Նիտրազամիացություններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլում ածխածնի ատոմին միացած է նիտրազախումբ՝ ։ Ըստ նիտրազախմբին միացած ածխածնի ատոմի բնույթի տարբերում են առաջնային, երկրորդային և երրորդային նիտրազամիացություններ։ Առաջնային և երկրորդային նիտրազամիացությունները իզոմերվում են
Բազմաթիվ նիտրազամիացություններ առաջացնում են դիմերներ, որոնք հալելիս, թորելիս կամ լուծելիս վերածվում են մոնոմերների։ Նիտրազամիացությունների դիմերները անգույն, պինդ նյութեր են, մոնոմերները՝ գունավոր (կապույտ, կանաչավուն) հեղուկներ կամ գազեր։ Նիտրազամիացությունները խիստ ռեակցիոնունակ են։ Ուժեղ օքսիդիչների հետ փոխազդելիս առաջացնում են նիտրոմիացություններ, վերականգնիչների հետ՝ ամիններ կամ հիդրօքսիլամիններ։ Նիտրազամիացություններ ստանում են օլեֆինները, ամինները, օքսիմները ազոտային թթվով, նրա էսթերներով կամ նիտրազիլքլորիդով () օքսիդացնելով կամ նիտրոմիացությունները վերականգնելով։
Արոմատիկ նիտրազամիացությունները օրգանական սինթեզի ելանյութեր են, օգտագործվում են նաև որպես ներկանյութեր։ Ֆտոր պարունակող նիտրազամիացություններից (օրինակ, եռֆտորնիտրազամեթանից՝ ) ստանում են ջերմակայուն կաուչուկներ։ Երբեմն նիտրազամիացություններ են անվանում նիտրազախումբ պարունակող բոլոր միացությունները՝ օրինակ, նիտրազաամինները ։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 305)։
|