«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումն է, որը գործում է 2012 թ–ից։ Մեդիա գրուպի կազմում են Արմենիա և Ա–ԹԻՎԻ հեռուստաընկերությունները ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի ՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը։
Պատմություն
Հիմնադրվել է 2012 թ. հուլիսի 18-ին ՝ «CS Media» անվանմամբ։ Այն համախմբում է մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[1]։ Պանարմենիան մեդիա գրուպը դադարեցրել[2] է գործունեությունը Հայաստանում 2019 թվականին։
Ներկայիս դրությամբ Պանարմենիանը մեծապես պատկանում է ամերիկյան «Պանարմ» ընկերությանը, որը շարունակում է Պանարմենիան բրենդի տակ թողարկել հեռուստասերիալներ, սիթքոմներ և տարբեր հաղորդումներ։
Ակտիվներ
Հեռուստաընկերություններ
Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում էին հետևյալ հեռուստաընկերությունները՝
Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012 թվականին։ Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները։ Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով։
Լավ Ռադիո
Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր։ Ռադիոկայանի կարգախոսն է՝ «Լավից լավը՝ չկա»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով։
Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է։ Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար։
Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ։ Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[3]։
Ուսման տևողությունը 6 ամիս է։ Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով՝