Ջբեյլի շրջան (արաբ․՝ قضاء جبيل), Լիբանանի 25 շրջաններից մեկը, որը գտնվում է Լեռնային Լիբանանի մարզի կազմի մեջ։ Քաղաքի վարչական կենտրոնն է հանդիսանում Ջբեյլ քաղաքը։ Բնակչությունը կազմում է 89 000 մարդ։ Բնակչության խտությունը հավասար է 234 մարդ/կմ²։
Աշխարհագրություն
Շրջանը տեղակայված է Լիբանանի արևմտյան մասում և ունի 380 կմ² տարածք։ Հյուսիսից սահմանակից է Բաթրունի շրջանին, հարավից՝ Քեսերվանի շրջանին, արևելքից Բաալբեկի շրջանին, իսկ արևմուտքում նրա ափերն են ողողում Միջերկրական ծովի ջրերը։
Համայնքներ
Շրջանը բաժանվում է 35 համայնքների[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Caza du Chouf» (ֆրանսերեն). Localiban-Centre de ressources sur le développement local au Liban. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.