Ռայխստագ (գերմ․` Reichstag), 1․ «Հռոմեական սրբազան կայսրությունում» 12-րդ դարից սկսած գերմանական կայսրին կից դասային ներկայացուցչության մարմին։ 2․ Գերմանական կայսրությունում՝ սահմանադիր ժողով, Հյուսիս-գերմ․ միության (1867-1871) պառլամենտի ներքին պալատ, 1871-1918 թվականներին՝ օրենսդրությանը, բյուջեի ընդունմանը և իշխանության իրականացման հսկողությանը մասնակցող ընտրովի մարմին։ Բարձրագույն ներկայացուցչական մարմինը համարվում էր Բունդեսրատը։ 3․ Վայմարյան հանրապետությունում (1919-1933) պառլամենտի ներքին պալատը։ Կառավարությանն ու պրեզիդենտին լայն լիազորություններ տալու շնորհիվ ռայխստագի իրավունքները խիստ սահմանափակվեցին։
Ֆաշիստական տիրապետության շրջանում (1933 թվականից) պահպանվում էր միայն ձևականորեն։ 1945 թվականին վերջնականապես վերացվել է։