Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Ռոդոպներ

Ռոդոպներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հունաստան և  Բուլղարիա
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Նյութփոխակերպված ապար, Գնեյս, մարմար և Քվարց
Բարձրություն (ԲԾՄ)2191 մետր
Երկարություն240 կմ
Մակերես18 000 կմ²
Մեծագույն գագաթGolyam Perelik?
Քարտեզ
Քարտեզ

Ռոդոպներ, Ռոդոպյան լեռներ, գտնվում են Բալկանյան թերակղզում, Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը մոտ 240 կմ է, բարձրությունը՝ մինչև 2191 մետր (Դոլյամ Պերելիկ լեռ)։ Կազմված են կրաքարերից, ավազաքարերից, բյուրեղային և հրաբխային ապարներից։ Տարեկան տեղումները 650-1000 մմ են։ Գետերը սահանքավոր են, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ։ Կան ՀԷԿ-երի կասկադներ և ջրամբարներ։ Հարավային լանջերը ծածկված են թփուտներով, մշտադալար կաղնու պուրակներով, հյուսիսային լանջերը՝ կաղնու, հաճարենու և ասեղնատերև անտառներով, 1800-2000 մետրից բարձր՝ մերձալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Կան երկաթի, քրոմի, բազմամետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոպներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya