- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նադեժդա Սիմոնյան (փետրվարի 26, 1922(1922-02-26)[1], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - հունիսի 7, 1997(1997-06-07), Պրիոզյորսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
Նադեժդա Սիմոնյանը ծնվել է 1922 թվականին, Դոնի Ռոստովում։ 1950 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ ասպիրանտուրան։ 1960-1970 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի առաջատար կինո-կոմպոզիտոր։
Հեղինակել է շուրջ 50 գեղարվեստական ֆիլմերի, դրամատիկական ներկայացումների, ռադիո և հեռուստաթատերական բեմադրությունների երաժշտություններ, բալետներ, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտ-պոեմ դաշնամուրի և նվագախմբի համար և այլն[2]։
Ստեղծագործություններ
- Բալետներ - Մարգարիտը (ըստ Սթեյնբեկի նովելի, Լենինգրադ, 1964 թվական)
- «Ծերունի Խոտաբիչը» (1970)
- «Արքայազնն ու աղքատը» (ըստ Մարկ Տվենի, 1978 թվական)
- Մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար-կանտատա «Սևանա լիճը» (խոսք՝ Կ. Սիմոնյան 1950 թվական)
- Սիմֆոնիկ նվագախմբի համար- Ցելինի նկարը (1965)
- Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար-համերգ (1953)
- Կոնցերտ-պոեմ (1968)
- Ջութակի և դաշնամուրի համար - Սոնատա (1950)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ