “Սոնատ թավջութակի համար”
2004 – Մ. Ռոնցոնի “610 Բեդֆորդ Դրայվ. Ես ամերիկացի եմ”
2005, 2021 – Ա. Երնջակյան “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ”
2005 – Ա. Երնջակյան “Էտյուդ կանանց մասին” (հայերեն լեզվով)
2006 – Ա. Երնջակյան “Ի զե՛ն”
2007 – Ա. Երնջակյան “ԱՐՄմագեդոն”
2008 – Ք. Ֆրեշետտ “Փնտրվում է տղամարդ"
2008 – Ա. Երնջակյան “Շատ love story”
2008 – Ա. Երնջակյան “Հոբելյանական հաճախորդ” (“Ուզբեկական փլավի բաղադրատոմսը”)
2008 – Ա. Երնջակյան “Ամեն օր Ամանոր”
2009 – Լ. Գերշ “Ինչ տարբերություն, թե ում հետ”
2010 – Ա. Երնջակյան “Լուսատտիկների կանչը”
2012 – Ա. Երնջակյան “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” (հայերեն լեզվով)
2012 – Ըստ Ջ. Բոլդի, Ա. Հարությունյան “Սկոտչ և Վիսկի”
2013 – Ա. Երնջակյան “Կախարդական պարահանդես”
2013 – Ա. Երնջակյան “Սիրային քառանկյունի”
2014 Ա. – Երնջակյան “Անտեր Ground”
2015 – Գ. Սեյրանյան “Ժամանակի վարագույրը”
2015 – Ա. Երնջակյան “ԱՐՄմագեդոն”
2015 – Լ. Երնջակյան “Շոու No 3”
2015 – Ա. Երնջակյան “Սիրո խոստովանություն”
2016 – Ա. Երնջակյան “Ճերմակ արագիլներ”
2016 – Վ. Շեքսպիր, Լ. Երնջակյան “Ռոմեո & Ջուլիետ”
2017 – Ա. Երնջակյան “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”
2018 – Ա. Երնջակյան, Լ. Երնջակյան “Cabaret Restart”
2018 –Պ. Ջենովեզե, Ա. Հարությունյան “Սև արկղ”
2019 – Ա. Երնջակյան, Ա. Հարությունյան “Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին”
2021 – Է. Ռաձինսկի, վարկածը՝ Ա. Երնջակյանի, ռեժ. Ա. Հարությունյան “Կեսարի խրախճանքը”
2021 – Ք. Ֆրեշետտ, ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան “Փնտրվում է տղամարդ”
2021 – Դավիթ Աբրահամյան “Հինգ պատմություն սիրո մասին”
2021 – Դավիթ Աբրահամյան “Հայն ու Հայը”
2021 – Վ. Շեքսպիր, ռեժիսոր՝ Ա. Երնջակյան “Համլետ”
2021 – Դավիթ Աբրահամյան “Հայն ու Հայը”
2022 – Դավիթ Աբրահամյան “Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա”
Արա Երնջակյանը համագործակցել է անվանի նկարիչներ Վալենտին Պոդպոմոգովի, Ռոբերտ Սահակյանցի, Ֆելիքս Եղիազարյանի (թատրոնի խորհրդանիշի և սրահը զարդարող դեկորատիվ պաննոյի հեղինակը), Բենիկ Պետրոսյանի, ով ձևավորել է թատրոնի շքամուտքը և կերտել է «Հանդիսատես»ը, Ս. Ղազարյանի, որն ստեղծել է երաժիշտների քանդակները Երկնագույն դահլիճում, Լ. Ավետիսյանի, Եվգ. Սաֆրոնովի, Ռ. Խաչատուրյանի հետ։
Տարբեր տարիների կոլեկտիվի երաժշտական ղեկավարներն են եղել՝ Ա. Ահարոնյանը, Գ. Խաչիկյանը, Արտաշես Քարթալյանն իր ջազ-նվագախմբով (Արմեն Հյուսնունց՝ սաքսոֆոն, Ռ. Բարխուդարյան՝ թավջութակ, Ալ. Գրիգորյան՝ հարվածային գործիքներ), Վահագն Հայրապետյանը։
Հասցե
Երևանի Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի 58 հասցեում, Մատենադարանի հարևանությամբ։