2003-2010 2010-2013 2011-2012 2013-2014 2014-2016 2014-2016 2016
Վեսթ Հեմ Յունայթեդ Չելսի Լիվերպուլ ---> Լիլ Վեսթ Հեմ Յունայթեդ Աստոն Վիլլա → Քովենթրի Սիթի Քովենթրի Սիթի
387 (84) 183 (28) 26 (3) 32 (4) 31 (5) 12 (1) 7 (1) 15 (1)
Ժոզեֆ Ջոն (Ջո) Քոուլ (անգլ.՝ Joseph John (Joe) Cole, նոյեմբերի 8, 1981(1981-11-08)[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող։
1999 թվականին, լինելով նորեկ, առաջին պայմանագիրն է կնքում «Վեստ Հեմ» ֆուտբոլային ակումբի հետ։ 2002-2003 թվականներին դարձել է իր թիմի ավագ, բայց 2003 թվականի օգոստոսի 6-ին նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան «Չելսի» ակումբի հետ, որը տրանսֆերի համար վճարել է 6,6 միլիոն ֆունտ։ Այս թիմի կազմում դեբյուտը եղել է 2003 թվականի օգոստոսի 13-ին։ 2010 թվականի ամռանը Քոուլը՝ ազատ խաղացողի կարգավիճակով, հեռանում է «Չելսիից»[4]`չնայած ֆուտբոլային ակումբի` Քոուլի հետ պայմանագիրը երկարացնելու ցանկությանը[5]։ Ինքը՝Քոուլը, նշել է պատճառները, որոնց հետևանքով հեռացել է ակումբից։ Դրանք քաղաքական էին և ոչ մի կապ չունեին ֆուտբոլի և իր՝ որպես ֆուտբոլիստի, վարձատրության հետ[6]։ 2010 թվականի հուլիսի 19-ին ֆուտբոլիստն անցնում է «Լիվերպուլ»` ազատ խաղացողի կարգավիճակով։ «Լիվերպուլում» Քոուլը հանդես է գալիս «10» համարի ներքո[7]։ 2011 թվականի հունվարի 1-ին՝ «Պրեմիեր Լիգայում» `«Լիվերպուլի» կազմում խփում է իր առաջին գոլը։
2011 թվականի օգոստոսի 31-ին Քոուլը «Լիվերպուլից» տեղափոխվում է «Լիլ»։
2012 թվականի հունիսի 6-ին Քոուլը «Լիլից» վերադառնում է «Լիվերպուլ»։
2013 թվականի հունվարի 4-ին, ակումբի հետ պայմանագիր կնքելով[8], վերադառնում է հայրենի «Վեստ Հեմ Յունայթեդ»։ Հենց առաջին խաղի ընթացքում 2 գոլային փոխանցման հեղինակ է դառնում։
2014 թվականի հունիսի 10-ին 2 տարի ժամկետով Ջո Քոուլը տեղափոխվում է «Աստոն Վիլլա»։
2002, 2006 և 2010 թվականներին հանդես է եկել Անգլիայի հավաքականի կազմում, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի 2004 թվականի առաջնությանը։