Առավել կարևոր կենսաբանական դեր ունեն հետևյալ օքսոթթուները՝
Օքսոթթուների ստացման հիմնական եղանակը հիդրօքսիթթուների օքսիդացումն է։
R-CH(OH)-COOH→R-CO-COOH
Պիրոխաղողաթթուն մեծ քանակությամբ առաջանում է գլյուկոզի աերոբ օքսիդացման և ալանինի տրանսամիացման ժամանակ։
Պիրոխաղողաթթու կարելի է ստանալ քացախաթթվի քլորանհիդրիդի և KCN-ի փոխազդեցությունը։
CH3COCl + KCN → CH3COCN + KCl
CH3COCN → CH3COCOOH
Թրթնջկաքացախաօքսալաթթուն Կրեբսի ցիկլի հիմնական սուբստրատներից մեկն է և առաջանում է օրգանիզմում ասպարագինաթթվի տրանսամինացման և պիրոխաղողաթթվի կարբօքսիլացման ժամանակ։α-Կետոգլուտարաթթուն նույնպես Կրեբսի ցիկլի հիմնական սուբստրատներից է և առաջանում է գլուտամինաթթվի տրանսամինացումից։ Ացետոքացախաթթուն (β-կետոկարագաթթուն) առաջանում է β-հիդրօքսիկարագաթթվի օքսիդացումից, անկայուն միացություն է և անգամ սենյակային ջերմաստիճանում անջատում է CO2,առաջացնելով ացետոն։
CH3C(O)CH2COOH → CH3C(O)CH3 + CO2↑.
Նյութափոխանակության խանգարման հետևանքով, շաքարախտով հիվանդների մոտ այս երեք միացությունները (β-հիդրօքսիկարագաթթուն,β-կետոկարագաթթուն, ացետոնը) մեծ քանակությամբ են առաջանում և կոչվում են ացետոնային և կետոնային մարմիններ[1]։
β-կետոթթուներում, ինչպես և այլ β-հետերոֆունկցիոնալ միացություններում, երկու կարբոնիլային խմբերի միջև գտնվող մեթիլենային խմբի (-CH2-) ջրածինները էլեկտրաակցեպտոր խմբերի երկկողմանի ազդեցության շնորհիվ դառնում է ավելի շարժուն, և այդ խումբը ցուցաբերում է CH- թթվային կենտրոնի հատկություն։ Դա է β-կետոթթուների դինամիկ իզմորիայի՝ տաուտոմերիայի պատճառը, երբ միացությունը առաջացնում է միաժամանակ երկու տաուտոմեր ձևերի (կետոնային և ենոլային) հավասարակշռիչ խառնուրդ։