Պլասիդո Դոմինգո (լրիվ անունը՝ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, իսպ.՝ José Plácido Domingo Embil, հունվարի 21, 1941(1941-01-21)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի օպերային (տենոր), երգիչ, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է Իսպանիայի՝ Մադրիդ քաղաքում 1941 թվականի հունվարի 21-ին։
Կենսագրություն
Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։
Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։
Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր։
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին։ Նրանք միասին էին հանդես գալիս շուրջ երեք տարի։ Դոմինգոն 21 տարեկանում ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի։
Պլասիդո Դոմինգոն կատարել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը՝ «Փարոս» կամերային երգչախմբի, Բարսեղ Թումանյանի, Ռոզի Անուշ Սվազլյանի և Աննա Մարիա Մարտինեսի հետ։ https://www.facebook.com/groups/armeniannationalmusic/posts/2816619085094688/
Գրեմմի մրցանակներ
- 1971 թվականին Ջ. Վերդիի «Աիդա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1983 թվականին Ջ. Վերդիի «Տրավիատա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1974 թվականին Ժ. Պուչչենիի «Բոգեմա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին Ժ. Բիզեի «Կարմեն»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1984 թվականին «Միշտ իմ սրտում»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1988 թվականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
- 1992 թվականին Ռ. Շտրաուսի «Կինը առանց ստվերի»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://www.rtve.es/noticias/20130724/placido-domingo-inmensamente-feliz-recibir-titulo-hijo-predilecto-madrid/723321.shtml
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/11741
- ↑ 8,0 8,1 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.rree.gob.pe/elministerio/Documents/ORDEN%20DEL%20SOL.pdf
- ↑ https://www.um.es/web/universidad/doctores-honoris-causa
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco: 1999. — Iss. 7418. — ISSN 1010-8742
- ↑ Lista laureatów medalu Zasłużony Kulturze - Gloria Artis — Ministry of Culture and National Heritage.
- ↑ Plácido Domingo — Hollywood Walk of Fame.
- ↑ https://saladeprensa.usal.es/node/47547
- ↑ https://institutofranklin.net/conocenos/galardon-camino-real
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|